fbpx

Կտրվում ենք առօրյա կյանքից կամ համակարգչային խաղ Assassin’s creed

Վերջին մեկ շաբաթը, եթե ինչ-որ մեկը ուշադրություն է դարձրել, ես պասիվ էի թե՛ սոց. ցանցերում, թե՛ բլոգումս և թե՛ ընդհանրապես ինտերնետում: Պատճառը այն էր, որ ես որոշել էի կտրվել ռեալ կյանքից խաղալով հրաշալի մի խաղ:

Ընդհանրապես, երբ իմ մոտ կյանքում սկսում է ծանր շրջան, այս մեթոդով ես լիցքաթափվում եմ: Խոսքը վերաբերում է UBISOFT-ի գլուխգործոց Assassin’s creed (Մարդասպանի կրեդոն) համակարգչային խաղի սերիաներին: Եթե այն ինչ որ մեկին ինչ որ բան կասի, ասեմ որ խաղը action-adventure ժանրում է: Համակարգչային խաղ, որը ինձ համար աշխարհի ամենալավագույն խաղերից մեկն է, եթե ոչ ամենալավագույնը: Խաղ, որի հերթական մասի դուրս գալուն անհամբերությամբ սպասում եմ, խաղ, որը կտրում է իրական կյանքից ու այդպիսով օգնում լիցքաթափվել: Եվ վերջապես իրոք հաջողված՝ ես կասեի հանճարեղ մի խաղ: Այս խաղում ամենը ինչն է բարձր մակարդակի վրա իրականացրած: Սցենարը, որով շատ հզոր ֆիլմ կարելի է նկարել, թե՛ երաժշտությունը և թե՛ գրաֆիկան՝ այս ամենը իրականացրած է ապշեցնող աստիճանի բարձր մակարդակով:

Այս խաղը բացի խաղ լինելուց  նաև ունի ուսուցողական դեր: Այն մեզ ծանոթացնում է պատմության, պատմական դեմքերի և տարբեր հինավուրց քաղաքների հետ: Այնտեղ տրվում են այդ ամենի մանրամասն նկարագրությունը:

Խաղը Ասասինների միաբանության և Տամպլիերների պատմական հակամարտության մասին է: Այն համեմված է տարբեր կրոնների լեգենդներով:

[stextbox class=”alert”]

Խաղը խորհուրդ չի տրվում խաղալ 18-ից ցածր անձանց: Այնտեղ առանձին մասերում տեղ են գտել դաժան կամ սեքսուալ տեսարաններ պարունակող դրվագներ:

[/stextbox]

Ես չեմ պատրաստվում այժմ ամբողջությամբ պատմել խաղի սյուժեն, միայն կասեմ, որ այնտեղ դուք կհանդիպեք և կշփվեք բազմաթիվ պատմական հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են օրինակ, Նիկոլլո Մակյավելին կամ Լեոնարդո Դա Վինչին: Այստեղ դուք կհանդիպեք նաև Դա Վինչիի հայտնի գծագրերից պատրաստված սարքերին և նույնիսկ կկիրառեք այն:

Խոսք եմ տալիս, որ խաղալով այս խաղը դուք բավական պատմական պաշար կարող եք հավաքել, եթե իհարկե ուշադրությամբ կարդաք այնտեղ պարբերաբար հայտնվող պատմական ակնարկները:

Խաղը առայժմ բաղկացած է 3 մասից՝ assassin’s creed, assassin’s creed II և assassin’s creed II-ի շարունակություն հանդիսացող assassin’s creed brotherhood-ը (Մարդասպանի Կրեդոն: Եղբայրություն):

Մեծ բավականություն եմ ստացել խաղալով այս երեք մասերն էլ: Ու ամեն անգամ նորը խաղալով ավելի մեծ բավականություն եմ ստանում և մեծ ափսոսանք ապրում, երբ խաղը ավարտվում է: Այսօր ավարտեցի վերջին՝ assassin’s creed brotherhood մասը, ու այժմ անհըամբերությամբ սպասում եմ արդեն assassin’s creed III-ի դուրս գալուն: Այն ստացել է Assassin’s creed Revelations անվանումը: Օֆիցիալ հայտարարված է, որ այս մասը կմտնի շուկա արդեն 2011-ի աշնանը:

Ահա Ձեզ եմ ներկայացնում, բոլոր երեք մասերի թրեյլերները.

Assasin’s Creed.

Assasin’s Creed II.

Assasins’s Creed Brotherhood.

Եվ վերջապես սպասվելիք հերթական Assassin’s creed Revelations-ի թրեյլերը.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կտրվում ենք առօրյա կյանքից կամ համակարգչային խաղ Assassin’s creed
20 լուսանկար, որը պետք է դիտել մի քանի անգամ