fbpx

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի 3 վատագույն գծերը

Գտնում եք, որ ամեն ինչ գիտե՞ք Ձեր Կենդանակերպի նշանի մասին: Սխալվում եք:

Մենք կպատմենք Ձեր մասին այնպիսի բաներ, որոնք ամենայն հավանականությամբ կարդալն այդքան էլ հաճելի չի լինի: Առավել ևս, որ այդ գծերը հանդիսանում են Ձեր Կենդանակերպի նշանի վատագույն գծերի ցանկի բաղադրիչ:

Խոյ

1. Ձեր կարգախոսը կարող են լինել հետևյալ բառերը. «Հիմա, հենց հիմա, արդեն»։ Դուք շատ անհամբեր եք, և եթե ինչ-որ բան եք ուզում, ապա այսօր և անհապաղ։

2. Եթե դա Ձեր գաղափարը չէ, ուրեմն դա վատ գաղափար է։ Խոյերը վստահ են, որ ամենահանճարեղ գաղափարները ծնվում են միայն իրենց գլխում։ Մնացած մարդիկ նրանց համար, մեղմ ասած, հեղինակություն չեն։ Ցավոք, իրենց մոլորությունից նրանք ազատվում են ավանդական եղանակով՝ սեփական սխալներից դաս քաղելով։

3. Հաճախ դուք ձեզ երեխաների պես եք պահում։ Համաձայնեք, որ նման միամտությունը կարող է նայվել, եթե դուք 18 տարեկան եք, բայց ոչ 30-40-ում։ այդ տեսարանն առնվազն տարօրինակ է։ Հասունանալու ժամանակն է։

Ցուլ

1. Դուք սեփականատեր և նյութապաշտ եք։ Ինչ-որ բանից հրաժարվելը կամ զիջելը ձեզ համար աներևակայելի փորձություն են։

2. Դուք շատ համառ եք։ Հավանաբար շրջապատողները շատ անգամ են այդ մասին խոսել, բայց ձեզ համար դա միևնույն է։

3. Ցուլերը ծույլ են։ Դրա համար էլ, որ իրենց մնա, ողջ կյանքում կփռվեն բազմոցին՝ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ձեռքներում։ Բայց կյանքը դաժան է ու անարդար։ Ստիպված ես բռնություն գործադրել ինքդ քեզ վրա ու աշխատել։

Երկվորյակներ

1. Դուք այնքան անկայուն ու սպեցիֆիկ եք, որ ձեզ շրջապատողները հաճախ չեն հասկանում, թե ինչի մասին եք դուք խոսում։ Բայց դա Երկվորյակներին չի վախեցնում ու չի անհանգստացնում. Դա իրենց շրջապատողների խնդիրն է։

2. Ձեզ համար աշխարհի ամենահրաշալի մեղեդին ձեր սեփական ձայնի հնչյունն է։ Դրա համար էլ դուք, որպես կանոն, խլացնում եք այլ մարդկանց արտահայտվելու բոլոր փորձերը։

3. Դուք այնքան շատ հետաքրքրություններ ու հոբբիներ ունեք, որ արդյունքում դուք չեք հասցնում ժամանակ տրամադրել դրանցից թեկուզ մեկին, բայց միևնույն է, դա առիթ չէ, որ դուք դրանց քանակը կրճատեք։

Խեցգետին

1. Ձեր տրամադրությունը փոխվում է օրական մի քանի անգամ։ Դուք դա կարող եք ձեզ թույլ տալ։ Եվ թող ողջ աշխարհը փորձի գուշակել, թե ինչու։

2. Խեցգետինները շատ զգույշ են ու անվճռական։ 100 անգամ կմտածեն մի բան անելուց առաջ, իսկ հետո… էլի 100 անգամ կմտածեն։

3. Դուք չափազանց զգայուն եք։ Ցանկացած մանրուք, որին ուրիշ մեկն ուշադրություն էլ չէր դարձնի, ձեզ հունից հանում է։

Առյուծ

1. Դուք շատ եսասեր եք։ Իրենից բացի՝ էլի ինչ-որ մեկի մասին մտածել Առյուծը սկզբունքորեն չի կարող։ Ինքն ամենակարևորն է։

2. Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն ինչ-որ բան է մտածել, նա ամեն ինչ բզիկ-բզիկ կանի, բայց կհասնի իր նպատակին։

3. Ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունն Առյուծների համար շատ խնդիրներ է ստեղծում։ Ո՞վ կցանկանա գործ ունենալ մեկի հետ, ով իրեն աշխարհի կենտրոնն է համարում։

Կույս

1. Ամեն ինչ ու ամենուր այդպիսիք չեն, ինչպիսիք որ դուք կուզեիք՝ լինեին։ Դուք մարդկանց քննադատում եք տառացիորեն ամեն ինչի համար։ Զարմանալի չէ, որ նրանք բոլորովին էլ հիացած չեն դրանից։ Առավել ևս, որ անհնար է կանխագուշակել, թե ինչ ձեզ դուր չի գա հաջորդ անգամ։

2. Դուք չափազանց մանրախնդիր եք ու կպչում եք ցանկացած բառի ու դետալի։ Ձեր ընկերներին այդպիսի վարքագիծը, բնականաբար, դուր չի գալիս։

3. Ժամանակի մեծ մասը Կույսերն անցկացնում են հոռետեսական վիճակում։ Ընդ որում, նրանք ինչ-որ կերպ դրանով վարակում են շրջապատի մարդկանց։

