Այս հետաքրքրաշարժ թեստը ուղղված է նրան, որպեսզի հետաքրքիր փաստեր բացահայտնի անձի մասին՝ թե ինչպես են նրան տեսնում շրջապատող մարդիկ, ինչպես է նա իրեն տեսնում և ով է նա իրականում:
Այն ամենը ինչ Ձեզ հարկավոր է՝ թուղթ, գրիչ և մի փոքր երևակայություն:
Թեստն անցեք հետևյալ կերպ՝ գրեք թղթի վրա 3 կենդանու անուն հետևյալ հերթականությամբ․
- Ո՞րն է Ձեր սիրելի կենդանին:
- Կենդանի, որ կցանկանայիք պահել տանը (որպես ընտանի կենդանի):
- Երկրորդ սիրելի կենդանին (կաևոր չէ տնային թե վայրի):
Այժմ յուրաքանչյուր կենդանու համար գրեք բնութագիր: Ահա մի քանի օրինակ․
Կատու – անկախ, ազատասեր, գիշերային կյանք սիրող, առաջնորդ, պահանջկոտ:
Արջ – խորը, վստահելի, երազկոտ, հանգիստ, ուժեղ:
Շուն – հավատարիմ, ընկերասեր, խիզախ, վստահելի, համեստ, հնազանդ:
․․․ և այլն:
Պատասխաններ
Երրորդ կենդանին, որ նշել եք, արտացոլում է այն, թե ինչպես եք դուք Ձեզ տեսնում:
Երկրորդ կենդանին նկարագրում է թե ինչպես են Ձեզ տեսնում մարդիկ:
Իսկ առաջին կենդանին ցույց է տալիս, թե ով եք դուք իրականում:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: