Այս Կենդանակերպի նշանների տակ ծնված մարդիկ ունեն ամենաբարդ բնավորությունը։
Կշեռք
Եթե դուք մտածում եք, որ Կշեռքը ամենահավասարակշռված նշանն է, ապա սխալվում եք։ Կշեռքները շատ են սիրում վիճել։ Ընդորում նրանք միշտ ամեն ինչին կփորձեն հակադարձել։ Կշեռքները ընտրությունից առաջ շատ երկար են տատանվում, նրանց համար շատ դժվար է ինքնաբուխ որոշումներ կայացնել։ Նրանք անորոշ, անհաստատ և էմոցիոնալ մարդիկ են։ Բայց փոխարենը՝ ոչ ոք չի կարողանում ինչպես Կշեռքը ուրախանալ փոփոխություններին։ Նրանք միշտ գտնում են միակ ճիշտ որոշումը, քանի որ շատ երկար և բոլոր անկյուներից են դիտարկում այն։ Կշեռքները կարողանում են հասկանալ խորը և լուրջ հարցեր։
Խեցգետին
Խեցգետին Կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ շատ էմոցիոնալ են և անկանխատեսելի։ Նրանց տրամադրությունը օրվա մեջ կարող է փոխվել մի քանի անգամ, նրանք հակված են նեղանալ կամ անհանգստանալ մանրուքներից։ Այս նշանի ներկայացուցիչները հաճախ են բարկանում և նյարդայնանում առանց պատճառի։ Այդպիսին է նրանց բնույթը, քանի որ նրանց ղեկավարում է էմոցիաների փոփոխական մոլորակը և զգացմունքների Լուսինը։ Բայց փոխարենը չկան ավելի վստահելի, հոգատար և նրբազգաց մարդիկ, քան Խեցգետիններն են։
Երկվորյակ
Երկվորյակներն ունեն շատ բարդ բնավորություն՝ իրենց անընդհատ փոփոխականության պատճառով։ Այս Կենդանակերպի նշանի մարդիկ կարող են միաժամանակ ապրել ուրախություն և տխրություն, սեր և ատելություն, հիացմունք և հիասթափություն։ Երկվորյակները լինում են սուր և խոցող։ Նրանք հաճախ թաքցնում են իրենց պահվածքի իրական մոտիվները։ Բայց փոխարենը նրանք շատ խելացի, հետաքրքրասեր և հետաքրքիր մարդիկ են, նրանք շատ հմայիչ և բազմակողմանի զարգացած անձնավորություններ են։
Այծեղջյուր
Այծեղջյուրները բարդ բնավորության տեր մարդու տպավորություն են թողնում՝ իրենց չափազանց լրջության և ինքնամփոփության պատճառով։ Այս նշանի մարդիկ հազվադեպ են ցուցադրում, թե ինչ կա իրենց ներսում։ Նրանք ամուր են, խելամիտ, պահանջկոտ, ժամանակ առ ժամանակ՝ մռայլ։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ հետևում են բարոյական նորմերին և նույնը սպասում են ուրիշներից։ Բայց փոխարենը՝ նրանք շատ նպատակասլաց, դիմացկուն, աշխատասեր և համառ մարդիկ են։
Կարիճ
Կարիճները երբեմն իրենք էլ են տառապում իրենց բարդ բնավորության պատճառով։ Այս նշանի մարդիկ միաժամանակ կարող են լինել և՛ սառը, և՛ տաք։ Նրանք անողոք, վտանգավոր, ուժեղ և անկախ անձնավորություններ են։ Կարիճները հաճախ են լարված լինում։ Նրանք հակված են տրվել իրենց իրարամերժ զգացմունքներին և պայքարել սեփական էմոցիոնալ բնույթի դեմ։ Բայց փոխարենը՝ չկա ավելի խորաթափանց, մտածող, խիզախ և անվախ մարդ, քան Կարիճը։
Ձկներ
Ձկները բարդ բնավորություն ունեն՝ իրենց անորսալիության պատճառով։ Նրանք ապրում են յուրահատուկ կյանքով։ Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ձկները լողում են իրենց ներքին աշխարհի խորը ջրերում։ Այս նրբազգաց մարդիկ կարող են անկանխատեսելի լինել։ Երբեմն նրանք ընկնում են հիստերիայի մեջ, փոթորկվում են, ինչպես երեխաները և մեղադրում են բոլորին իրենց դժբախտությունների մեջ։ Ձկներն ունակ են երկար ժամանակ լինել հանգիստ և համբերատար, փափուկ և բարի։ Բայց մի պահ՝ և նրանք կարող են պոռթկալ և նեղանալ ամբողջ աշխարհից։ Այս մարդիկ շատ երկար են տանջվում բաժանությունից և կորստից։