fbpx

Կենդանակերպի նշանների դրական և բացասական կողմերը

Այս հոդվածում նկարագրված է յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի երկու կողմը՝ դրական և բացասական։ հուսով ենք որևէ նոր բան կիմանաք Ձեր Կենդանակերպի նշանի մասին և կկարողանաք ստացված ինֆորմացիան կիրառել ի օգուտ Ձեզ…

Խոյ

Խոյերն անսահման էներգիա և կենսուրախություն ունեն: Նրանք կրքոտ են, մոտիվացված և հավակնոտ: Խոյերը լուսավորում են սենյակը, որտեղ գտնվում են: Նրանք ինքնավստահ, առնական և կամային են, կարողանում են խնդիրներ լուծել:

Սակայն նրանք նույնպես թերություններ ունեն: Խոյերը դյուրաբորբոք են, կամակոր, իշխող ու ագրեսիվ: Եթե ինչ-որ բան այնպես չէ, նրանք զայրանում են, դժվարությամբ են լսում ուրիշներին: Բայց եթե նրանք կարողանան սանձել իրենց մութ կողմերը, կկարողանան իրենց հուրն օգտագործել՝ շրջապատում բոլորին լույս պարգևելու համար:

Ցուլ

Ցուլերը ջանասիրաբար աշխատում են՝ կյանքում կայունության հասնելու համար: Նրանք նվիրվում են նրանց, ում սիրում են, հավատարիմ են երկարատև հարաբերություններում: Ցուլերը գրավիչ են և հուսալի:

Սակայն նրանք նաև համառ են, դաժան և անզիջում:

Երկվորյակ

Երկվորյակները երկու կողմ ունենալու վառ օրինակ են: Նրանք ընկերասեր են, բաց, ակտիվ, ուրախ: Երկվորյակները նաև շատ ընկերներ ունեն և կատարյալ ընկեր են արկածների համար:

Խեցգետին

Խեցգետինները բազմաթիվ դրական կողմեր ունեն, չնայած, որպես կանոն, ցածր ինքնագնահատական: Նրանք անսահման հոգատար են, հավատարիմ և խորը հոգի ունեն: Նրանք հրաշալի ունկնդիր են, լսում են բոլորի խնդիրների ու հոգսերի մասին, եթե նույնիսկ շատ մտերիմ չեն ձեզ հետ: Խեցգետինները կրեատիվ են, զգայուն, որոնք հաճախ սխալ են հասկանում:

Սակայն Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բազմաթիվ թերություններ ունեն, որոնց մասին մարդկանց մեծ մասը չգիտի: Գերզգայնության պատճառով նրանք հաճախ տագնապի, դեպրեսիայի և հոգեկան այլ խնդիրների են բախվում:

Առյուծ

Առյուծներն ի ծնե առաջնորդներ են, ցանկանում են միշտ ուշադրության կենտրոնում լինել: Նրանք հավակնոտ են, շփվող, ուրախ, հմայիչ, ինքնավստահ:

Սակայն Առյուծները նաև պարծենկոտ են, չափազանց պահանջկոտ: Նրանք ընկերասեր են, բայց երբեմն կարող են մակերեսային թվալ:

Կույս

Կույսերը տեսնում են մանրուքները, վերլուծող և տրամաբանող: Նրանք հրաշալի կերպով լուծում են ցանկացած խնդիր և կարողանում են լսել: Նրանք անհավանականորեն համբերատար են:

Ամեն դեպքում, Կույսերը հակված են չափազանց շատ վերլուծել և լրջորեն են վերաբերվել կյանքին: Նրանք միշտ ինչ-որ ծրագրի կարիք ունեն՝ հավասարակշռություն ապահովելու համար: Բացի այդ՝ նրանք կարող են շատ դաժան և ոչ ճկուն թվալ, չխոսենք արդեն այն մասին, որ նրանք փոքր-ինչ սառն են ու անտարբեր: Նրանք, որպես կանոն, շատ են քննադատում իրենց և ուրիշներին:

