fbpx

Իսկ ի՞նչ գիտեք կյանքի իմաստի մասին

Կյանքը՝ շատ ավելին է, քան ուղղակի ինքդ քեզ համար հարաբերական հարմարավետություն ստեղծելը: Ավելին է, քան այլ մարդու մեջ սեր փնտրելը: եվ դա շատ ավելին է քան սոցիումի պարզունակ նորմերը և բոլորի հետ միասին հոսանքի ուղղությամբ շարժվելը:

Կյանքը՝ իրոք շատ ավելին է:

Կյանքը՝ ժամանակն է: Ժամանակ, որպեսզի կարողանաս հասկանալ ինքդ քեզ, որպես մարդու: Ժամանակ, որպեսզի ուսումնասիրես սեփական ամբիցիաններն ու յուրահատկությունները: Ժամանակ, որպեսզի վախ զգաս և փորձես սեփական ամրության սահմանները: Ժամանակ, որպեսզի գտնվես միայնության մեջ, տեսնես աշխարհը և ժամանակ, որպեսզի երջանկություն  ձեռք բերես: Երբեմն այն ամենը, ինչ Ձեզ պետք է՝ դա ժամանակն է ուղղակի լինել: Ժամանակ, որպեսզի տաս, ստանաս, ցանկանաս և գնահատես: Ժամանակ ինքդ քեզ հետ, ընկերների հետ, ընտանիքի հետ, անծանոթների հետ, այս ամբողջ աշխարհի հետ:

Կյանքը՝ փորձն է: Տարբեր մարդկանց հետ շփվելու և տարբեր մշակույթներ ուսումնասիրելու փորձ: Կյանքը՝ աշխարհի ընկալումն է, որպես մի ամբողջություն: Դա անսպասելի և մի փոքր վախեցնող փոփոխություններն են, որոնք տանում են դեպի լավը: Դա արկածներ են և հավատ սեփական ինտուիցիայի հանդեպ: Դա զարմանքն է և հետաքրքրությունները: Դա սխալներն ու դասերն են:

Կյանքը՝ հնարավորություններն են: Դա սեփական ճանապարհի ուղենշումն է, սեփական դասագրքի կազմումը, սեփական կանոնների հավաքածուի ստեղծումը, քայլը դեպի երազանքներ, պայքարը սեփական վախերի դեմ:

Կյանքը՝ ինքնաբուխությունն է: Ի՞նչ ուրախություն հարմարավետ և սովորական կյանքից: Ամենահրաշալի իրավունքները, որ մենք ունենք՝ դրանք անկախությունն ու ընտրությունն են: Ոչնչից ինչ-որ բան ստեղդծելու ունակությունը, երևակայությունը միացնելու և աբստրակտից շոշափելի տրանսֆորմացնելու ունակությունը: Հեռանկար տեսնելու և ինքդ քեզ համար մեծ նպատակ գտնելու ունակությունը:

Կյանքը՝ հնարավորություններն են: Այս աշխարհում կա մարդկանց երկու տեսակ՝ նրանք, ովքեր վախենում են սիրուց և նրանք, ովքեր պատրաստ չեն ամբողջությամբ կիսվել դրանով․․․ դեռևս պատրաստ չեն:

Եթե դուք վախենում եք սիրուց, փորձեք ազատվել վախից և բացեք Ձեզ և Ձեր սիրտը աշխարհի առաջ: Եթե հոգնել եք անընդհատ հանդիպել «ոչ այն» զուգընկերներին՝ դադար վերցրեք և ուղղակի վայելեք կյանքը:

Սկսեք առաջին պլան մղել  սեփական տաղանդներն ու հետաքրքրությունները, այլ ոչ թե թաքցնել այն ստվերում: Սկսեք վերածել այս աշխարհը սեփական աշխարհի՝ դարձրեք այն այնպիսին, ինչը մարտահրավեր է նետում Ձեզ, այնպիսին՝ ինչը ստիպում է Ձեզ անընդհատ մոտիվացիա և ոգեշնչում փնտրել:

Կյանքը՝ միայնությունն է: Մարդիկ կամ սկսել են վախենալ միայնության կոցեպցիայից, կամ ուղղակի ետ են սովորել ժամանակ անցկացնել իրենք իրենց հետ: Լինել միայնակ, լինել միասնական՝ այն չէ, ինչից պետք է վախենալ: Դա պետք է ընդունել և դառնալ սեփական գերհերոսը: Միայնությունը, հակառակը, կսովորեցնի Ձեզ շփվել աշխարհի հետ, որպեսզի կարողանաք տեսնել և հասկանալ այն բոլորովին այլ գույներով:

Կյանքը՝ պայքար է: Պայքար՝ սեփական համոզվածությունն ու արժեքները պնդելու համար, ամենամեծ վախերի աչքերին նայելու պայքար, խավարի աչքերի մեջ նայելու և հաղթելու պայքար:

Կյանքը՝ նպատակ է և ներելու ունակություն: Կյանքը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ և առաջ շարժվելու ձգտում: Կյանքը՝ հավերժ ինքդ քեզ գտնելն է:

Դուք ունեք միայն մեկ սիրտ և դուք ունեք միայն մեկ կյանք: Միշտ ձգտեք նրան, ինչը ստիպում է Ձեր սրտին արագ բաբախել, ինչը ստիպում է Ձեզ ժպտալ և ինչը մոտիվացնում է Ձեզ ավելի վեր թռչել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իսկ ի՞նչ գիտեք կյանքի իմաստի մասին
Անձնային ԹԵՍՏ. Ընտրեք Արևը