fbpx

Կարևոր է: Այն, ինչը դուք անմիջապես պետք է ջնջեք ֆեյսբուքից

2017 թ․ Ֆեյսբուքի օգտատերերի քանակը հասավ 2 միլիարդի: Առավել քան ուղղակի տպավորիչ ցուցանիշներ: Աշխարհում այլևս ոչ մի սոցիալական ցանց այդպիսի հանրաճանաչություն չի վայելում: Սակայն այդպիսի հանրաճանաչության հետ մեկտեղ՝ օգտատերերը ստիպված են բախվել որոշ պրոբլեմների հետ, օրինակ, անձնական տվյալների բաց հասանելիություն: Շատերը ուղղակի ուշադրություն չեն դարձնում այն փաստի վրա, որ շատ բաներ, որ իրական կյանքում մենք կփորձեինք թաքցնել անծանոթ մարդկանցից, ինտերնետում բառացիորեն բացեիբաց «դրված է» անկետայի տեսքով:

Այն մասին, թե հատկապես որ ինֆորմացիան պարտադիր պետք է մնա անձնական, այլ ոչ թե դառնա հանրային սեփականություն, պատմում են նրանք, ով արդեն մեկ անգամ տուժել է ավելորդ անկեղծության պատճառով:

Ընկերներ, որոնք իրականում Ձեզ ընկեր չեն

Ջնջեք Facebook-ից այն ընկերներին, ովքեր իրականում Ձեզ ընկեր չեն: Անծանոթ մարդիկ կամ մարդիկ, որոնց հետ ունեք ընդանուր 1-2 ծանոթ, բայց որոնց հետ իրականում դուք երբեք չեք հանդիպել՝ չպետք է լինեն Ձեր ընկերների ցանկում: Մի մոռացեք, որ նպատակները մարդկանց մոտ տարբեր են, և կան նրանք, որոնք բոլորովին էլ շփվելու առիթ չեն փնտրում:

Գեոլոկացիա

Նշել գեոլոկացիան՝ նշանակում է ուղիղ հայտարարել, որ դուք ներկա պահին տանը չեք: Դրանից կարող են օգտվել գողերը, որոնք հետևում են Ձեր էջի թարմացումներին: Եթե դուք ապրում եք միայնակ և կա բան, որը կարող են գողանալ, ապա առավել ևս պետք չէ նշել գտնվելու վայրը:

Առցանց եթերներ ճանապարհորդություններից

Եվս մեկ կետ, որի մասին պետք է հիշեն բոլորը: Եթե հանգիստը ընտանեկան է և տանը մարդ չկա, ապա այդպիսի առցանց եթերը կարող է ազդանշան լինել հանցագործների համար, ովքեր հավանաբար կփրձեն օգտվել Ձեր բացակայությունից:

Երեխաների մասին ինֆորմացիա

Պաշտպանեք Ձեր երեխաներին ավելորդ ուշադրությունից: Ձեր էջը կարող է ուշադրություն գրավել մի մարդու, ով չի առանձնանում օրինապահությամբ: Ահա այդպիսի անմեղ կերպով դուք հարվածի տակ եք դնում նաև Ձեր երեխաների անվտանգությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարևոր է: Այն, ինչը դուք անմիջապես պետք է ջնջեք ֆեյսբուքից
Գրառում, որի համար շատ-շատերը կսկսեն ինձ ատել