fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 13-ից 19-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 13-ից 19-ը․

ԽՈՅԵՐ

Փորձեք որքան հնարավոր է քնքուշ վերաբերել սիրելի էակին։ Նույնիսկ եթե զգաք, որ նա այն մարդը չէ, ում կողքին կցանկայինք անցկացնել ձեր ամբողջ կյանքը, միևնույն է, շնորհակալ եղեք, որ այժմ նա ձեր կողքին է և երջանկություն է պարգևում ձեզ։

ՑԼԵՐ

Սիրելի էակը ուշադրություն կդարձնի ամեն մանրուքի։ Նրան դուր չի գա այն ամենն, ինչ դուք կանեք։ Սակայն քննադատելուց բացի, նա ոչինչ չի կարող անել՝ անգամ ավելի լավ տարբերակ չի լինի առաջարկելու։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս ժամանակահատվածը կարող է նշանակալից լինել ձեզ համար։ Կարող եք այնպիսի գլուխգործոց ստեղծել, որը հավերժ կհիշեցնի ձեր մասին։ Զարկ տվեք ձեր երևակայությանը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելի էակը իրականություն կդարձնի ձեր ակնկալիքները։ Թե ինչ սխրանք կանի նա ձեզ համար, աստղերը չեն կարող հուշել, բայց խորհուրդ են տալիս պատրաստ լինել ամեն տեսակ խենթությունների։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս շաբաթվա մասին դժվար թե մեծ ուրախությամբ հիշեք, քանզի ոչ մի արտառոց իրադարձություն ձեզ չի սպասվում։ Ժամանակն անցկացրեք սիրելիի հետ և վայելեք միմյանց ներկայությունը։

ԿՈՒՅՍԵՐ

Կարելի է զբաղվել ոչ կարևոր ու էական գործերով։ Օրինակ՝ կարող եք միասին փազլ հավաքել կամ թղթախաղ խաղալ։ Սա կօգնի մոռանալ առօրյա հոգսերը և փոքր-ինչ լիցքաթափվել։ Իսկ հետո դուք հաճույքով կհիշեք միասին անցկացրած րոպեները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ չեն տալիս թեթև և բաց հագուստով դուրս գալ զբոսնելու։ Որքան էլ եղանակը ջերմ թվա, տաք հագուստ ընտրեք, քանի որ դա կարող է խանդի տեսարանների պատճառ դառնալ։ Ձեր սիրելին այս օրերին շատ զգայուն է և նույնիսկ մանրուքները կարող են բարկացնել նրան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրային հարցերում ամեն ինչ զարմանալիորեն հեշտությամբ կտրվի ձեզ։ Սակայն չարժե շատ ուրախանալ և հեռուն գնացող հետևություններ անել ձեր հաջողակ լինելու մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Համացանցի միջոցով կգտնեք հետաքրքիր զրուցակցի, որը, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա ավելին, քան պարզապես ընկեր։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր առջև բազում հնարավորություններ կբացվեն՝ մեկը մյուսից հետաքրքիր։ Ձեզ բարդ ընտրություն է սպասվում։ Դուք պետք է ընտրեք լավի և լավագույնի միջև՝ չկորցնելով ձեր եսն ու անձնական կյանքը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Անգամ եթե շատ դժվար լինի ձեզ համար, աշխատեք այս օրերին կատարել բոլոր խոստումները, որոնք դուք տվել եք ձեր սիրելիին։ Նա հաստատ չի մոռացել դրանց մասին, և եթե դուք չկատարեք դրանք, սկանդալից չեք խուսափի։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին կկարողանա կյանք վերադարձնել ձեզ իր մեկ ժեստով կամ խոսքով։ Կարևորը՝ նա դրանք ճիշտ ընտրի, քանի որ հակառակ դեպքում՝ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 13-ից 19-ը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ չորս նշաններ, որոնք գիտեն սիրել նվիրված, անկեղծ և իսկապես