fbpx

ԹՈՓ 5 բան, որ տղամարդկանց դուր չեն գալիս կանանց արտաքինում

Շատ կանայք փորձում են մանրակրկիտ ուսումնասիրել տղամարդկանց նախասիրությունները, որովհետև միայն այդպես կարելի է նրանց խելքահան անել՝ օգտագործելով ամենաճիշտ զենքը: Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված այս թեմային, իսկ ի՞նչ կասեք «հականախասիրությունների» մասին: Քիչ է իմանալ թե ինչ է դուր գալիս տղամարդկանց, շատ կարևոր է նաև իմանալ, թե ինչն է նրանց մոտ զզվանք առաջացնում։ Իհարկե ոչ միշտ է ամեն ինչ այդքան ծայրահեղ, բայց այնուամենայնիվ Ձեզ պետք է իմանալ այս 10 բաների մասին, որոնք տղամարդկանց անհրապույր են թվում:

1. Փորձարարական սանրվածքներ

Տղամարդը, անկասկած, կգնահատի ձեր անհատականությունն ու ամբոխից առանձնանալու ցանկությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա ձեզ ժամադրության կհրավիրի: Տղամարդկանց մեծ մասը նախընտրում են կնոջ երկար, բնական վարսերը: Այո՛, կան նաև այնպիսիք, որոնք կարճ սանրվածքներ են սիրում, բայց հարկավոր է դրանով ավարտել փորձերը:

2. Շպարի չափազանց հաստ շերտ

Բոլորը գիտեն, որ կոսմետիկան հարկավոր է թերությունները թաքցնելու համար: Դրան տղամարդիկ դեմ չեն, բայց երբ նրանք իրենց առջև երեք շերտով շպարված աղջկա են տեսնում, դա արդեն այլ բան է: Այդ կերպ կինը կորցնում է իր անհատականությունը, իսկ դա վանում է տղամարդկանց:

3. Իրար կպած թարթիչներ

Սա նույնպես կոսմետիկայի մասին, այս անգամ՝ թարթիչների սևաներկի: Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք չափազանց շատ սևաներկ են օգտագործում: Դա թարթիչներին անբնական և էժանագին տեսք է տալիս:

4. Չափազանց շատ փայլ

Եթե դիմահարդար չեք, ավելի լավ է կոպերի համար անփայլ ստվերաներկ օգտագործեք: Այդ կերպ կկարողանաք զուսպ դիմահարդարում ապահովել, ինչի չես ասի փայլուն երանգների մասին: Եթե հմուտ դիմահարդար չեք, նման ստվերաներկերը կհավաքվեն աչքերի անկյուններում, ինչն ամենևին էլ գրավիչ չէ:

5. Դեղին ատամներ և ոչ թարմ շնչառություն

Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Ամեն դեպքում, եթե դեղին ատամներ ունեք, պետք է խուսափեք ծխախոտից, սուրճից, կարմիր գինուց: Սկսեք ավելի հաճախ խոզանակել ատամներն ու ատամի թել օգտագործել: Թարմ շնչառության համար նախատեսված սփրեյերը նույնպես հրաշալի կօգնեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
ԹՈՓ 5 բան, որ տղամարդկանց դուր չեն գալիս կանանց արտաքինում
ԱՍՏԾՈ այս գաղափարի շուրջ դուք երբեք չեք մտածել: Բայց արժե ծանոթանալ և մտորել: Լուրջ մտածելու տեղիք է տալիս․․․