fbpx

Երջանկության 10 բնորոշում մարդկության մեծագույն մտածողներից

Բոլոր մարդիկ ձգտում են երջանկության…

Կարելի է լինել շատ հարուստ և հաջողակ, առողջ կամ հանրաճանաչ, բայց նույնիսկ այդ դեպքում լինել խորապես ոչ երջանիկ մարդ: Մյուս կողմից կյանքը բազմաթիվ օրինակներ է մեզ տվել, երբ մարդիկ ծայրահեղ աղքատ են, անտուն են կամ անդամալուծ, ապրում են շատ ծանր պայմաններում, բայց նույնիսկ այդ դեպքում չափազանց երջանիկ են:

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում մարդկային երջանկությունը: Կարծում ենք ամեն մարդ ունի երջանկության սեփական բնորոշումը, սակայն եկեք տեսնենք թե ինչպե՞ս են բնորոշել երջանկությունը մարդկության պատմության մեծագույն մտածողներից մի քանիսը:

1. Երջանկությունը դա այն չէ, ինչը կարելի է ձեռք բերել պատրաստի վիճակում: Այն կատարվում է մեր սեփական գործողությունների արդյունքում:

Դալայ Լամա

2. Երջանկությունը դա այն է, երբ դուք մտածում, խոսում կամ գործում եք լիակատար հարմոնիայի մեջ:

Մահաթմա Գանդի

3. Երջանկությունը կախված չէ արտաքին պայմաններից, այն կարգավորվում է մեր հոգեկան տրամադրությամբ:

Դեյլ Կարնեգի

4. Երջանկությունը դա քո ներքին բնությունն է: Այն ոչ մի արտաքին պայմանի կարիք չունի: Այն ուղղակի գոյություն ունի:

Օշո

5. Երջանկությունը ոչ թե մտքի իդեալն է, այլ երևակայության:

Էմանուել Կանտ

6. Պետք չէ ընկնել երջանկության հետևից: Այն միշտ գտնվում է քո մեջ:

Պյութագորաս

7. Երջանկությունը կյանքի նպատակն ու իմաստն է, հիմնական նպատակն ու կյանքի գոյության գրավականը:

Արիստոտել

8. Երջանկությունը դա նպատակ չէ, այլ արգասիք:

Էլիանոր Ռուզվելտ

9. Երջանկությունը միշտ շատ փոքրիկ է թվում, երբ մեր ձեռքում է, սակայն փորձիր բաց թողնել նրան և կհամոզվես, թե որքան հսկայական և հիասքանչ է այն:

Մաքսիմ Գորկի

10. Երջանկությունը դա այն չէ, ինչը կարելի է մի կողմ դնել, ձգտեք հասնել նրան ներկայում:

Ջիմ Ռոն

Ինչպես տեսնում եք մեծագույն ուղեղների երջանկության բնորոշումները խիստ տարբերվում են միմյանցից: Իսկ Դուք ինչպե՞ս կբնորոշեք այն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Երջանկության 10 բնորոշում մարդկության մեծագույն մտածողներից
Մայիսի 9, Հաղթանակների օր