fbpx

Ինչպես հաշտվել տարբեր կենդանակերպի նշանների տղամարդկանց հետ

Ինչպե՞ս հեշտությամբ հաշտվել տղամարդու հետ: Հաշվի առնելով նրա Կենդանակերպի նշանը:

Մենք առաջարկում ենք Ձեր տղամարդու հետ հաշտվելու հնարավորինս արագ տարբերակ: Ուշադրություն դարձրեք տղամարդու Կենդանակերպի նշանին: Հենց դա էլ Ձեզ կհուշի, թե ինչպես հաշտվել նրա հետ:

Խոյ

Եթե Ձեզ մոտ անախորժություններ են սկսվել Խոյի հետ, ապա պատճառները բավականին լուրջ են, քանի որ այն ամենահաշտ նշանն է։ Խոյը բավականին ուշադիր է, բարեգութ։ Եթե Ձեր վարքը դժգոհություն է առաջացրել, ապա Խոյն այն հեշտությամբ կների և կմոռանա։ Սակայն, ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե, այնուամենայնիվ, ամեն բան սխալ է ընթանում և թվում է, որ ելք չկա։ Այստեղ պետք է ուսումնասիրեք Խոյի հոգեբանությունը և պարզեք, թե ինչն է նա գնահատում մարդկանց մեջ, նրա հոգու որ լարին է անհրաժեշտ դիպչել, որպեսզի նա նորովի նայի Ձեզ։ Խոյի ամենագնահատելի հատկանիշներից մեկը հուսալիությունն է, իսկ ստուգել այն կարելի է համատեղ համագործակթույամբ։ Մոռացեք մի պահ, որ Դուք զույգ եք և փորձեք հարթել հարաբերությունները համատեղ գործունեությամբ։ Հատկապես լավ կլինի, եթե դա կապված լինի ռիսկի հետ. դա սուր զգացողություններ և թարմություն կհաղորդի հարաբերություններին։

Ցուլ

Ցուլերի հետ բարդ է հաշտության գալ։ Բացի նրանից, որ Ցուլերը նեղացկոտ են, իրենք նաև կամակոր են և պահպանողական։ Իրենք չեն ցանկանում ինչ-որ բան փոխել իրենց կյանքում, այդ պատճառով էլ դժվարությամբ են դիմում թե վեճերի, և թե հաշտվելու։ Եթե ցանկանում եք հարթել հարաբերությունները, պատրաստ եղեք, որ Ձեզ երկարատև և նույնիսկ հոգնեցուցիչ ճանապարհ է սպասվում։ Աշխատեք ուշադիր լինել ամեն մանրուքին, պարուրեք նրան կանոնավոր ուշադրությամբ։ Իդեալական եղեք բոլոր հարցերում։ Դա բարդ է, երկարատև, երբեմն կարող է անիմաստ թվալ, սակայն ցանկացած հաշտեցում ջանքեր է պահանջում, և եթե փակուղու առաջ եք կանգնել, ապա այժմ պետք է փորձեք դուրս գալ։

Երկվորյակներ

Երկվորյակների հետ տարաձայնությունները, ինչպես նաև այս մարդկանց ողջ էությունը, հեղեղված է երակիկությամբ։ Սա հրաշալի հատկություն է, որը դժվարությամբ է տեղավորվում այն մարդկանց գիտակցության մեջ, որոնք պատրաստ չեն տրամադրության այս տեսակ փոփոխություններին։ Փորձելով խոսել Երկվորյակի հետ, Դուք ատելության աստիճանի հակահարված կստանաք և, միգուցե, մտածեք, որ ժամանակն է հրաժարվել այս հարաբերություններից։ Սակայն մեկ ժամ անց արդեն Ձեզ են խնդրելու փոխել միտքը։ Բավականին բարդ է կառավարել օդի տարերքի նշանի ինքնահավան բնույթը։ Սակայն ամենաճիշտ մարտավարությունն այն է, որ հարկավոր է գործել ըստ զուգընկերոջ տրամադրության։ Եթե նա չի ուզում տեսնել Ձեզ՝ հանգիստ թողեք նրան, մինչ նա ինքը ցանկանա Ձեզ հետ կարևոր հարցերը քննարկել։

