fbpx

9 փաստ Սուդյան Արաբիայի մասին, որոնք Ձեզ կհետաքրքրեն

Ուզում ենք պատմել Ձեզ Սաուդյան Արաբիային վերաբերվող մի քանի փաստի մասին, որոնք կարծում ենք կհետաքրքրեն Ձեզ։

1. Կանանց մասին

Սաուդյան Արաբիայում կանայք շատ քիչ իրավունքներ ունեն։ Կինը իրավունք չունի միայնակ դուրս գալ փողոց, այլ միայն տղամարդու կամ տղամարդ բարեկամի ուղեկցությամբ։ Մինչև վերջին ժամանակներս նրանք նույնիսկ անձնագիր ունենալու իրավունք չունեին։ Նրանք սկզբում գրանցվում էին հոր անձնագրում, իսկ հետո՝ ամուսնու։ Բայց թագավորը նրանց անձնագրի հնարավորություն տվեց։

Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «10 բան, որ արգելված են Սաուդյան Արաբիայի կանանց» հոդվածում։

Եվս մեկ տեղական յուրահատկություն է կանացի հագուստը։ Կինը չի կարող փողոց դուրս գալ ոչ մի հագուստով, բացի սև աբայից։ Մազերը նույնպես պետք է ծածկված լինեն սև գլխաշորի տակ։

Չնայած նրան, որ կանայք փողոցում կարող են հայտնվել միայն ամբողջությամբ ծածկված՝ ժամանակակից կանացի հագուստի խանութները հաճախորդների պակաս չունեն։ Արաբուհիները ակտիվորեն գնում են դա, որպեսզի տանը այդ հագուստով հայտնվեն ամուսինների առաջ։

2. Սաուդացիների մասին

Սաուդացիները ծույլ են։ «իշաալա բոկրա» արտահայտությունը արաբերենում ամենից շատն է հնչում։ Այն թարգմանվում է. «Եթե Ալլահը թույլ տա, ապա վաղը»։ Բայց երևում է, որ Ալլահը ոչ միշտ է թույլ տալիս։ Հենց այդ պատճառով, եթե քեզ ասում են «վաղը», ապա դա լավագույն դեպքում մեկ շաբաթից, իսկ հնարավոր է նաև երբեք։

Նրանք շատ են սիրում հարցուփորձ անել արգելվածի մասին (սեքս, խմիչքներ և այլն)։ Այդ առումով նրանք հիշեցնում են երեխաների։

3. Ավտոմեքենաների մասին

Այստեղ ավտոմեքենա վարելու համար պետք է շատ խիզախ լինես, քանի որ տեղացի վարորդները խելահեղ կերպով են ավտոմեքենա վարում։ Ինչն է հետաքրքրական, որ սաուդացիները կարող է ոչ մի տեղ չշտապեն, բայց ավտոմեքենան անպայման վարում են շատ արագ և ագրեսիվ։

4. Քաղաքավարության մասին

Սաուդյայում գոյություն ունի «աջ ձեռքի» օրենք՝ չի կարելի ձախով ուտել, ինչ-որ բան փոխանցել, քանի որ ձախ ձեռքը համարվում է մեղսավոր։

5. Զվարճանքների մասին

Սաուդյան Արաբիայում արգելված է ալկոհոլը։ Պատժվում է ազատազրկմամբ կամ փայլտերով։ Բայց տեղացիները ինչ-որ կերպ մաքսանենգությամբ այն ներմուծում են, կամ էլ ինքնուրույն թորում արմավներից։ Գնել հնարավոր է, սակայն շատ թանկ։ Օրինակ Վիսկիի մեկ շիշն արժե 300 դոլար։

6. Ռեստորանների մասին

Յուրաքանչյուր ռեստորան բաղկացած է երկու մասից՝ միայնակ տղամարդկանց համար և ամուսնացած տղամարդկանց համար։ Որովհետև ուրիշների կանանց տեսնելը՝ լավ չէ։ Եթե դու միայնակ ես, ապա ընտանեկան մաս քեզ ներս չեն թողնի։ Բայց եթե նույնիսկ եկել ես կնոջդ հետ, ապա ուրիշի կնոջը դու միևնույնն է չես նայի, քանի որ նույնիսկ ընտանեկան հատվածում սեղանները բաժանված են բաժանարար վարագույրներով, որպեսզի կինը կարողանա հանել իր վրայից ծածկը և հանգիստ կարողանա ուտել։

 

7. Ցենզուրայի մասին

Սաուդյան Արաբիայում ցենզուրան բավական խիստ է։ Յուրքանչուր ֆիլմից հանվում են նույնիսկ համբույների տեսարանները, էլ չենք խոսում անկողնային տեսարանների մասին։ Նրանք ուղղակի այդ հատվածը կտրում են՝ չմտահոգվելով, որ սյուժեն դրանից կարող է խճճվել։

8. Ոստիկանության մասին

Բացի սովորական ոստիկանությունից, Սաուդյան Արաբիայում գոյություն ունի նաև կրոնական ոստիկանություն։ Կոչվում է այն «Հանձնաժողով հանուն առաքինության» կամ ուղղակի մութավա։ Եթե ինչ-որ բան այն չէ՝ կարող են մոտենալ և նկատողություն անել։ Կարող են նաև ձերբակալել լուրջ խախտման համար։

9. Էկոլոգիայի մասին

Երկիրը շատ կեղտոտ է։ Այնտեղ, որտեղ կա մարդ՝ այնտեղ կեղտոտ է։ Ընտանիքը գնում է քաղաքից դուրս պիկնիկի՝ ուտում է, խմում և մնացորդները թողնում այնտեղ։ Սովորական տեսարան է, երբ դիմացովդ ընթացող մեքենայից աղբ են թափում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
9 փաստ Սուդյան Արաբիայի մասին, որոնք Ձեզ կհետաքրքրեն
7 արտահայտություն, որոնք վանում են փողը