Նրանք ամենահոգատարն ու զգայունն են: Նրանք օգնում են ծերունիներին անցնել փողոցը, փրկում են կատվին իջեցնելով ծառից, վերջին փողը տալիս են, որպեսզի օգնեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այս մարդիկ աշխարհը ավելի լավ ու բարի են դարձնում: Նրանք միայն լսելով չէ, որ գիտեն, թե ինչ է նշանակում հոգ տանել ուրիշների մասին: Սկզբից նրանք կարող են ամուր ընկույզ թվալ, բայց ներսում նրանք փափուկ սիրտ ունեն:
Ձկներ
Ձկներն իրենց դրսևորում են այնպես, կարծես նրանք այս աշխարհի համար չափից լավն են, բայց այն մարդիկ, ովքեր ճանաչում են նրանց՝ տեղյակ են, որ Ձկները չափազանց բերսիրտ ու փափկասիրտ են: Նրանք շատ կարեկցող են՝ եթե դուք պրոբլեմներ ունեք, նրանք կանեն ամեն հնարավորը, որպեսզի օգնեն Ձեզ: Ձկների սիրտը բարի և զգայուն է, բայց այդ ամենը բոլորովին չի նշանակում, որ նրանք թույլ են:
Խեցգետին
Էմոցիոնալ խեցգետինները շատ հագատար են: Նրանք հակված են շատ ամուր կապնվել շրջապատող մարդկանց, այդ պատճառով փորձում են իրենց հեռու պահել մարդկանցից, որպեսզի խուսափեն ցավից: Խեցգետինը չի կարող ապրել թեկուզ մեկ օր՝ առանց ինչ-որ մեկին լավություն անելու կամ բարի գործի: Կարող է թվալ, որ նա Ձեզ հեռու է պահում, բայց իմացեք, որ նա հավանաբար պաշտպանվում է:
Խոյ
Դուք կարող եք մտածել, որ Խոյերը չափազանց զբաղված են, որպեսզի հոգ տանեն այլ մարդկանց մասին, բայց իրականում ամեն ինչ հակառակն է: Չնայած նրա մրցակցային բնավորության և ցանկալիին ամեն կերպ հասնելու սովորության, նա շատ է անհանգստանում մտերիմների և ծանոթների ճակատագրի համար: Խոյը կարող է գլուխ գովել իր անգութ հաղթանակով, բայց նույն ժամանակ բարեգործական հիմունքներով գնալ և աշխատել մանկատանը:
Կույս
Կույսը՝ ծայրահեղ անձնավորություն է ով հակված է ամեն ինչ և ամբողջովին վերլուծելու, սակայն դա չի նշանակում, որ սառը և հաշվենկատ դիմակի տակ թաքնված չէ ամենաբարի նպատակներ ունեցող մարդ: Կույսը, որպես օրենք, իր զգացմունքները միշտ պահում է իր ներսում: Սակայն նրանք, միանշանակ բացահայտվում են որոշակի պայմաններում: Կույսն ունի փափուկ սիրտ, նա ուղղակի չափից շատ է աշխատում, այդ պատճառով էլ ոչ ոք չի նկատում դա:
Այծեղջյուր
Եթե դուք մտածում եք, որ այն ամենը ինչի մասին մտածում է Այծեղջյուրը՝ դա իր աշխատանքն է, դուք չարաչար սխալվում եք: Այծեղջյուրը շատ քնքուշ և հոգատար է: Նա ուղղակի չի ցուցադրում դա, որովհետև վախենում է թույլ երևալ:
Այծեղջյուրները զգուշանում են նրանից, ինչ կարող է տեղի ունենալ, երբ նա աշխարհին ցույց տա իր զգացմունքները: Նա չի ցանկանում տուժել մարդկանցից, ովքեր կորոշեն օգտվել իր թուլությունից և կանի ամեն ինչ՝ դա կանխելու համար: Այծեղջյուրը գտնում է, որ այդքան էլ շատ չեն բարեխիղճ և զգայուն մարդիկ, այդ պատճառով էլ ավելի լավ է էմոցիաները պահել ներսում:
Առյուծ
Այն, թե ինչպես են Առյուծին տեսնում ուրիշները՝ չափազանց կարևոր է հենց իր համար: Այդ պատճառով նա հակված չէ ցուցաբերել բուռն էմոցիաներ: Նա ցանկանում է, որ իրեն սիրեն, և վախենում է, որ եթե իր անսահման էմոցիաները բացահայտվեն՝ կարող է քննադատության տակ հայտնվել:
Առյուծը կասի, որ դեմ չէ քննադատությանը, բայց իրականությունը նրանում է, որ յուրաքանչյուր բացասական բառ՝ իր համար ցավեցնող է: Այսպիսով նա կձևացնի, որ իր մեջ չկա բնավորության փափուկ և խոցելի կողմ: