fbpx

Twitter-ի նոր վերափոխումը

Twitter միկրոբլոգային համակարգը ներկայացրեց իր գլխավոր էջի, TweetDeck համակարգի նաև iOSև Android հավելվածների նոր դիզայնը: Փոփոխությունների գլխավոր նպատակն է օգտագործողների ինտերֆեյսի հեշտացումը «որպեսզի համակարգը դառնա էլ ավելի հարմար երկրագնդի 7 միլիարդ մարդկանց համար», Սան Ֆրանցիսկոյում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Twitter-կառավարման նախագահ Ջեկ Դորսը:

Վերևի պանելում, որը այժմ ունի նույն տեսքը թե համակարգիչների և թե Android-ի համար, հայտվել են երեք նոր էջադիրներ (вкладки)` Home («Գլխավոր էջ»), @Connect («Կապի մեջ») և #Discover («Տեղեկացված եմ»):Այս փոփոխության մեջ գլխավոր նորարարությունը կայանում է նրանում որ այժմ թվիթերը տեղակայվում են աջ մասում և զբաղեցնում են ավելի փոքր տարածք: Ձախ կողմում տեղակայված են բաժանորդների ցուցակը, թվիթի վիճակագրությունը և ակտուալ թեմաները:

@Connect էջադիրում հնարավոր է տեսնել ով է ռեթվիթ արել կամ նշել ինչ որ մեկի անունը: #Discover-ում «Թվիթերը» ցույց է տալիս հաղորդագրությունների անձնական հավաքածուն՝ ելնելով յուրաքանչյուր օգտվողի անձնական նախասիրություններից:

Նաև նորույթ է այն որ այժմ հնարավոր է լուսանկարներն ու տեսանյութերը բացել անմիջապես ժապավենում, այլ ոչ թե առանձին պատուհանում: Նոր արտաքին տեսքը կներդրվի հետզհետե՝ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Twitter-ի նոր վերափոխումը
Գլուխկոտրուկ. Կկարողանա՞ք գտնել ելքը