fbpx

10 բան, որ արգելված են Սաուդյան Արաբիայի կանանց

Շատ մուսուլմանական երկրներում կանաց իրավունքները խիստ սահմանափակ են։ Բայց այդ առումով ամենախիստը Սաուդյան Արաբիայում է։ Այստեղ նորմաներն ու սահմանափակումները դրվում են ոչ թե օրինական և իրավական ճանապարհով, այլ մեծամասամբ՝ կրոնական համակարգի կողմից, որը քարոզում է որոշակի բարոյական սկզբունքներ։ Բոլոր մուսուլմանները խիստ հետևում են այդ սկզբունքներին և աշխատում են պահպանել ավանդույթները։ Չնայած այն, որ պատուհանից այն կողմ 21-րդ դարն է, կանանց մինչ հիմա արգելված է մեքենա վարել և փողոց դուրս գալ առանց տղամարդու ուղեկցության։ Օրենքի խախտման համար նրանց սպասվում է խիստ պատիժ կամ նույնիսկ մահ։

Ահա ներկայացնում ենք, թե ինչ է արգելված Սաուդյան Արաբիայի կանանց.

1. Առանց տղամարդ-խնամակալի թույլատվության կատարել որևէ գործողություն

Ամեն կին ունի խնամակալ։ Դա կարող է լինել ամուսինը, եղբայրը կամ հայրը։ Առանց նրանց թույլատվության, նա իրավունք չունի սովորել, ճանապարհորդել, աշխատել, ամուսնանալ և նույնիսկ վիրահատվել։ Ամեն իր գործողություն կինը պետք է համաձայնեցնի տղամարդ-խնամակալի հետ։

2. Լքել կանանց համար նախատեսված հատուկ տարածքը

Բոլոր հասարակական վայրերը բաժանված են երկու մասի՝ կանանց և տղամարդկանց գոտիների։ Այցելելով առևտրի կենտրոններ, լողափեր, այգիներ և նույնիսկ ուսումնական կենտրոններ, կանայք պետք է գտնվեն միմիայն կանանց համար առանձնացված հատուկ գոտիներում։ Կանաց գոտին լքելը համարվում է հանցագործություն։ Սաուդյան Արաբիայում նույնիսկ շատ տներ ունեն առանձին մուտքեր՝ տղամարդկանց և կանանց համար։ Տան կանացի տարածքը ոչ մի տղամարդ իրավունք չունի մտնել, բացի տիրոջից։

3. Վտանգի ենթարկել խնամակալի համբավը

Կանանց արգելված է շփվել անծանոթ տղամարդկանց հետ։ Դա կարող է բերել նրան, որ տղամարդը կորցնի իր պատիվը հասարակության աչքերում։ Կնոջը, ով համարձակվել է խոսել անծանոթ տղամարդու հետ՝ կարող են բանտ նստեցնել կամ նույնիսկ սպանել։ Թվում է թե այդքան անմեղ զբաղմունք, ինչպիսին է սոցիալական ցանցերում շփումը, արդյունքում բերեց նրան, որ հարազատ հայրը սպանեց իր աղջկան։

93ce67c2829823ac44b5a5ecdb92a0cd1

4. Մեքենա վարել

Կանանց խիստ արգելված է մեքենա վարել։ Նրանք նաև չեն կարող ստանալ վարորդական իրավունք։ Կրոնավորները կնոջ կողմից մեքենա վարելը համարում են մեղք։ Եվ դա զարմանալի չէ։ Եթե նա իրավունք չունի տնից դուրս գալ առանց տղամարդու թույլտվության, ապա ի՞նչ մեքենա վարելու մասին է գնում խոսքը։

5. Ամուսին ընտրել

Որքան էլ որ ջանացին վերացնել ստիպողաբար ամուսնությունները, բայց փեսայի և հարսի հոր պայմանավորվածությունը համարվում է պարտադիր։ Բայց վատն այն է, որ այս երկրում չկա ամուսնական տարիքի որևէ սահմանափակում։ Համարվում է, որ աղջիկը կարող է կնության գնալ սկսած 9 տարեկանից, իսկ տղան՝ 15։ Բնական է, որ այդ տարիքում ոչ մեկ ամուսին չի ընտրում։ Ընդ որում երկրում թույլատրված է բազմակնությունը և տղամարդը կարող է ունենալ մինչև չորս կին։

