fbpx

Ինչպե՞ս վերադառնալ կյանք, երբ ամեն ինչ գրողի ծոցն է գնում

Հաճա՞խ եք Ձեզ կոտրված զգում։ Չի լքում հիասթափության և կարոտի զգացո՞ւմը։ Ժամանակն է այս ամենի հետ ինչ-որ բան անել…

1. Փոխել իրադրությունը

Հանգստյան օր կամ կարճատև արձակուրդ վերցրեք և սովորական դարձած շրջապատից հեռու՝ մեկնեք հանգստանալու և մտորելու։ Հաճախ իրավիճակի, մթնոլորտի փոփոխությունը օգնում է վերակարգավորել մտքերի շրջանառությունը։

2. Պահպանեք Ձեզ ֆորմայի մեջ

Առողջ մարմնում՝ առողջ հոգի։ Հասնել որոշակի արդյունքների, թեկուզ դա վերաբերվում է միայն սեփական մարմնին, դա միշտ հաճելի է, որովհետև դա նշանակում է, որ ցանկության դեպքում դուք ունակ եք ավելիին։

3. Նոր էջից գրել սեփական պատմությունը

Փորձեք ձևակերպել Ձեր ապրումները և հանգիստ վերլուծել, թե ինչու է բարդությունը հենց այդպիսին։ Նաև շատ լավ է, հետագա աճի համար կենտրոնանալ սեփական հնարավորությունների վրա և հետևիցդ քարշ չտալ անցյալի բեռը՝ միայն առաջ դեպի այն, ինչ մոտ է Ձեր սրտին։

4. Ձեռք բերել նոր ծանոթություններ

Դրական էֆեկտը, որ կարող են մարդիկ հաղորդել մեկմեկու՝ անգնահատելի է։ Մեր մտածելակերպը և վարքը ձևավորվում է ի շնորհիվ շրջապատի՝ փորձեք ընտրել Ձեզ համար այնպիսի շրջապատ, որը կօգնի Ձեզ դառնալ միայն լավը։

5. Հոգ տարեք Ձեր մասին

Երբ մենք վատ ենք մեզ զգում, հիվանդ ենք, ապա փորձում ենք պահպանել մեզ՝ հանգստյան օր ենք վերցնում, դեղեր ենք գնում։ Նույն կերպ հարկավոր է հոգ տանել ինքդ քո մասին էմոցիոնալ առումով վատ զգալու պարագայում։ Իսկ վերականգնումը այդքան ցավոտ չի լինի։

6. Փոխել արտաքինը

Փոփոխություն ներսից՝ փոփոխություն նաև դրսից։ Մազերի նոր գույնը, սանրվածքը, դիմահարդարումը կօգնեն ոչ միայն վերափոխվել, այլ նորովի արտահայտել Ձեր անձի տեսակը։ Իսկ հիմա հենց դրա ժամանակն է։

7. Դեն նետել այն, ինչ խանգարում է ապրել

Որքան էլ տարօրինակ է, բայց հենց այն պահին, երբ ամեն ինչ քարուքանդ է եղել և կյանքը գրողի ծոցն է գնում՝ մենք ստանում ենք հնարավորություն ամեն ինչ սկսել մաքուր էջից։ Հնարավոր է, ահա այն՝ լավ պատճառ վերջապես հեռանալ այդ հիմար աշխատանքից, խզել անիմաստ հարաբերությունները, որոնք Ձեզ դժբախտ են դարձնում։

8. Ուղղակի բաց թողնել

Բոլորովին ոչ ամեն ինչ է, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ իր մեջ կրում դաս կամ խորհրդավոր իմաստ։ Եթե անցյալի հիշողությունները պահում են Ձեզ և թույլ չեն տալիս առաջ շարժվել, թույլ տվեք Ձեզ բաց թողնել դրանք և մոռանալ ամբողջ ցավը։ Պետք չէ կենտրոնանալ մի բանի վրա, ինչը վաղուց անցել ու գնացել է։

