fbpx

Երբ սրտում ինչ որ բան է ծանրացել և, երբ հոգնել է հոգիդ, կարդա սա

Ես գիտեմ, թե դա ինչ է. երբ գտնվում ես ամբողջապես էմոցիոնալ քայքայված վիճակում, երբ փորձում ես դա բացատրել մյուսներին, ոչինչ չի ստացվում: Ինչ խոսքեր գտնեմ արտահայտելու համար այն, թե որքան խորն եմ զգում ես ամեն ինչ, երբ այնքան շատ եմ տալիս, որ ներսում միայն դատարկություն է:

Կան մարդիկ, որոնք  կարող են սիրել շատ  ուժգին ու այնպես մտահոգվել մյուսների համար,  այնքան նվիրվել նրանց, որ իրենց այլևս ոչինչ չմնա:

Կան մարդիկ. ովքեր պատրաստ են իրենց մի մասը նվիրել դիմացինին, որպեսզի վերջինս իրեն լիարժեք զգա:

Կան մարդիկ, որոնք անսասան ուժ են ցույց տալիս, երբ օգնում են մյուներին, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչպես օգնեն իրենք իրենց:

Սրանք այն նույն մարդիկ են, ովքեր թաքցնում են իրենց արցունքները, որոնց մյուսները ծանոթ չեն:

Սրանք այն նույն մարդիկ են, ովքեր միայնակ են ամբոխի մեջ:

Սրանք այն մարդիկ են, ովքեր նայում են  սիրահարներին ու մտածում, որ մի օր էլ իրենց հետ դա կպատահի:

Ես գիտեմ, որքան մարդիկ շատ են վստահում քեզ, դու այնքան քիչ ես վստահում իրենց:

Դու հոգնել ես և այլևս չես ցանկանում նորից փորձել:

Բոլորը կարծում են, որ դա բնական է քեզ համար, բայց դա այդպես չէ:

Դու կարծում ես, որ ինչ-որ բան սխալ է քեզ հետ՝ թե ինչու ես դու այդպես սիրում, բայց այլ կերպ դու չես կարող:

Մարդիկ հիանում են քեզնով՝ խիզախ, սիրող, հոգատար, բայց չեն տեսնում, թե որքան հոգնած են աչքերդ և ինչպես ես կորցրել հավատդ և որքան մեծ է միայնակությունդ:

Վստահ եղիր, որ այս ամենին հատուցում կա՝ դու կհանդիպես մեկին, ով կլրացնի քեզ այնպես. ինչպես դու ես կարողանում լրացնել ուրիշներին:

Մինչ այդ շարունակիր փորձել, հիմնվիր այն հավատի վրա, որ դեռ պահպանվել է քո մեջ, մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս:

Քո մեջ կա մի բան, որ հազվադեպ է հանդիպում: Եղիր այնպիսին ինչպիսին, որ կաս ու մի օր միայնությունդ կհանդիպի մեկին, ով կնայի աչքերիդ մեջ ու կասի «Վերջապես!»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 4.56 из 5 )
MediaMag
Երբ սրտում ինչ որ բան է ծանրացել և, երբ հոգնել է հոգիդ, կարդա սա
Մարդու բնավորությունը ըստ մատների երկարության