Չորեքշաբթի երեկոյան մահացավ, չեմ վախենա ասել, մարդկության պատմության անիվը շեղող և իր ուրույն ներդրումը կատարած յուրահատուկ մարդկանցից մեկը՝ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Նա մահացավ 56 տարեկանում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
Կարծում եմ նրա կատարած ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների պատմության մեջ բավական նշանակալից և կարևոր էր ամբողջ աշխարհի համար և նրա անունը դեռ շատ երկար կհիշվի:
Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու փոքր քաղաքում։ Նրա կենսաբանական ծնողները Ջոանա Շիբլը և Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են (գաղթականներ են Սիրիայից)։ Ջոբսին, սակայն, մեկ շաբաթականից մեծացրել և դաստիարակել են ազգությամբ հայ Կլարան (ազգանունը՝ Հակոբյան) և ամերիկացի Փոլ Ջոբսերը։ «Իմ ծնողները նրանք են»,– ասում էր Ջոբսը։