Կենդանակերպի բոլոր նշաններն էլ ունեն ուժեղ և թույլ կողմեր։ Եվ ահա թե ինչում է կին առյուծի առավելությունը։
Նա բարի է և ջերմ
Նրան կարելի է շատ սիրել միայն ուրիշներին անմնացորդ նվիրվելու պատճառով։ Նա միշտ մտածում է ուրիշների կարիքների մասին, նախքան իր սեփական կարիքները և առաջնահերթությունը տալիս է ուրիշի բերակեցությանը։ Նա չի ամաչում կապվածություն դրսևորել՝ հատկապես իր ընկերներին և ընտանիքին։
Նա պարզ է
Չնայած դուք կարող եք մտածել, որ դա բացասական որակ է, սակայն չկա ավելի հիանալի բան, քան կին-Առյուծի ունակությունը արտահայտել իր կարծիքը հետաքրքիր պարզությամբ։ Նա չի վախենում անկեղծությունից, հատկապես, երբ գիտի, որ դա լավի համար է։ Դուք կարող եք վիրավորվել այն բանից, ինչ նա Ձեզ կասին, սակայն ավելի ուշ կհասկանաք, որ նա պետք է դա ասեր, որպեսզի դուք դառնայիք ավելի լավը։ Կին-Առյուծը Ձեզ միայն լավն է ցանկանում, և չի տատանվի քննադատել Ձեզ, եթե դա Ձեզ երկարաժամկետ օգուտ կբերի։
Նա՝ ստեղծագործ անձնավորություն է
Նա ձգտում է գեղեցկություն բերել շրջապատող աշխարհին՝ իր ստեղծագործությունների միջոցով։ Հնարավոր է նա գրում է, պարում է, ստեղծում է օրիգինալ պատճեններ, կարում է նորաձև հագուստներ կամ մեկ այլ բանով է զբաղվում։ Նա, որպես օրենք, մեծ էսթետ է և ունի բարձր ճաշակ։
Նա շատ կրքոտ է, անկեղծ և էներգիայով լի
Նա շատ նպատակասլաց է և անում է ամեն հնարավորը, որպեսզի հասնի ցանկալիին։ Նա նաև կրքոտ է, ուրախ և շատ կազմակերպված։ Եթե դուք մարդ եք, ում որոշումներ կայացնելու համար ժամանակ է հարկավոր, ապա Առյուծը դա կանի վայրկյանների ընթացքում։ Կին-Առյուծին հարկավոր է ինքնավստահ զուգընկեր, ով լավ գիտի իրեն և գտնվում է նույն ինտելեկտուալ մակարդակի վրա, ինչ ինքն է։
Նա՝ ի ծնե առաջնորդ է
Եթե Ձեզ գրավում են ալֆա-կանայք, ապա կին-Առյուծը՝ իդեալական տարբերակ է Ձեզ համար։ Առյուծը հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում՝ ի շնորհիվ իր ինքնավստահության, ինչը զինաթափում է շրջապատող մարդկանց և ձգում դեպի իրեն։ Բացի դրանից, կին-Առյուծն ունի յուրատեսակ հումորի զգացում, ինչը թույլ է տալիս նրան հարմարավետ կերպով փոխհարաբերվել մարդկանց հետ։