Խեցգետին

Ուշադրություն, ահա, թե ինչն է Խեցգետինների հետ ներդաշնակ հարաբերությունների գրավականը։ Եթե Ձեր հարաբերություններում տարաձայնություններ են ծագել, ուշադրություն դարձրեք Ձեր զուգընկերոջը, զգացեք նրան կամ պարզապես հարցրեք, թե ինչից է նա խուսափում, ինչ է ցանկանում, ինչից է դժգոհ։ Սակայն սա դեռ առաջին քայլն է, որին կհետևի երկարատև և ուշադրություն պահանջող հանդուրժողականությունը։ Խուսափեք զուգընկերոջը վախեցնելուց և ծանրաբեռնելուց, զգույշ վարվեք նրա հետ։ Ի վերջո, երբ նա հասկանա, որ կարող է կրկին վստահել Ձեզ, ամեն բան կսկսի հարթվել։

Առյուծ

Առյուծերը շատ պահանջկոտ են։ Եթե նրա հետ տարաձայնություններ ունեք, ապա փոխըմբռնումը վերականգնելու համար ստիպված կլինեք երկար աշխատել։ Առյուծը կարող է գալ Ձեզ օգնության, աջակցել, բայց մի սպասեք, որ նա կմնա՝ լսելու Ձեր շնորհակալությունները կամ էլ կվերադառնա Ձեզ մոտ՝ խղճահարությունից ելնելով։ Միակ բանը, որ նրան անհանգստացնում է, սեփական կյանքն է, ուստի նրան կրկին գրավելու համար, պետք է դառնաք նրա կյանքի անբաժան մասնիկը։

Կույսեր

Առյուծը պերֆեկցիոնիստ է, որը ձգտում է ամեն բան այս աշխարհում անել ավելի լավ, քան հնարավոր է։ Նրանք ձանձրացնում են շրաջապատին խորհուրդներով՝ փորձելով ամենուր իրենց «լուման» ներդնել։ Թեև այս մարդիկ շատ համբերատար են, պատահում է, որ նրանց հետ հարաբերություններում խոշոր վեճեր են ծագում՝ ավարտվելով երբեմն բաժանություններով։ Եթե գործը հասել է դրան, ապա փորձեք հասկանալ, որ ինչ-որ բան նրան դուր չի գալիս Ձեր մեջ։ Այդ պահից սկսած՝ Ձեր խնդիրն է ՝ արմատախիլ անել թերությունները։ Այստեղ խորամանկությունը չի անցնի և իմաստ չունի հուսալ, որ ամեն բան շուտով կմոռացվի։ Առյուծը ներում է նրան, ով ունակ է փոխվել հանուն հարաբերությունների։

Կշեռք

Կենդանակերպի որոշ նշաններ շատ իրավիճակներում միանման պահվածք են ցուցաբերում։ Օրինակ, Կշեռքները, ինչպես նաև Օդի տարերքին պատկանող Երկվորյակները բարդ իրավիճակներում նախընտրում են խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Հստակ պարզաբանելով տարաձայնությունների պատճառները, բարդությունները և դրանց լուծման մեթոդները՝ Դուք կշրջանցեք վեճերը։ Ի դեպ, Կշեռքներն այստեղ էլ հավատարիմ են իրենց բնությանը. հաշտության հասնելու համար նույնքան ջանք են ներդնում, որքան Դուք։

Կարիճ

Կարիճները կարող են սխալ ընկալել պատահական արտահայտությունը և վերածել դա համամարդկային նշանակության խնդրի։ Իսկ երբ հարցը վերաբերում է ավելի լուրջ անախորժությունների, նրանք դառնում են պարզապես անտանելի՝ էմոցիաների արտահայտման տեսանկյունից։ Եթե վիճաբանությունը թարմ է, ապա ամենագրագետ որոշումը կլինի պարզապես սպասել։ Եթե անհաշտությունն արդեն բավական երկար ժամանակ է տևում, հարկավոր է գործել։ Որքան ժամանակ էլ անցած լինի՝ մեկ ժամ, օր, կամ շաբաթ, Դուք ունեք բոլոր շանսերը վերադարձնելու նրան։ Շատ բան հարկավոր չէ, միայն վերլուծություն։ Հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների արտահայտեք Ձեր տեսակետը։ Որպես կանոն, Դուք երկուսդ միևնույն բանն եք ցանկանում՝ երջանկություն, սեր, հարգանք և հաշտություն։

