fbpx

Առակ. Հնդկացին և ծղրիդը

Հնդկացին և իր ընկերը քայլում էին Նյու Յորքի կենտրոնում, շրջելով մանհեթենյան Թայմ Սքվերով: Մոտենում էր ճաշի ժամը և փողոցները լի էին մարդկանցով: Ավտոմեքենաները ազդանշաններ էին արձակում, խաչմերուկներում «մռնչում էին» տաքսիները, լսվում էին ոստիկանական և շտապ օգնության ավտոմեքենաների ազդանշանները և քաղաքի այդ ձայները ուղղակիորեն խլացնում էին:

Հանկարծ հնդկացին ասում է.

– Ես ծղրիդի ձայն լսեցի:

Ընկերը պատասխանում է.

– Ի՞նչ, դու գժվե՞լ ես: Դու չէիր կարող ծղրիդի ձայն լսել այս աղմուկի մեջ:

– Ոչ, ես վստահ եմ, – պատասխանում է հնդկացին, – ես ծղրիդի ձայն լսեցի:

Հնդկացին ականջները մեկ րոպե սրում է՝ փորձելով կռահել ուղղությունը, որտեղից գալիս էր ծղրիդի ձայնը: Հետո անցնում է փողոցը, մոտենում մեծ ցեմենտե ծաղկամանին, որտեղ աճում էին մի քանի թուփ, և ճյուղերի ներքևում նկատում մի փոքրիկ ծղրիդի: Նրա ընկերը ապշում է.

– Դա անհնար է, երևի դու գերմարդու գերլսողություն ունես:

 – Ոչ, – պատասխանում է հնդկացին, – իմ ականջները ոչնչով չեն տարբերվում քո ականջներից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես դու լսում:

– Բայց դա չի կարող պատահել, – ասում է ընկերը, – ես երբեք այս աղմուկի մեջ չէի կարող ծղրիդի ձայն լսել:

– Այո դա ճիշտ է: Թույլ տուր բացատրեմ քեզ, – ասում է հնդկացին:

Նա ձեռքը տանում է դեպի գրպանը, դուրս է հանում մի քանի մետաղադրամ և շպրտում մայթեզրին: Քաղաքում դեռևս աղմուկը խլացուցիչ էր, բայց նրանք նկատեցին, թե ինչպես է 20 ֆուտ հեռավորության վրա գտնվող յուրաքանչյուր մարդ շուռ գալիս և նայում, արդյո՞ք իր մետաղադրամները ընկան թե ոչ:

– Տեսնում ե՞ս, – հարցնում է հնդկացին, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է քեզ համար կարևոր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ. Հնդկացին և ծղրիդը
20 ամենառոմանտիկ սիրո առաջարկները (լուսանկարներ)