Եթե դուք անտեսում եք Ձեր զգացմունքներն ու էմոցիաները, ապա հոգեկանը անպայման կպատասխանի դրան:
Առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ գեշտալտ-լայֆհաքերի այս հավաքածուի հետ, որոնք, հնարավոր է, մի օր կարող են Ձեր կյանքը էլ ավելի լավը դարձնել:
1. Մարդիկ պահում են իրենց այնպես, ինչպես պահում են, և անում են այն, ինչ անում են, ոչ այն պատճառով, որ նրանք սրիկաներ են, այլ այն պատճառով, որ ինչ-որ բան է իրենց այդպիսին դարձրել: Նույնիսկ ամենաիսկական սրիկան որոշակի ճանապարհ է անցել, և, հնարավոր է, ուղղակի չի հասկանում, որ կարելի է այլ կերպ վարվել:
Սրա գիտակցումը լավ է ազդում մարդկանց հասկանալու ունակության վրա: Հատկապես այս գիտակցումը լավ է օգնում հասկանալ ծնողներին և բաց թողնել ինչ-որ մանկական պատմություն:
2. Այնուամենայնիվ, դուք պարտավոր չեք ընդունել նրանց, ովքեր Ձեզ դուր չեն գալիս: Չընդունելու ունակությունը պակաս կարևոր չէ, քան ընդունելու ունակությունը:
Ընդհանրապես առանց անհրաժեշտության գործ չունենալը այն մարդկանց հետ, ովքեր Ձեզ դուր չեն գալիս՝ բավական առողջ և օգտակար պրակտիկա է:
3. Ասեք մարդկանց այն, ինչ զգում եք: Սովորեցրեք մարդկանց այն բանին, որ դուք այն մարդն եք, ով բարձրաձայնում է իր զգացմունքները: Դրանով, հետագայի համար դուք օգտակար բան կանեք և՛ ձեզ, և՛ ուրիշներին: Նույնիսկ եթե առայժմ մտածում եք, որ դա այդպես չէ: Նույնիսկ եթե նրանք են առայժմ մտածում, որ դա այդպես չէ:
4. Երբ դուք արտահայտվում եք Ձեր զգացմունքների մասին՝ օգտվեք «ես վիրավորվում եմ» ձևակերպումը «դու հիմար ես»-ի փոխարեն: Այդ ժամանակ մեծ է հավանականություն, որ Ձեզ կլսեն:
Այս օրենքը շատ ավելի արժեքավոր է, քան մտածում եք: Նույնիսկ եթե մտածում եք, որ այն արժեքավոր է՝ այնուամենայնիվ այն շատ ավելի արժեքավոր է:
5. Վստահությունը ուրիշի հանդեպ՝ նշանակալից նվեր է, որը դուք մատուցում եք առաջին հերթին ինքներդ Ձեզ:
6. Պրոցեսները, որ տեղի են ունենում մեր մեջ, և եթե նույնիսկ դրանք մեզ դուր չեն գալիս, ինչ-որ կարևոր ֆունկցիա են կատարում։ Ուղղակի երբեմն դրանք կնֆլիկտի մեջ են մտնում կամ պաշտպանում մեզ ոչ միայն տհաճ փորձից, այլ նաև կարևորից։
7. Դրական մտածելակերպը՝ աղբ է։ Այն շեղում է իրական պրոբլեմներից և իրական խնդիրներից։
8. Մեզ համար դժվար է այն բաների հետ, որոնք փոխում են մեր պատկերացումները մեր մասին։ Նույնիսկ եթե դրանք փոխում են դեպի լավը։ Ահա այսպիսի պարադոքս։
9. Մի հարցրեք. «Մի՞թե մարդը կարող է այդպես մտածել (զգալ)»։ Այո, կարող է։ Նա նաև այլ բաներ կարող է անել։ Ընդհանրապես մարդը՝ զարմանահրաշ բան է։
10. Եթե դուք անտեսում եք Ձեր զգացմունքներն ու էմոցիաները, ապա հոգեկանը անպայման կպատասխանի դրան: Եթե այն դեռևս դա չի արել՝ նշանակում է նա ուժեր է հավաքում, որպեսզի ապտակի ավելի ուժգին։
11. Պելևինը ճիշտ էր՝ փորձել գլուխ հանել, թե ինչու եք հայտնվել հետույքում և դուրս գալ այնտեղից՝ դրանք շատ հաճախ բոլորովին տարբեր բաներ են։
Եթե հետույքից դուրս գալու համար Ձեզ հարկավոր է նախ պարզել և հասկանալ, թե ինչպես եք այնտեղ հայտնվել՝ դուք կպարզեք։ Այնպես որ անմիջապես կենտրոնացեք «դուրս գալու» վրա։
12. Ծնողներին կարելի է չսիրել։ Այո՝ մայրիկին և հայրիկին կարելի է չսիրել։ Բայց կարելի է նաև սիրել։
13. Շատ լավ է, երբ Ձեր զգացմունքները, արժեքները և մտքերը հարգում են, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ ոք պարտավոր չէ դա անել։ Եթե դուք այլ կերպ եք մտածում, ապա ամենայն հավանականությամբ Ձեզ համար շատ դժվար կլինի։
14. Այն, ինչ մենք մեր մասին չգիտենք՝ ավելի շատ է կառավարում մեզ, քան այն, ինչ մենք գիտենք մեր մասին։
15. Հոգեբանության մասին գրքեր կարդալը՝ բավական հետաքրքիր է։ Բայց եթե դուք արդյունք եք ակնկալում և չեք ուզում հոգեբան դառնալ՝ ավելի լավ է գրանցվեք այցելության այն մարդու մոտ, ով արդեն վաղուց կարդացել է այդ գրքերը և հաջողությամբ մոռացել։