6. Փողոց դուրս գալ մարմնի բաց մասերով

Շարիաթներին արգելված է փողոց դուրս գալ մարմնի բաց մասերով։ Որպեսզի անծանոթ տղամարդիկ չգայթակղվեն, կանայք պարտավոր են փակել ամեն ինչ, բացի դեմքից և ձեռքի բազուկներից։ Բայց նույնիսկ դա Սաուդյան Արաբիայի որոշ մասերով համարվում է անբավարար և կանանց պարտադրում են ամբողջությամբ փակել դեմքը, քանի որ նրանց աչքերը կարող են չափազանց «սեքսուալ լինել»։

7. Աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում են

Մանկությունից աղջիկներից սովորեցնում են, որ նրանց գլխավոր պարտականությունը ամուսնանալն է և երեխաների դաստիարակությամբ զբաղվելը։ Երբ կինը ցանկանում է աշխատել՝ դա արգելված չէ, եթե տղամարդ-խնամակալը տվել է իր համաձայնությունը։ Բայց կանայք չեն կարող աշխատել բոլոր ոլորտներում։ Նրանց թույլատրվում է լինել բժիշկ, բուժքույր և ուսուցիչ։ Նրանք պետք է ստանան հատուկ կրթություն և աշխատեն այն վայրերում, որտեղ կան կանանց համար առանձնացված հատուկ գոտիներ։

8. Այցելել սպորտային միջոցառումների

Սաուդյան Արաբիայում աղջիկները դպրոցներում ֆիզկուլտուրայով չեն զբաղվում։ Նրանց խիստ արգելված է այցելել որևէ սպորտային միջոցառում։ Չնայած նրանք ունեն կանացի սպորտային խմբեր, բայց մասնակցություն ունենալ մասշտաբային սպորտային միջոցառման՝ նրանք չեն կարող։ Մինչև 2008թ. կանայք նույնիսկ չէին կարող Օլիմպիական խաղերում ներկայացնել իրենց երկիրը։ Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր, ով չէր ներկայացրել սպորտսմեն կանանց։

53db0c0de1a0d2caf019b7e61ebf8dae

9. Օգտվել հասարակական տրանսպորտից

Կանայք չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, քանի որ այնտեղ անծանոթ տղամարդկանց հետ կոնտակտի մեծ հավանականություն կա։ Եվ նույնիսկ այն, որ որոշ գնացքներում կան հատուկ կանանց համար նախատեսված մուտքեր և գոտիներ, շատ տրանսպորտային ընկերություններ միևնույնն է չեն տեղափոխում կանանց։

10. Ժամկետից շուտ դուրս գալ բանտից

Կանանց կարող են բանտարկել յուրաքանչյուր մանրուքի համար։ Կրոնական ոստիկանությունը կարող է ձերբակալման պատճառ անվանել նույնիսկ այն, որ կինը շփվել է անծանոթ տղամարդու հետ, կամ կնոջ մարմնի որոշակի հատվածներ բաց են եղել։ Եթե կնոջը բռնաբարել են, ապա նա ինքը կարող է հայտնվել բանտում այն պատճառով, որ նա բավարար չափով ծածկած չի եղել մարմինը և ծանոթ է եղել բռնաբարողի հետ։ Ժամկետից շուտ ազատվելու մասին կանայք նույնիսկ չեն էլ երազում։ Ի տարբերություն տղամարդկանց՝ նրանք զրկված են այդ արտոնությունից։ Բացի դրանից, ազատության մեջ նրանք կարող են հայտնվել միայն խնամակալի ցանությամբ։ Եթե նա չցանկացավ, որպեսզի կնոջ բանտարկության տարիները կրճատվեն, ապա այդ կինը կարող է շատ երկար տարիներ գտնվել ճաղերի ետևում։

10-veshhej-kotorye-zapreshheny-zhenshhinam-v-saudovskoj-aravii_a3b7f35b4137dfefda5cc24658e32864

Ինչպես տեսնում ենք, Սաուդյան Արաբիայում կինը լինելը այդքան էլ հեշտ չէ։ Այդպիսի կյանքը կարելի է միայն անվանել ստրկական։

Աղբյուրը՝ marketium


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 բան, որ արգելված են Սաուդյան Արաբիայի կանանց
Հոգեբանական ԹԵՍՏ. ՍԵՐ՝ ի՞նչ է այն Ձեզ համար