fbpx

Հարաբերություններում ամենից շատը ինչից է վախենում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան

Սիրահարվելով, մենք բոլորս էլ ինչ-որ բանից վախենում ենք: Վախենում ենք չհամապատասխանել զուգընկերոջը կամ չարդարացնել նրա սպասումները: Վախենում ենք բացեիբաց արտահայտել մեր զգացմունքները կամ խանդի տանջանքները: Սարսափում ենք սիրելի մարդուց երկարատև բաժանման հեռանկարից, կամ հակառակը, ավելորդ մտերմությունից․․․

Գլխավոր ժամանցայինը՝ Mediamag-ը կպատմի Ձեզ, թե հարաբերություններում ինչից է վախենում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան․

Խոյ

Այս մարդիկ կարողանում են անկեղծ, խորը և անվերապահորեն սիրել: Գուցե այդ պատճառով է Խոյը շատ վախենում, որ եթե իր հարաբերությունները վերջանան, ինքն այլևս չի կարողանա մոռանալ զուգընկերոջը:

Ցուլ

Այս մարդիկ այնքան ուժեղ են (թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես), որ գործնականում ոչնչից չեն վախենում: Եթե Ցուլն իսկապես սիրահարված է, կարողանում է առանձնահատուկ դարձնել իր ամեն օրը զուգընկերոջ հետ: Այս նշանին անհանգստացնում է միայն սերը հեռավորության վրա:

Երկվորյակ

Դուք կարծում եք այս մարդիկ վախենո՞ւմ են պաշտոնական պարտականություններից: Բանը նրանում է, որ այս նշանի ներկայացուցիչները այնքան սոցիալական անհատ են, որ չեն կարողանում իրենց ուշադրությունը տալ մեկին: Ամենաշատը վախենում են զուգընկերոջն անվերապահորեն հավատարիմ մնալու անհրաժեշտությունից: Եթե դրան գնում են, ուրեմն խենթի պես սիրահարված են:

Խեցգետին

Այս մարդկանց համար շատ դժվար է լինում հարաբերություններ կառուցել, երբ իրենց կյանքում որևէ արմատական փոփոխություն է տեղի ունենում: Նրանց դուր է գալիս, երբ ամեն ինչ իր հունով է գնում:

Առյուծ

Շատերն առյուծներին համարում են եսասեր և հպարտ: Բայց երբ Առյուծը սիրահարվում է, պատրաստ է զուգընկերոջ համար ամեն ինչ անել: Միակ բանը, ինչից վախենում է՝ որ իր սերն անպատասխան կմնա:

Կույս

Այս մարդիկ ուղղակի երազում են այն մասին, որ իրենց հարաբերությունները լինեն իդեալական: Եվ հենց դա էլ դառնում է նրանց վախերի պատճառը: Կույսերը շատ են վախենում, որ իրենց սերը կանցնի զուգընկերոջ անկատարության պատճառով:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները միշտ ունեն շատ ընկերներ: Այդ պատճառով, միակ բանը, ինչից Կշեռքները վախենում են այն է, որ սիրահարվելով՝ կկորցնեն կապն ընկերների հետ:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են յուրահատուկ լինել զուգընկերոջ աչքերում: Ուստի շատ են վախենում չարդարացնել զուգընկերոջ սպասելիքները:

Աղեղնավոր

Այս մարդիկ տանել չեն կարողանում, երբ իրենց ղեկավարում են: Անձնական տարածքը օդի նման անհրաժեշտ է նրանց: Ահա թե ինչու են նրանք վախենում, որ հանուն հարաբերությունների ստիպված կլինեն զոհել իրենց ազատությունը:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները հաճախ տարբերվում են բարդ բնավորությամբ: Նրանց պերֆեկցիոնիզմի ձգտմանը շատ դժվար է բավարաել: Նրանց համար դժվար է սերը բառերով արտահայտել, ուստի վախենում են, որ դա կարող է փչացնել իրենց հարաբերությունները:

Ջրհոս

Այս մարդիկ սովորաբար թերագնահատում են իրենց արժանիքները զուգընկերոջ հետ հարաբերություններում: Այդ պատճառով Ջրհոսներին տանջում է վախը, որ նրանք ոչ բավարար լավն են սիրո մեջ:

Ձուկ

Այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ամբողջ կյանքը անցկացնել միայնակ, միայն թե իրենց ցավ չպատճառեն: Քանի որ Ձկները բավական զգայուն են, ամենաշատը նրանք վախենում են սիրահարվել դաժան զուգընկերոջ:

Աղբյուրը՝ Adfave

Թարգամնությունն ու ադապտացիան՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հարաբերություններում ամենից շատը ինչից է վախենում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան
Ընտրեք պատկերը, իսկ մենք կպատմենք թե ինչպիսի անձնավորություն եք