9. Խոսել մարդկանց հետ, որոնք անցել են նմանատիպ իրավիճակի միջով

Համապատասխան ընկերակցություն գտեք նրանց մեջ, որոնք հասկանում են, թե ինչի միջով եք դուք անցնում։ Կարդացեք նրանց պատմությունները, լսեք այն եզրակացությունները, որոնք քաղել են նրանք և օգտվեք դրանցից որպես հիշեցում, որ դուք դրանում միայնակ չեք։

10. Մաքրություն անել

Մի ալարեք և զբաղվեք մեծ ու գլխավոր մաքրությամբ՝ «անխղճորեն» ազատվեք այն ամենից, ինչից այլևս չեք օգտվում և կարգուկանոն հաստատեք այնտեղ, որտեղ վաղուց չեք մտել։ Նույնիսկ մտքերն են դասավորվում տրամաբանորեն, երբ տանը մաքուր է, լուսավոր և կոկիկ։

11. Չմոռանալ նրանց մասին, ովքեր մեզ սիրում են

Ընկերները բացահայտվում են դժբախտության մեջ՝ բոլորը գիտեն այս մասին։ Նա, ով չի թողել Ձեզ կյանքի դժվարին պահին, օգնության ձեռք է առաջարկել և մնացել Ձեր կողքին՝ մի մոռացեք այդ մարդկանց մասին և գնահատեք նրանց։

12. Հետևել սնվելուն, գոնե մեկ ամսվա ընթացքում

Սթրեսային իրավիճակներում մենք չենք հետևում մեր սննդակարգին և ուտում ենք այն ամենը՝ ինչ կպատահի։ Դա ավելի է խորացնում վիճակը։ Թեկուզ մեկ ամսվա ընթացքում փորձեք մտածել այն մասին, թե ինչ եք ուտում՝ օգտագործեք մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեններ, հատիկավորներ, մսեղեն և կաթնամթերքներ։ Դուք հավանաբար կնկատեք դրական փոփոխություններ՝ և օրգանիզմը Ձեզ շնորհակալություն կասի։

13. Գրանցվել դասընթացների

Նոր գիտելիքները ընդլայնում են մեր հնարավորությունները՝ ընդլայնելով մտահորիզոնը, դուք հիշեցնում եք Ձեզ, որ սովորելու միշտ ինչ-որ բան կա։ Եվ ո՞վ գիտի՝ միգուցե դուք Ձեր մեջ նոր տաղանդներ հայտնաբերեք։

14. Բյուջե կազմել

Դժվար է կառավարել կյանքը, եթե դա չի հաջողվում անել նույնիսկ ֆինանսների հետ։ Վերանայեք Ձեր սովորությունները, բյուջե կազմեք՝ հավասարակշռված ծախսերը անպայման մի փոքր վստահություն և կայունություն կավելացնեն Ձեր կյանքում։

15. Ներդնել պրոցեսի մեջ, այլ ոչ թե արդյունքի

Շատ հաճախ մենք մեծ հույսեր ենք կապում ապագա ձեռքբերումների հետ, որոնք կարող է և տեղի չունենան։ Փոխարենը, որպեսզի Ձեզ ասեք. «ես երջանիկ կլինեմ, երբ…», սովորեք հաճույք ստանալ նրանից, ինչ անում եք հիմա։

16. Օտար լեզու սովորեք

Հասանելի տարբերակներից լավգույններից մեկն  այն է, որպեսզի հիշեցնես ինքդ քեզ հսկա աշխարհի գոյության մասին, որը գտնվում է Ձեր սովորական դարձած կյանքից դուրս։ Օտար լեզուներ սովորելը ապացուցում է, որ ցանկության դեպքում դուք կարող եք ադապտացվել օտար միջավայրում և օտար իրականության մեջ՝ իսկ դա նշանակում է, որ պարտությունն, որն ունեցել եք Ձեր կյանքում այդքան էլ սարսափելի չէ։

