fbpx

Տղամարդու ուշադրության նշաններ, որոնք կանայք, չգիտես ինչու, չեն նկատում

Դժվար է նկատել սերը, երբ անընդհատ շտապում ես… կա՛մ աշխատանքի, հետո տուն, կա՛մ բանկ՝ վարկերը մարելու համար: Շտապելով, ընդհանրապես ոչինչ չես նկատում, ինչ խոսել զգացմունքների մասին:

Բայց իզուր ենք այդպես անում… Երբեմն անցնում ենք իսկական սիրո կողքով և չենք տեսնում նրա ուշադրության նշանները: Ահա մի քանի նշաններ, որոնք կօգնեն ձեզ ճանաչել ձեր նկատմամբ հետաքրքրությունը:

Թափառող հայացք

Հետաքրքրվող տղամարդու հայացքը սահում է կնոջ վրայով: Ամենայն հավանականությամբ, նրա մարմնի որոշ հատվածներում այն կանգ կառնի:

Դա տեղի է ունենում բնազդաբար, հազվադեպ է տղամարդը կարողանում զսպել իր հայացքը, բայց ոչ թե թուլությունից, այլ այն պատճառով, որ նա անգիտակից է իր սիրառատ հայացքում։ Նա կարծում է, որ պարզապես նայում է…

Տես նաև՝ Սերը դաժան է. Կանանց 5 տեսակ, որոնք կործանում են տղամարդկանց

Հպում

Սիրահարված տղամարդը կփորձի դիպչել քեզ. նա կհեռացնի քո դեմքից մազափունջը, նա կմեկնի ձեռքը, որպեսզի օգնի քեզ իջնել և կամ ինչ-որ տեղ բարձրանալ…

Ընդհանրապես, նա կգտնի ֆիզիկապես մտերմանալու միջոց։

Չգիտակցված գործողություններ

Հետաքրքիր երևույթ. ոչ բոլոր տղամարդիկ, բայց շատերը, իրենց դուր եկած կնոջ ընկերակցությամբ սկսում են «հանվել», հանել բաճկոնը, արձակել վերնաշապիկի վերևի կոճակները, թուլացնել փողկապը… երբեմն ուղղում են մազերը:

Բնազդային խանդ

Խանդը շատ բան կարող է պատմել կնոջ նկատմամբ տղամարդու վերաբերմունքի մասին։ Եթե ​​իրեն դուր եկած կնոջ կողքին կա մեկ այլ տղամարդ, ապա, ամենայն հավանականությամբ, նա կզայրանա և կդառնա դյուրագրգիռ:

Տես նաև՝ 5 բան կնոջ արտաքինի մեջ, որոնք տղամարդկանց չեն հետաքրքրում

Այս էմոցիաներին պետք է դիմանա ոչ միայն ինքը՝ աղջիկը, այլև նրանք, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ։ Խանդը, թերևս, սիրահարվելու ամենաազնիվ նշանն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 1.75 из 5 )
MediaMag
Տղամարդու ուշադրության նշաններ, որոնք կանայք, չգիտես ինչու, չեն նկատում
Ոգով ամենաուժեղ Կենդանակերպի 6 նշաններ, որոնք կարող են հաղթահարել ամեն բան