fbpx

Հայերը լուսնի վրա (անիմացիա բլոգի ընթերցողից)

Այսօր էլ-փոստիս մի հետաքրքիր նամակ ստացա բլոգի մշտական ընթերցողներից մեկից: Ինձ գրում էր Ռուբենը: Նա պատմեց որ ստեղծել է մի անիմացիոն փոքրիկ ֆիլմ և խնդրում էր, որպեսզի նայեմ այն: Ես այն նայեցի, ասեմ ավելին, իմ սարսափելի քմահաճ բնավորությամբ նույնիսկ հավանեցի: Եվ ընդհանրապես ինձ համար անչափ կարևոր է և շատ եմ գնահատում, երբ հայ երիտասարդը, երբ հայ մարդը ստեղծագործում է և կարևոր չէ թե որ բնագավառում: Ստեղծագործ մարդը չի կարող դատարկ լինել, ստեղծագործող մարդը չի կարող դատարկաբանությամբ զբաղվել և վերջապես ստեղծագործ մարդը միայն օգուտ կարող է բերել այս երկրին:

Սիրով տեղադրում եմ Ռուբենի պատրաստած անիմացիան, նամանավանդ, որ այն բավական լավ է ստացվել:

Իսկ Ռուբենին կցանկանայի, որպեսզի կանգ չառնի իր ձեռք բերածով, այլ փորձի կատարելագործել իր անիմացիայի գիտելիքները, ու փորձի կամաց-կամաց ավելի բարդ անիմացիաներ ստեղծել: Իսկ ես իմ հերթին խոսք եմ տալիս, որ հետաքրքիր ու հաջողված անիմացիաները միշտ տեղ կգտնեն այս բլոգում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայերը լուսնի վրա (անիմացիա բլոգի ընթերցողից)
Ստեղծողներ և առաջնորդներ. ինչպիսի՞ն կլինեն հունվարին ծնված երեխաները