17. Սովորեք հեռանալ

Հնարավոր է, սեփական կյանքի հանդեպ կառավարումը վերականգնելու համար ամենակարևոր քայլը կլինի՝ հեռանալ իրավիճակից, որը պահում էր Ձեզ։ Պահանջվում է խիզախություն, որպեսզի հետևում թողնես այն, ինչը ժամանակին շատ կարևոր տեղ էր զբաղեցնում քո կյանքում։ Սակայն այդպիսի արարքը մեծ հնարավորություններ կընձեռի որևէ նոր բան սկսելու համար։

18. Թույլ տալ ինքդ քեզ լինել երջանիկ

Հաճախ մենք վախենում ենք խոստովանել, որ արժանի ենք ավելիին, իսկ սեփական ուժերի վրա անինքնավստահության պատճառով բաց ենք թողնում կամ բոլորովին չենք նկատում մեր առջև բացվող հնարավորությունները։ Ձեր առջև խոչընդոտներ և  սահմաններ մի դրեք՝ թույլ տվեք ինքներդ Ձեզ լինել երջանիկ։

19. Սահմանափակել ոչ դուրեկան մարդկանց հետ շփումները

Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ներծծում են ամբողջ ուրախությունը և հույսը և փոխարենը տալիս են թույնի մեծ չափաբաժին։ Սահմանազատեք Ձեզ այդպիսի մարդկանցից՝ սահմանելով հստակ սահմաններ։ Նույնիսկ եթե այդ մարդիկ Ձեր սիրելիներն են։

20. 100 օրով հրաժարվել մեկ վնասակար սովորությունից

Չօգտագործել սպիրտային, չծխել, վարել ակտիվ կյանք և ճիշտ սնվել՝ այսպիսի խնդիրը վախ կներշնչի յուրաքանչյուր մարդուն, նույնիսկ նախքան այդ խնդրին անցնելը։ Այդպիսի ռադիկալ խնդրի փոխարեն, փորձեք ազատվել մեկ վնասակար սովորությունից՝ 100 օրով։ Այդ ժամանակահատվածը բավական կլինի՝ արդյունքը տեսնելու համար, բայց նույն ժամանակ քիչ, դրանից վերջնականապես ազատվելու համար։

21. Փորձեք այն, ինչը իրոք վախեցնում է

Ոչինչ այդքան վստահություն չի ներշնչում, որքան սեփական վախերը հաղթահարելը։ Գիտակցական մարտահրավեր նետեք այն բանին, ինչը վաղուց վախեցնում է Ձեզ։ Չնայած ժամանակի ընթացքում դա կարող է ծիծաղելի թվալ, բայց այդպիսի փոքրիկ հաղթանակը կոգեշնչի Ձեզ ավելի շատ, քան կարող եք պատկերացնել։

22. Ետ նայել

Հիշեք, թե որքան կորսված և կոտրված եք եղել ժամանակին, և նայեք թե ինչպիսին եք հիմա։ Հնարավոր չէ ամեն ինչ միանգամից հասցնել, բայց այժմ դուք ճիշտ ճանապարհին եք։ Եվ, իհարկե, շատ անգամ լավ է նրանից, ինչպիսին ժամանակին եղել եք։

23. Ներել շրջապատողներին և ինքներդ Ձեզ

Թույլ մի տվեք բարկությանն ու վախին Ձեզ պահել անցյալի թակարդում։ Թույլ տվեք Ձեզ հնարավորություն ներել նրանց, ով վիրավորել է Ձեզ, ներել անարդարությունը և ներել ինքներդ Ձեզ բոլոր այն սխալների համար, որ երբևէ թույլ եք տվել։ Ներումը ուրիշներին չի ազատում պատասխանատվությունից, բայց ազատության հնարավորություն և տարածություն տվեք Ձեզ՝ առաջ շարժվելու համար։ Եվ վերադարձեք վերջապես դեպի սեփական կյանք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս վերադառնալ կյանք, երբ ամեն ինչ գրողի ծոցն է գնում
Կկարողանա՞ք գուշակել ռեբուսում գաղտնագրված գրքի հերոսին