fbpx

Խանդի 5 գույն․ ստուգեք, թե որքանով է այն ձեզ մոտ վտանգավոր

Հոգեբանները առանձնացնում են խանդի 5 տեսակ և անվանում դրանք գույներով՝ սպիտակից մինչև մանուշակագույն: Ինչպե՞ս ստուգել, որքա՞ն առողջ է ձեր զուգընկերոջ խանդը, և ի՞նչ անել, եթե այն քայքայում է ոչ միայն ձեր հարաբերությունները, այլ նաև ձեզ՝ որպես անձ:

Հոգեբանները խանդը վաղուց անվանում են «Օթելոյի սինդրոմ», և ելնելով անվանումից՝ սիրելի մարդու հանդեպ այդպիսի կասկածելի վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Բայց ամեն ինչ այդքան սարսափելի չէ՝ խանդի մեջ կան նաև որոշակի օգտակար բաներ: Մասնագետները այս զգացմունքը դասակարգում են գունային սկզբունքով: Ուսումնասիրում ենք․

Սպիտակ խանդ

Ամենաանվնաս (և նույնիսկ հարաբերությունների համար օգտակար) խանդը սպիտակն է: Մարդն ինքնավստահ է, վստահում է զուգընկերոջը, բայց վճռականորեն պահպանում է  «իրենը» և կասեցնում է բոլոր «ոտնձգությունները»: Կենսաբանության տեսանկյունից դա առողջ բնազդ է, որը մոբիլիզացնում է կարողությունները մրցակցի հանդեպ հաղթանակի համար, ակտիվացնում և թարմացնում է ինտիմ հարաբերությունները, ամրապնդում է ամուսնության ներդաշնակությունը:

Կապույտ խանդ

Կապույտ խանդը դրսևորվում է, եթե խանդող տղամարդու/կնոջ թույլ հոգեկան աշխարհը չի հաղթահարում հոգեկան տառապանքները:  Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է աշխարհը միագույն տեսնել: Ժամանակակից գունահոգեբանները այդ գույնը կապում են բարձր տագնապայնության և ինքնավստահության պակասի հետ:  Տղամարդը սուզվում է մռայլ մտքերի մեջ, կինը հաճախ առանց պատճառի լաց է լինում: Նման խանդոտների համար լավագույն դեղամիջոցը սիրո դրսևորումն է և հավաստիացումները զուգընկերոջ համար իրենց կարևորության վերաբերյալ:

Կանաչ խանդ

Երբ դավաճանության մասին մտքերը խանդոտի մոտ վստահության են փոխակերպվում, խանդը վերափոխվում է անելանելի անձկության:  Տղամարդիկ ալկոհոլի մեջ են սփոփանք գտնում, կանայք` հակադեպրեսանտների: Ավելի լավ է գործը չթողնել ինքնահոսի, այլ դիմել հոգեբանի:

Կարմիր խանդ

Կարմիր խանդը սարսափելի է, անհեթեթ, անվերահսկելի: Մարդու դատողությունները հաճախ անհեթեթ են: Խանդոտը կարող է, օրինակ, չափել կնոջ ճամփան աշխատանքից տուն և 15 րոպե ուշացումը ծեծի կհանգեցնի: Դա փսիխոզ է: Պետք է միայն բուժել:

Մանուշակագույն խանդ

Հաջորդ խանդը մանուշակագույնն է: Չնայածն դա փոքր թափ ունեցող զառանցանք է, բայց իրականում դրա ամենանենգ տարբերակն է: Մարդն իրեն խելամիտ է պահում կյանքի բոլոր ոլորտներում, բայց խանդի առումով ոչինչ չի ուզում հասկանալ:  Խանդի մանուշակագույն զառանցանքը շատ լավ է մտածված և թվում է, թե նույնիսկ տրամաբանական է: Այն դժվարությամբ է ենթարկվում բուժման և միայն մասնագետ հոգեբանը, իսկ երբեմն` հոգեբույժը կարող է օգնել` հաղթահարելու դա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Խանդի 5 գույն․ ստուգեք, թե որքանով է այն ձեզ մոտ վտանգավոր
Սեզոնի գլխավոր հիթը դարձած «Despacito» երգի ուկրաինական ոչ սովորական քավր տարբերակը