Յուրաքանչյուր կնոջ մոտ գալիս է որոշակի մի ժամանակաշրջան, երբ նա պետք է հրաժեշտ տա անցյալին և վստահ քայլ կատարի դեպի առաջ: Ահա ներկայացնում ենք մի քանի բան որոնց համար «30-ն անց» կանայք արդեն չափազանց ծեր են:
1. Թերի վարձատրող գործատուներ
Դուք արդեն այն տարիքում չեք, որպեսզի կոպեկներ աշխատեք: Եթե ձեզ քիչ են վարձատրում՝ փորձեք այլ աշխատանք գտնել:
2. Սեփական մարմնի անտեսում
Եթե 20 տարեկանում մեր մարմինն ինքնուրույն էր հաղթահարում ամեն ինչ, ապա 30-ում իսկական ժամանակն է հաճախել մարզասրահ:
3. Ներողություն խնդրել այն բանի համար, որ այնպիսին եք, ինչպիսին կաք
Դուք արդեն կայացած մարդ եք՝ ձեր դիրքորոշումներով և մտքերով: Պետք չէ դրա համար ներողություն խնդրել:
4. Անվստահ տղամարդիկ
Երիտասարդ տարիքում մենք մեզ թույլ ենք տալիս կարճատև սիրավեպեր ոչ ճիշտ տղամարդկանց հետ, բայց ահա հասուն տարիքում պետք է ընտրել «ճիշտ» տղամարդկանց:
5. Անվստահություն սեփական արտաքինի մեջ
Փորձեք ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Դուք հիասքանչ եք:
6. Համեմատել ձեզ ուրիշների հետ
Դուք չե՞ք մտածել այն մասին, որ տեսնում եք ուրիշների կյանքի միայն լավ կողմը: Ամեն մեկն ունի իր պրոբլեմները և ոչ պակաս ձեր պրոբլեմներից: