Հարաբերությունների սկիզբը կախված է շատ փոփոխությունների հետ․ դուք սովորում եք էմոցիաները նորովի զգալ և ապրել: Փոփոխություններ տեղի են ունենում նույնիսկ ուղեղում:
Համապարփակ հետազոտությունները ցույց են տվել, որ «սիրահարվածության» զգացումը լցնում է մեզ քիմիական նյութերով, որոնք բարելավում են մեր ինքնազգացողությունը: Դրանք մարդուն բերում են էյֆորիայի, էներգետիկ երջանկության վիճակի:
Ահա 7 փոփոխություն, որ կարող է տեղի ունենալ Ձեր ուղեղում, երբ դուք սկսում եք նոր հարաբերություններ կառուցել․
1. Դուք դառնում եք կախված Ձեր զուգընկերոջից
Հարաբերությունների սկզբում արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին: Դա քիմիական նյութ է, որը պատասխանատու է ուտելուց, ակտիվությունից և սեքսից հաճույք ստանալու համար:
Իսկ երբ դոֆամինը շատ է՝ օրգանիզը ցանկանում է ավելի շատ այն, ինչը սադրում է այդ նյութի արտադրվելուն:
2. Դուք դառնում եք կույր Ձեր զուգընկերոջ թերությունների հանդեպ
Դոֆամինը նաև ստիպում է Ձեզ չնկատել Ձեր զուգընկերոջ բացասական գծերը: Նյութը դանդաղեցնում է մեդիալ նախաճակատային կեղևի աշխատանքը, որը պատասխանատու է ռեակցիաները, էմոցիաները, զգացմունքները և մարդկանց այլ ազդակները կարդալու համար:
3. Օքսիտոցինը դարձնում է Ձեզ կապված
Հարաբերությունների ժամանակ ուղեղում արտադրվում է օքսիտոցին, այն նաև անվանում են «Սիրո հորմոն»: Դա ստիպում է մեզ ավելի մեծ կապվածություն զգալ զուգընկերոջ հետ:
4. Ուղեղի ակտիվության մեծացում
Սիրահարվածությունը կարող է առաջացնել ուղեղի բարձր ակտիվություն: Դուք սկսում եք ավելի արագ մտածել:
5. Դուք շատ եք նյարդայնանում
Համաձայն հետազոտությունների, որոնք հրապարակվել են Psychoneuroendocrinology գիտական ամսագրում, որոշ սիրահարված մարդկանց մոտ նկատվում է կարտիզոլի՝ սթրեսի հորմոնի ավելի բարձր մակարդակ:
6. Դուք ավելի հեշտ եք տանում ցավը
Սիրահարվածությունը օգնում է ավելի հեշտ հաղթահարել ցավը, այն գործում է ինչպես ցավազրկող միջոց:
7. Դուք սինխրոն եք մտածում
Երբ դուք գտնվում եք հարաբերությունների մեջ, Ձեր ուղեղները սկսում են սինխրոն աշխատել:
Սիդնեյում անցկացված մի հետազոտության ժամանակ հայտնաբերել են, որ թերապիայի սեանսներին, զույգերը դրսևորել են ֆիզիոլոգիապես համաձայնեցված ուղեղի ակտիվություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ միմյանց հետ ոչ մի ֆիզիկական կոնտակտ չեն ունեցել: