fbpx

Երջանկության համար ի՞նչն է պակասում յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին

Լիարժեք երջանկության համար մարդուն միշտ ինչ-որ բան է պակասում։ Թվում է թե տունը լի է ամեն ինչով և աշխատանքն է լավը և ամուսինը կամ կինն են հոգատար և երեխաներն են լսող, բայց միևնույնն է ինչ-որ որդ ներսից կրծում է։

Ի՞նչը կարող է ավելացնել երջանկությունը

Երբեմն պակասող տարրը ինքն իրեն է հայտնաբերվում և որոշ ժամանակով հանգիստ պարգևում։ Իսկ կարելի է նաև դիմել աստղերին, որոնք կհուշեն, թե ինչին է ձգտում այս կամ այն Կենդանակերպի նշանը իրեն երջանիկ զգալու համար։

Խոյ

Պրոբլեմների հաղթահարումն ու հաղթանակի ուրախությունը ևս մեկ անգամ կամրապնդեն Խոյերի կարծիքն այս աշխարհում իրենց բացառիկ դերի մասին։

Ցուլ

Տեսնել հարազատներին առողջ և իրենց կողքին՝ լավագույն տարբերակն է ընտանեկան Ցլերի համար։

Երկվորյակներ

Տեղաշարժի, աշխատանքի, բնակավայրի, հագուստի ընտրության ազատությունը ունակ է «օդային» Երկվորյակներին էլ ավելի երջանկացնել։

Խեցգետին

Զգալ իրեն սեփական փոքրիկ Տիեզերքի կենտրոն, որի շուրջ պտտվում են տնեցիներն ու կոլեգաները, նրանց օգնության հասնելու պատրաստակամությունը Խեցգետինների մոտ «պետքականության» հույս են ներշնչում։

Առյուծ

Սեփական յուրահատկության ապացուցումը Առյուծներն ընդունում են որպես նշան, որ բոլորը հիշում են իրենց մասին։ Նշանակում է նրանք շարունակում են քայլել ճիշտ ճանապարհով։

Կույս

Միայն կայունությունն ու կանխատեսելիությունն են ունակ Կույսերին ապահովել հանգստությամբ, իսկ դա նշանակում է՝ երջանկությամբ։

Կշեռք

Գեղեցկության որոնումը ներդաշնակության և հավասարակշռության միջոցով բերում են Կշեռքներին ստեղծարար գործունեության, ինչը ունակ է երջանկությունից բարձրացնել նրանց յոթերորդ երկինք։

Կարիճ

Սովորել ուրախանալ ամեն մի մանրուքից և չփնտրել խաբեություններ՝ շատ դժվար է Կարիճների համար։ Բայց հասնելով դրան, կյանքը վառ երանգներ է ձեռք բերում։

Աղեղնավոր

Բոլոր նախագծերի իրականացման, ճանապարհորդության, ընկերների հետ հանդիպման համար Աղեղնավորներին հարկավոր է հաստափոր քսակ։ Այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա երջանկության համար։

Այծեղջյուր

Մտնել համաշխարհային էլիտայի մեջ, լինել այնտեղ «մեր տղա»՝ այդ միտքը չի լքում Այծեղջյուրներին, նույնիսկ եթե ծնվել են աղքատ թաղամասում։ Իսկ ճակատագիրն էլ տալիս է այդպիսի հնարավորություն համառներին և աշխատասերներին։

Ջրհոս

Գնահատելով Ջրհոսի խորհուրդը կամ աշխատանքը, կարելի է նրան անփոխարինելի հաճույք պատճառել։

Ձկներ

Հարազատների, մտերիմների, ծանոթների և անծանոթների սերը շատ է պակասում Ձկներին, որպեսզի թուլանան և տրվեն կյանքի հոսքին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Երջանկության համար ի՞նչն է պակասում յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին
Ինտելեկտուալ ԹԵՍՏ – ՎԻԿՏՈՐԻՆԱ: Կկարողանա՞ք անցնել