fbpx

Հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մեղուն։ Թևերի բացվածքը՝ 6 սմ

Բնությունը զարմացնում է մեզ օր օրի։ Օրինակ, վերջերս հայտնաբերել են մեղու, որի չափսերը՝ մեծահասակ մարդու բութ մատի չափսերին է հավասար։

Հսկայական մեղվին հայտնաբերել են Ինդոնեզիայի քիչ ուսումնասիրված կղզիներից մեկում, հայտնում է BBC-ն։ Այս տեսակը շատ երկար ժամանակ համարվում էր վերացած։

Այս տեսակը հայտնի է Ուոլսի հսկայական մեղու անվանմամբ։ Անունը ստացել է ի պատիվ բրիտանացի բնագետ և հետազոտող Ալֆրեդ Ռասսել Ուոլսի, ով առաջին անգամ 1985թ. նկարագրեց այս մեղուներին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Մի քանի օրինակ գիտնականները հայտնաբերել էին 1981 թվականին, սակայն դրանից հետո այսպիսի մեղուներ այլևս ոչ մեկ չէր տեսել։

Իրականում տեսնել, թե որքան գեղեցիկ է մեղուն, լսել, թե ինչպես են հսկայական թևերը բզզում՝ ուղղակի անհավանական է, – նշում է լուսանկարիչ Քլեյտ Բոլտը։

Մեղվի թևերի բացվածքը՝ 6 սմ է։

Նրանց նկարագրում են, որպես «մեծ, սև միջատ, որը նման է իշամեղվի և հսկայական երախով՝ ինչպես եղնիկ-բզեզի մոտ»։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մեղուն։ Թևերի բացվածքը՝ 6 սմ
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք տարբերել իրական հրացանը խաղալիքից