fbpx

Թեստ, որով ստուգում էին հետախույզների տրամաբանությունը

Դե ի՞նչ, կարոտե՞լ էիք հանելուկներին և գլուխկոտրուկներին։

Խորամանկ հարցերի հերթական չափաբաժինը՝ ուժեղ տրամաբանություն ունեցողների համար։

Ասում են, որ ժամանակին այս խորամանկ հարցերը տալիս էին ապագա հետախույզների քնություններին։

Եվ այսպես, պատրա՞ստ եք։

Փորձեք ճիշտ պատասխանել 13 հարցերին, ուշադիր դիտելով նկարը.

mediamag puzzles

  1. Արդյո՞ք շատ ժամանակ է մնացել նորալուսնին։
  2. Շո՞ւտ կմթնի՝ գիշեր կլինի։
  3. Տարվա ո՞ր եղանակն է նկարում։
  4. Ո՞ր ուղղությամբ է հոսում գետը։
  5. Նավարկելի՞ է այդ գետը։
  6. Ի՞նչ արագությամբ է շարժվում գնացքը։
  7. Վաղո՞ւց է այստեղով անցել նախորդ գնացքը։
  8. Երկա՞ր կշարժվի ավտոմեքենան երկաթգծի ուղղությամբ։
  9. Ինչի՞ն պետք է պատրաստ լինի վարորդը։
  10. Կա՞ արդյոք մոտակայքում կամուրջ։
  11. Կա՞ արդյոք մոտակայքում օդանավակայան։
  12. Հե՞շտ է արդյոք հանդիպակած եկող գնացքների մեքենավարներին արգելակել գնացքը։
  13. Փչո՞ւմ է արդյոք քամի։

[accordion title=’Ճիշտ պատասխաններն այստեղ են’]

  1. Ոչ շատ։ Լուսինն արդեն ծեր է, նրա արտացոլանքը երևում է ջրի մեջ։
  2. Ոչ շուտ։ Ծեր լուսինը երևում է արևածագին։
  3. Աշուն։ Արևի դիրքից հեշտ է տրամաբանել, որ կռունկները թռչում են դեպի հարավ։
  4. Գետերը, որոնք հոսում են հյուսիսային կիսագնդում՝ աջ ափը միշտ թեք է։ Նշանակում է՝ գետը հոսում է մեզնից դեպի հորիզոն։
  5. Նավարկելի է, քանի որ երևում են խարիսխավոր լողանները՝ բակենները։
  6. Գնացքը կանգնած է։ Վառվում է լուսացույցի ներքևի աչքը՝ կարմիր։
  7. Ոչ վաղուց։ Այն այժմ գտնվում է մոտակա արգելակող հատվածում։
  8. Ճանապարհային նշանը ցույց է տալիս, որ առջևում երկաթգծի հատում է։
  9. Արգելակելուն։ Ճանապարհային նշանը ցույց է տալիս, որ առջևում կտրուկ զառիվայր է։
  10. Ամենայն հավանականությամբ կա, քանի որ նշանը վարորդներին ցույց է տալիս, որ պետք է փակել օդանցքը։
  11. Երկնքում երևում է ինքնաթիռի հետք, որը օղակ է արել։ Իսկ այդ օդաչուական բարձրագույն վարպետության ֆիգուրը թույլատրվում է կատարել միայն՝ օդանավակայաններից ոչ հեռու։
  12. Երկաթգծի կողքի նշանը ցույց է տալիս, որ հանդիպակած գնացքը պետք է բարձրանա թեքությամբ դեպի վեր։ Արգելակելը դժվար չի լինի։
  13. Փչում է, քանի որ գնացքի ծուխը ցրվում է, իսկ ինչպես արդեն գիտենք գնացքը կանգնած է։

[/accordion]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեստ, որով ստուգում էին հետախույզների տրամաբանությունը
Կևին Ռիչարդսոն – գազանների ընկերը