fbpx

Գաղտնի նշաններ, որ դուք դուր եք գալիս Կենդանակերպի այդ նշանին

Տեսել եք մի աղջկա կամ տղայի և Ձեր մոտ նոր կա՞յծ է առաջացել: Դուք հորոսկոպում հուշումներ ե՞ք փնտրում, որպեսզի ստուգեք Ձեր համատեղելիությունը: Ուրեմն կարդացեք և հաշվի առեք:

Խոյ

Նրանք ցուցադրում են իրենց կիրքը փուլ առ փուլ: Ավելի հաճախ փորձում են իրենց վրա ուշադրություն հրավիրել զրույցներով, Ձեր կողքը հաճախակի երևալով, հետո նրանք լցնում են Ձեր ամբողջ տարածությունը իրենց ներկայությամբ, ինչը կարող է շատ նյարդայնացնել: Բայց իմացեք, դա միանշանակ նշան է այն բանի, որ Խոյը Ձեզ սիրահարված է:

Ցուլ

Ցուլը տեսնելով ամենաչնչին փոխադարձության ակնարկ, կպարուրի Ձեզ նվերներով, հաճոյախոսություններով և քաղցրավենիքներով: Ցլերը կարողանում են իրենց կանանց և տղամարդկանց վերաբերվել առավելագույն զգացմունքայնությամբ:

Երկվորյակ

Երկվորյակները կոկետ են և հետաքրքրասեր, և միշտ հետաքրքրված են, որպեսզի որևէ նոր բան իմանան Ձեր մասին: Նրանք շատ հետաքրքրասեր են և ռոմանտիկ: Եթե Ձեզ սիրահարվել է Երկվորյակը, պատրասվեք ռոմանտիկ անակնկալների և անկեղծ զրույցների:

Խեցգետին

Խեցգետինը՝ ամենաբարդ նշաններից մեկն է, երբ խոսքը գնում է ռոմանտիկայի մասին: Նրանք օժտված են խորը էմոցիոնալ կողմով: Նրանք հակասում են մեկմեկու և առաջարկում են խորհուրդներ, երբ դա անհրաժեշտ է, չցուցադրելով Ձեզ իրենց փաստացի մենթալ կողմը: Անվտանգությունը հաճախ նրանց կյանքի գլխավոր առաջնահարթությունն է և երբ նա սիրահարվում է Ձեզ՝ պաշտպանիչ խեցին սկսում է բացվել և Խեցգետինը դառնում է առավել անկեղծ իր սիրո առարկայի հետ:

Առյուծ

Ամենակրքոտ նշաններից մեկը՝ Առյուծն արտահայտում է իր համակրանքը մեծագույն ժեստերով և փափուկ զրույցներով: Առյուծ-սիրեկանը կպարուրի Ձեզ ուշադրությամբ և ջերմությամբ: Նա կսկսի ցուցադրել իր սերն ընտանիքին և ընկերներին: Առյուծը կսիրի Ձեզ երկար և նրա հետաքրքրությունը միշտ դժվար է չնկատել:

Կույս

Հասկանալ, որ ինդիվիդուալիստ Կույսը Ձեզ սիրահարվել է՝ բավական բարդ է: Նրանք շատ են թաքցնում իրենց զգացմունքները: Կույսերը շատ հավատարիմ են և նրանց զուգընկերները նույնիսկ չպետք է կասկածեն նրանց այլ սեր ունենալու առումով:

Կշեռք

Կշեռքները ղեկավարվում են Վեներայի կողմից և շատ ռոմանտիկ են: Կշեռքները սովորաբար բավական հետաքրքիր մարդիկ են, ովքեր գրավում են Ձեզ իրենց ընկերակցությամբ: Նրանք երբեք չեն ամաչում հասարակության առաջ բռնել Ձեր ձեռքը և շփվել, նրանք սերենադներ կերգեն Ձեզ և կպատեն նվերներով: Նրանք ամաչկոտ չեն և բարձր կարող են հայտարարել իրենց սիրո մասին և քնքշորեն վերաբերվել դրան:

Կարիճ

Սա Կենդանակերպի բոլոր նշաններից ամենասեքսուալ ու էմոցիոնալ նշանն է: Կարիճները ֆլիրտ չեն անում և հաճախ են պահում ինտիմ կյանքը: Նրանք պարզունակ չեն և լուրջ են իրենց մտադրություններում: Կարիճները կարող են լինել խանդոտ և ձգող:

Աղեղնավոր

Աղեղնավորը հաճախ է դիպում ուղիղ թիրախին: Աղեղնավորները լավ սիրեկաններ են և կարող են գլուխ գովել իրենց պատմություններով: Նրանք առավելապես կազդեն Ձեր գիտակցության վրա իրենց խոսքերով և գործողություններով:

Այծեղջյուր

Այծեղջյուրները հաճախ և շատ ուղիղ են արտահայտում իրենց սերն ու ցանկությունները: Աշխատասեր Այծեղջյուրները չափազանց զբաղված են և շատ քիչ ժամանակ են տրամադրում ծանոթություններին և ռոմանտիկային: Այծեղջյուրների մեծամասնությունը այնուամենայնիվ կարող է շեղվել աշխատանքից հետո և ամբողջովին խորասուզվել սիրո և հարաբերությունների մեջ: Եվ նրանք շատ սեքսուալ են:

Ջրհոս

Ջրհոսները ոչ ավանդական ռոմանտիկ են և ոչ սովորական սիրո դրսևորման մեջ: Նրանց դուր է գալիս համակրանքի արտահայտման ոչ սովորական մեթոդները: Նրանք կարիք ունեն փոխադարձ կապի և վստահության ամեն անգամ, երբ տեղի է ունեմ սիրո և զգացմունքների մակընթացություն:

Ձկներ

Ձկները՝ այն նշանն է, ով մեծանում է սիրո և ուշադրության մեջ: Ի շնորհիվ ստեղծագործ ջիղի և գեղարվեստական ինքնաարտահայտման, Ձկները՝ մեծ սրտով ռոմանտիկներ են: Նրանք ունեն հիանալի հոգի, նրանք խորապես հուզված և տարված են նրանցով, ովքեր հանդիսանում են նրանց սիրո առարկան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գաղտնի նշաններ, որ դուք դուր եք գալիս Կենդանակերպի այդ նշանին
Ինչպիսի՞ կին են փնտրում տղամարդիկ՝ ըստ Կենդանակերպի նշանների