fbpx

Մարդու կյանքի յոթամյա փուլերը

Հոգեբանության մեջ կա մի տեսություն, ըստ որի մարդկային կյանքը բաժանվում է յոթամյա փուլերի։

Եկեք տեսնենք որոնք են այդ փուլերը և ինչ է տեղի ունենում մարդու կյանքում այդ փուլերի ընթացքում։

0-7 տարեկան

Աշխարհի ընդհանուր ճանաչողություն` հիմնարար մակարդակում, մոր հետ կապ: Շրջափուլի ավարտը համընկնում է մայրական պաշտպանությունից բավականին ցավոտ պոկմանը, հետաքրքիր, բայց սառը աշխարհի մեջ ընկղմվելուն:

7-14 տարեկան

Սեփական անհատականության ճանաչում, աշխարհի ավելի նեղ ճանաչողություն:

14-21 տարեկան

Ընդվզում, սեփական գերազանցության գիտակցում: Աշխարհի, շրջապատողների փոփոխման և սովորականի ավերման պահանջ:

21-28 տարեկան

Կայունացում, վերադարձ հասարակություն, դրա արժեքի գիտակցում: Ցանկություն է առաջանում ավելի լավը լինելու, քան նախորդ սերունդները: Ընտանիք ստեղծելու, համապատասխան աշխատանք գտնելու ձգտում:

28-35 տարեկան

Սեփական ընտանեկան օջախի վրա աշխատանք: Նախորդ յոթամյա փուլերը հաջող անցնելու դեպքում սեփական ընտանիքի վրա աշխատանքն ավելի հեշտ կընթանա, դա վերաբերում է նաև կարիերային: Եթե նախորդ յոթամյա փուլերն այնքան էլ հաջող չեք անցել, այս փուլի ավարտին ձեզ կարող է սպասել ամուսնալուծություն, աշխատանքից հեռացում, դեպրեսիաներ:

35-42 տարեկան

Թվում է, թե ամեն ինչ զրոյից է սկսվում, բայց ընդամենը փորձի վերաիմաստավորում է տեղի ունենում: Վերաիմաստավորվում է ընտանիքի, մարդկանց, կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակությանը վերաբերմունքը ևս փոխվում է, աշխատանքը գնահատվում է ոչ թե հետաքրքրության տեսանկյունից, այլ էներգածախսերի և այն ժամանակի, որը մնում է կյանքի համար: Նորից փորձելու և ավելի լավ անելու ցանկություն է առաջանում, նախկինում կուտակված փորձը կօգնի դրան:

42-49 տարեկան

Ընտանիքում, հասարակությունում կյանքի լիության զգացում: Սխալների վրա կատարված աշխատանքի շնորհիվ մարդը նվաճում է կյանքի այն ոլորտները, որոնք նախկինում անմատչելի էին: Բայց հաճախ այդ շրջափուլն ավարտվում է էկզիստենցիալ հարցերի անցնելով, ինչպես օրինակ. ո՞րն է իմ գոյության իմաստը:

49-56 տարեկան

Հոգևոր հեղափոխություն: Հոգևոր կողմնորոշիչների, հարցերին պատասխանների պահանջ: Հետագայում ամեն ինչ շարունակվում է պարույրաձև: Ամեն յոթ տարին մեկ մարդը մեկ գալարով վեր է բարձրանում և դարձյալ անդրադառնում է բոլոր հավերժական հարցերին` դրանց վերաբերյալ ավելի շատ պատասխաններ ստանալով: Յոթամյա շրջափուլում ամեն տարին անցնում է որոշակի երկնային մարմնի նշանի տակ, որն իր անկրկնելի ազդեցությունն ունի մարդու կյանքի վրա: Օրացուցային տարին տվյալ իրավիճակում հարաբերական հասկացություն է, յուրաքանչյուր կոնկրետ մարդու կյանքում տարին կարող է մի քիչ ավելի երկար կամ կարճ լինել, բայց դուք միևնույն է` հնարավորություն ունեք հետևելու, թե որ փուլում եք այժմ:

Յոթ տարուց շրջափուլը նորից է սկսվում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag