fbpx

Հոգեբանական ԵՐԱԶԱՀԱՆ։ Ի՞նչ են նշանակում կենդանիները երազում

Ըստ հոգեբանական երազահանի՝ կենդանիները մարմնավորում են մարդկանց, որոնց հետ երազ տեսնողը մոտ ապագայում կշփվի։

Կենդանիները ցույց են տալիս իրական կյանքից մարդկանց բնավորության գծերը։ Այդ պատճառով պետք չէ անտեսել, երբ երազում տեսնում եք որոշակի կենդանիներ։ Ուղղակի մտածեք, թե ինչո՞ւ եք տեսել հատկապես այդ կենդանուն։

Իսկ հիմա եկեք դիտարկենք մի քանի կենդանիների և տեսնենք թե ինչ են դրանք նշանակում, ինչ բնավորության գծեր են մատնանշում.

Կատու

Խորամանկություն, երկերեսանություն։ Երազում կատու տեսնելը՝ նշանակում է որ Ձեր կողքին կա մի մարդ, ում հատկանշական է այդպիսի վարքը, ինչ այս կենդանու մոտ։

Շուն

Հավատարիմ և բարի ընկեր։ Երազում մարդու բնավորությունը, ում մարմնավորում է շունը՝ նվիրվածությունն է, ինքնուրացումն ու աջակցությունը։

Ձի

Նրբագեղություն, ազնվազարմություն, անկախություն։ Ձին միշտ հիացմունք է առաջացնում։ Նաև նա կարող է լավ ընկեր լինել մարդու համար։ Այդ պատճառով ձին երազում միշտ խոսում է Ձեր շրջապատում գտնվող լավ մարդու մասին։

Ցուլ

Դա այն մարդն է, ով ունի բռնկուն բնավորություն։ Կատաղություն և կոպտություն, բարկություն, վտանգ՝ այս ամենը հատկանշական է ցլին։ Երբ երազում ցուլ եք տեսնում, պետք է ուշադիր լինեք մոտակա օրերը և ավելի ուշադիր նայեք Ձեր շրջապատին։

Աղվես

Խորամանկ կենդանի։ Եթե երազում տեսել եք այս կենդանուն՝ նշանակում է մոտ ժամանակներս Ձեր շրջապատում կհայտնվեն խորամանկ և մանրախնդիր մարդիկ, որոնք կթաքնվեն ժպիտի ետևում, իսկ իրականում նրանց ցանկությունը կլինի Ձեզ խաբելը։ Ուշադիր եղեք և մի վստահեք նոր ծանոթներին։

Արջ

Երազում խորհրդանշում է անփույթ և բռի մարդու։ Արջը նաև նշանակում է ֆիզիկական ուժ, բայց ոչ մեծ մտավոր ունակություններ։

Խոզ

Սովորաբար մեկնաբանվում է բավական ուղիղ իմաստով։ Ձեզ հնարավոր է մոտակա ժամանակներս «խոզ մատուցեն»։ Տվյալ դեպքում նույնպես հարկավոր է մոտ օրերը լինել ուշադիր տարբեր մարդկանց հետ շփումներում և շատ չվստահել։

Առյուծ

Դա իշխող մարդ է, իսկական առաջնորդ։ Հնարավոր է նույնիսկ Ձեր ղեկավարը։ Երազներում մեծամասամբ առյուծը խորհրդանշում է արդար, ոչ չար մարդու, ով բարձր դիրք է զբաղեցնում։

Ճագար

Երազում ճագարները խորհրդանշում են սեր, ջերմություն և հոգածություն։ Նաև դա խոսում է այն մասին, որ Ձեր կյանքում կհայտնվի ինչ-որ լուսավոր և գեղեցիկ բան։ Հաճախ միայնակ մարդկանց երազում ճագարները գալիս են, երբ նրանք պետք է գտնեն իրենց երկրորդ կեսին։ Իսկ ինքը՝ կենդանին մարմնավորում է սիրելի մարդուն, ով կնվիրի Ձեզ իր սերն ու հոգածությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Հոգեբանական ԵՐԱԶԱՀԱՆ։ Ի՞նչ են նշանակում կենդանիները երազում
Ինչպես գծել իդեալական շրջանագիծ առանց կարկինի (տեսանյութ)