Մարդուն նեղացնելը երբեմն բավական հեշտ է ստացվում։ Հետո փոշմանում ես ասվածի համար, ցանկանում ես քավել մեղքդ, շտկել իրավիճակը։ Լավագույն միջոցը՝ մարդուց ներողություն խնդրելն է։ Ի սրտե, անկեղծորեն։
Սակայ ոչ բոլոր մարդիկ են կարողանում ներողություն խնդրել և նույնիսկ մտքներով էլ չի անցնում, որպեսզի անեն դա։ Շատ բան կախված է Կենդանակերպի նշանից, որի տակ ծնվել է մարդը։
Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ինչպես են ներողություն խնդրում Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները։
Խոյ
Նրանք գործերն այնպես կդասավորեն, որ նեղացածը կդառնա նաև մեղադրյալ՝ այն բանի համար, որ ստիպել է Խոյին բռնկվել։
Ցուլ
Ներողություն են խնդրում իմիջայլոց։ Եվ հետո ապրում են այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։
Երկվորյակներ
Նրանք պետք է սկզբից իրենք իրենց համոզեն, որ իրենք ճիշտ չէին և հնարավոր է որոշում կկայացնեն ներողություն խնդրել։
Խեցգետին
Հուսով են, որ նեղացած մարդը ինքը գլխի կընկնի Խեցգետնի զգացմունքների մասին և ակնարկ կանի, որ պատրաստ է լսել ներողության խոսքեր։
Առյուծ
«Թագը» գլխին՝ Առյուծների համար շատ դժվար է ներողություն խնդրել։ Բայց նրանց անսովոր լուռ վարքը մատնում է նրանց, այդ պատճառով կարելի է սպասել, որ շատ շուտով նրանք այնուամենայնիվ կասեն անհրաժեշտ խոսքերը։
Կույս
Իրենց սխալը ընդունում են, բայց ներողության խոսքերը արտասանում են բարոյախրատական նոտայով, ներշնչելով նեղացած մարդուն, որ եթե նա ամեն ինչ լավ աներ, ապա նեղանալու պատճառ էլ չէր լինի։
Կշեռք
Իրենց մեղքը խոստովանել կարողանում են և կարող են ներողություն խնդրել, բայց անպայման կճշտեն, թե ինչի պատճառով դա կատարվեց։ Նրանց համար կարևոր է հասնել ներդաշնակության և հավասարակշռության։
Կարիճ
Անհրաժեշտ չեն գտնում ընդհանրապես ներողություն խնդրել։ Նրանք ամեն ինչում ճիշտ են։ Նույնիսկ վեճերում։
Աղեղնավոր
Ներողություն խնդրելով՝ Այծեղջյուրները կարող են ավելի շատ վիրավորել մարդուն, հիշեցնելով ամեն ասված բառերը որպես բարձրագույն արդարություն և ճշմարտություն։
Այծեղջյուր
Հաճույք են ստանում այն բանից, որ նեղացած մարդը վերջապես զգաց այդ նույն ցավը։
Ջրհոս
Եթե նրանք ներողություն են խնդրում՝ նշանակում է ժամանակն է եկել հարաբերությունների, ընկերության ավարտին։ Կամուրջներն այրված են, ետ ճանապարհ չկա։
Ձկներ
Կարողանում են շատ նրբորեն ներողություն խնդրել, ինչի պատճառով նեղացած մարդը կարող է ուրախությունից և ափսոսանքից արտասվել։
Իսկ դուք կարողանո՞ւմ եք ասել. «Կներես, ես ճիշտ չէի»։ Հե՞շտ է արդյոք Ձեզ տրվում այդպիսի պահերը։