Աղեղնավոր

Ամենալավատես, կենսուրախ և շփվող նշաններից մեկն է։ Բաց են ցանկացած առաջարկների համար։ Նրանց հետ շատ բարդ է վիճելը։ Սակայն, որքան էլ համբերատար լինեն Աղեղնավորները, մի պահ կարող են պարզապես պայթել։ Աղեղնավորն առանց վիճելու և որևիցե բառ ասելու կարող է հավաքել իրերը և հեռանալ։ Անհնարին ոչինչ չկա, սակայն նրան վերադարձնելը բարդ խնդիր է։ Ավելի լավ է չհասցնել ծայրահեղ իրավիճակի։ Սակայն եթե դա պատահել է, պատրաստ եղեք ոչ միայն փոխվել, այլև Ձեր գործողություններով ցույց տալ, որ Ձեզ հաջողվել է փոխվել և Դուք ընդունում եք Ձեր սխալները և պատրաստ եք հետագայում չկրկնել դրանք։

Այծեղջյուր

Այծեղջյուրները չեն սիրում երկրորդ շանս տալ։ Նախընտրում են խզել հարաբերությունները մեկընդմիշտ։ Նրանց կոպտությունը, խստությունն ու անհադուրժողականությունը կարող են լուրջ խոչընդոտ լինել հարաբերությունները վերականգնելու համար։ Այստեղ ստիպված կլինեք երկար և քրտնաջան պայքարել, նորովի նվաճել նրա սիրտը։ Հիշեք, որ շատ կարևոր է ներկայանալ լավագույն կողմից, հետաքրքրություն առաջացնել։ Նոր հոբբի գտեք, փոխեք Ձեր գործունեության ոլորտը, արեք այնպես, որպեսզի նա ցանականա նոր բան իմանալ Ձեր կյանքի մասին։ Եթե ցանականա ուսումնասիրել Ձեզ, ապա կվերանայի իր որոշումը։

Ջրհոս

Ջրհոսի հետ հարաբերությունները վերականգնվում են աստիճանաբար, քայլ առ քայլ։ Պետք է ուշադիր լինեք նրա նկատմամբ, հոգատար։ Կարող եք վերածել դա խաղի, որը երկուսդ էլ գիտեք, թե ինչ ավարտ կունենա, սակայն լռում եք։ Պատկերացրեք կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված են վիրավորանքները, իսկ մյուսին՝ դրական էմոցիաները։ Երբ Դուք կարողանաք լցնել երկրորդն այնքան, որ այն գերակշռի մյուսին, ամեն բան իր տեղը կընկնի։ Դուք կրկին երջանիկ կլինեք և կվայեք առողջ և նորացված հարաբերությունները։

Ձկներ

Ձկները չեն սիրում, երբ իրենց ճնշում են։ Եթե Դուք ցանկանում եք վերականգնել հարաբերությունները, ապա լավագույն ռազմավարությունը մի փոքր սպասելն է՝ տալով նրան ազատություն, սակայն միշտ լինել կողքին և անհրաժեշտության դեպքում աջակցել։ Զգալով Ձեր հոգատարությունն ու աջակցությունը և միևնույն ժամանակ ունենալով ազատություն, Ձկները ինքնուրույն «կհասնեն» այն մտքին , որ պետք է վստահեն Ձեզ և փոխադարձ զգացմունք պարգևեն։ Իսկ մինչ այդ, պարզապես հոգատար եղեք և ոչ մի դեպքում մի ձանձրացրեք Ձկներին։ Անկասկած, վերջին խորհուրդը մի փոքր պարադոքսալ է հնչում, սակայն հակասությունը այս նշանի ներկայացուցչի էությունն է։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես հաշտվել տարբեր կենդանակերպի նշանների տղամարդկանց հետ
Դու դեռ չես տեսել աշխարհն այս անկյունով: 30 յուրահատուկ լուսանկարներ կատարված թռչնի թռիչքի բարձրությունից