Կշեռք

Կշեռքները կարողանում են խաղաղություն ապահովել կյանքում և բոլորին հարգանքով ու բարությամբ վերաբերվել: Նրանք սիրում են օգնել մարդկանց:

Ամեն դեպքում, դա ոչ միշտ է պրակտիկ: Կշեռքները, որպես կանոն, ձգտում են ցանկացած գնով խուսափել կոնֆլիկտներից: Որոշ իրավիճակներում դա կարող է հրաշալի հատկություն լինել, բայց երբեմն կյանքում հարկավոր է դիմակայել: Կշեռքները կարող են նաև անվճռական թվալ:

Կարիճ

Կարիճները սրամիտ են և սարկազմով լի, ինչը նրանց անկրկնելի է դարձնում: Նրանք նաև խորապես զգայական են, բայց հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները, որպեսզի մարդիկ չօգտագործեն իրենց: Կարիճները կրքոտ են, կազմակերպված, հնարամիտ և անկախ: Նրանք հուսալի են:

Բայց եթե տեսնեք Կարիճների վատ կողմերը, կհասկանաք, որ նրանք մանիպուլյատոր են ու վրեժխնդիր: Կարիճները չեն սիրում դավաճանված զգալ, այդ պատճառով ինքնատիրապետումը կորցնելու և բղավելու փոխարեն մի կողմ են քաշվում և մտածում վրեժի մասին:

Աղեղնավոր

Կրակի տարերքի բոլոր ներկայացուցիչների նման Աղեղնավորներն ինտենսիվ են, արագորեն գրավում են մարդկանց: Նրանք լավատես են, արկածախնդիր, ուրախ, շփվող:

Ամեն դեպքում, Աղեղնավորները դժվարությամբ են կենտրոնանում որևէ խնդրի վրա և արագորեն մի բանից մյուսին են անցնում: Նրանք նաև պայթյունավտանգ բնավորություն ունեն, հեշտությամբ են բորբոքվում: Առանց հստակ նպատակի նրանք, որպես կանոն, անհանգիստ և ձանձրալի են դառնում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ամենաբարդն են: Նրանք ղեկավարվում են հարստությամբ և հաջողությամբ, ձգտում են անել կյանքում հնարավոր ամեն ինչ: Նրանք շատ խելացի են, մոտիվացված, տրամաբանող, պրակտիկ և կազմակերպված: Նրանք մեծ առաջնորդներ են, կարող են տեսնել ընդհանուր պատկերն ու կատարել իրենց խոստումները:

Սակայն Այծեղջյուրները, որպես կանոն, համառ են, պարծենկոտ, ժամանակ առ ժամանակ՝ անզիջում և իշխող:

Ջրհոս

Ջրհոսները Կենդանակերպի ամենահետաքրքիր նշաններից են: Նրանք սիրում են ճամփորդել, ծանոթանալ նոր մշակույթի, նոր մարդկանց, սիրում են այն ամենը, ինչ մարտահրավեր է նետում իրենց ինտելեկտին: Նրանք նաև հզոր առաջնորդներ են:

Սակայն Ջրհոսները կարող են օտարացած և զգայական առումով անհասանելի թվալ: Նրանք հակված են իրերին պրակտիկ նայել, և չնայած դա վատ չէ, բայց կարող է դժվարություններ ստեղծել հարաբերություններում:

Ձկներ

Ձկները Խեցգետինների նման էմոցիոնալ են, հոգատար, ստեղծագործ: Նրանք զգայուն են և հրաշալի ընկերներ ու զուգընկերներ են դառնում: Նրանք հավատարիմ են իրենց մտերիմներին և ամեն ինչ անում են նրանց համար:

Ամեն դեպքում՝ Ձկները դժվարությամբ են հաշտվում իրականության հետ և հաճախ դրանից փախչելու միջոցներ են փնտրում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների դրական և բացասական կողմերը
Խելացիի և հիմարի տարբերությունը – առակ