Կշեռք

1. Եթե երկրի վրա դժոխք գոյություն ունի, ապա դա ձեզ հետ պլաններ կազմելն է։ Կշեռքները ոչ միայն անվճռական են, այլև ունակ են իրենց արդարացումներով հունից հանել յուրաքանչյուրին։

2. Ցավոք, դուք պատրաստ եք ձեր համոզմունքներից հրաժարվել պարզապես հանուն այն բանի, որ ինչ-որ մեկին երջանկացնեք։ Նպատակը, իհարկե, բարի է, բայց միգուցե ուրիշներն է՞լ իրենց երջանկության համար փորձեն ինչ-որ բան անել։

3. Գեղեցկությամբ ձեր տարված լինելը գովելի է։ Բայց բանն այն է, որ այն, որպես կանոն, արտահայտվում է միայն այն ժամանակ, երբ դուք հայելու մեջ եք նայում։ Հնարավոր է, պետք է շուրջը նայել. Աշխարհը պակաս հիասքանչ չէ։

Կարիճ

1. Դուք շատ վրեժխնդիր եք։ Եթե ինչ-որ մեկը ցավ է պատճառել, դուք նրա կյանքը դժոխքի կվերածեք։ Նա խիստ կզղջա, որ կանգնել է Կարիճի ճանապարհին։

2. Ձեր մանիպուլյատիվ տակտիկաները կարող են ցանկացածին խելագարության հասցնել։ Այնպես որ, ավելի լավ է միանգամից ամեն ինչ անել այնպես, ինչպես Կարիճն է ուզում։ Այդպես գոնե թե առողջության համար անվտանգ է։

3. Դուք վատ տրամադրության մեջ չեք լինում մի շատ պարզ պատճառով։ Կարիճի համար դա հոգեվիճակ է։ Նա միշտ «տխուր է» կերպարի մեջ է։

Աղեղնավոր

1. Դուք այնքան ուղղամիտ եք, որ ուրիշների համար պարզապես սարսափելի է ձեր կողքին գտնվելը։ Աղեղնավորը կարող է ճիշտը խփել դեմքին, իսկ դա ոչ ոքի դուր չի գալիս։

2. Աղեղնավորներին դուր է գալիս ձևացնել, որ ճշմարտությունն իմանա։ Ցինիկաբար, բայց շատ էֆեկտիվ։ Քանի դեռ ձեզ չեն մերկացրել ու դադարել վստահել։

3. Դուք միայն երկու բան եք կարողանում անել՝ ինչ-որ գերհետաքրքիր բան անել, կամ մահացու ձանձրանալ։ Ուզում ես թե ոչ, ստիպված ես անընդհատ արկածներ հորինել։

Այծեղջյուր

1. Դուք այնքան եք վերահսկում ձեզ ու ձեր շուրջն ամեն բան, որ չեք կարող թուլանալ ոչ մի րոպե։ Ձեր շրջապատի մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ռոբոտի հետ գործ ունեն։ Բայց դուք կենդանի մարդ եք, ինչո՞ւ եք թաքնվում ու լարվում անընդհատ։

2. Այծեղջյուրները պարզապես պաշտում են տխուր ու նեգատիվ բաների մասին խոսել։ Նրանք լրահոսում ամենասարսափելի սպանությունների ու ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լուրերի առաջին ընթերցողներն են։ Այս նշանի ներկայացուցիչները ներծծում են բացասական էներգիան սպունգի պես։ Հարցը միայն այն է, թե ինչո՞ւ։

3. Դուք ոչ մի վատ բան չեք տեսնում այն բանի մեջ, որ մարդկանց օգտագործեք ձեր հետաքրքրությունները սպասարկելու համար։ Դուք ձեզ հանգստացնում եք այն բանով, որ դրանից ոչ ոքի համար վատ չի լինի։

Ջրհոս

1. Դուք սիրում եք բոլորին պատմել ձեր ռացիոնալության և օբյեկտիվության մասին այն դեպքում, երբ շտապում եք եզրակացություններ անելիս ու պիտակավորում եք մարդկանց աջուձախ։ Ավելի քան հակասական է, այնպես չէ՞։

2. Ջրհոսները պաշտում են երազել ու սավառնել իրենց Տիեզերքներում, հատկապես՝ աշխատանքային ժամերին։ Վատ ժամանց չէ, եթե, իհարկե, չեք պլանավորում առաջխաղացում ծառայողական աստիճաններով։

3. Դուք միշտ բոլորին պատմում եք՝ ինչ ու ինչպես է պետք անել, բայց երբեք չեք լսում ուրիշ մարդկանց կարծիքը։ Իսկ կարելի է թեկուզ հետարքրասիրությունից դրդված լսել։ Մեկ էլ տեսար, դուր եկավ։

Ձկներ

1. Ձկները հաճախ են վերահսկողությունը կորցնում իրենց կյանքի նկատմամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ այն իրենց այնքան էլ պետք չէ։ Բայց նրանք կարծես թե ավելի լավ գիտեն։

2. Դուք այնքան եք տարված ձեր «ստորջրյա լողով», որ բոլորովին չեք նկատում այլ մարդկանց պահանջմունքներն ու կարիքները։

3. ժամանակ առ ժամանակ դուք շատ միամիտ եք լինում։ Դա այդպե՞ս էր մտածված, թե՞ պատահականություն է, ամեն դեպքում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի 3 վատագույն գծերը
Գլուխկոտրուկ. Վտանգավոր մասնագիտություն