Եկեք խոսենք կպչուն մարդկանցից։ Երբեմն կյանքի հանգամանքները կարող են ստիպել մարդուն իրեն պահել անվստահ և անընդհատ փնտրել աջակցություն։ Սակայն դա, որպես օրենք, չի հանդիսանում նրա ամենօրյա վարքագծի մոդել։ Բայց այնուամենայնիվ, Կենդանակերպի բոլոր նշանների մեջ կա եռյակ, որն ունակ է զզվեցել և հոգնեցնել բոլորին, որպեսզի նրանցից կորզեն հավանության և ճանաչման խոսքեր։ Դա նման է պահանջին՝ անընդհատ շոյել նրանց գլուխը այն բանի համար, որ նրանք լավ մարդիկ են։ Սակայն դա շատ է նյարդայնացնում շրջապատին։ Ստուգեք Ձեզ, արդյո՞ք Ձեր կենդանակերպի նշանը այդ եռյակում է։
1. Երկվորյակ
Երկվորյակներ, Ձեզ կենսականորեն անհրաժեշտ է անընդհատ բառացի արտահայտումը այն բանի, թե որքան խելացի և լավն եք դուք և թե որքան լավ եք կատարում Ձեր աշխատանքը։ Դուք չեք ցանկանում կռահել, թե ինչ են Ձեր մասին մտածում շրջապատող մարդիկ և հենց այդ պատճառով ինքներդ եք «կպչում» նրանց, փորձելով իմանալ նրանց կարծիքը Ձեր մասին՝ ցանկալի է առավելագույնս դրական։ Բացի դրանից, դուք շատ լուրջ եք վերաբերվում Ձեր հարաբերություններին և փորձում եք լինել առավելագույնս ուշադիր զուգընկեր՝ որքան դա հնարավոր է։ Սակայն դուք պարբերաբար Ձեր ընտրյալից պահանջում եք սիրո ապացույց, և շատ եք անհանգստանում, երբ չեք լսում Ձեզ համար այդքան անհրաժեշտ բառերն այն մասին, թե որքան սիրելի եք, արժեքավոր և նշանակալից նրա համար։
2. Խեցգետին
Ձեզ համար արտաքին հավանությունն ու ճանաչումը՝ տարբերակ է, որպեսզի չխելագարվեք։ Դուք երբեմն ատում եք Ձեզ այն բանի համար, որ ձեզ դա անընդհատ պետք է։ Ի՞նչ արած, այդպիսին է Ձեր բնույթը։ Հաճախ դա Ձեր ոչ բավարար ինքնավստահության հետևանք է և ցանկություն բարձրացնել սեփական ինքնագնահատականը։ Դուք նույնիսկ չեք ամաչում հարցեր տալ շրջապատին, որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ լավ է և որ դուք պատահմամբ ինչ-որ մեկին չեք վիրավորել կամ նեղացրել։ Դուք ցանկանում եք լինել այնպիսի զուգընկերոջ հետ, ով կբերի Ձեզ լիարժեք հարմարավետության զգացում և իր սիրո մասին կխոսի անընդհատ, այլապես դուք կպարփակվեք ձեր ներսում և կընկնեք դեպրեսիայի մեջ։ Եթե միայն իմանայիք, թե ինչպես է դա «հալ ու մաշ» անում նրան։
3. Կույս
Դուք այնքան շատ բան եք անում հարաբերություններում Ձեր զուգընկերոջ համար, որ Ձեզ անհրաժեշտ է անընդհատ լսել և տեսնել, թե որքան շատ է նա դա գնահատում։ Ի դեպ, դա վերաբերվում է ոչ միայն անձնական կյանքին, այլ նաև աշխատավայրում կոլեգաների հետ հարաբերվելիս, օրինակ՝ այնտեղ Ձեր գործողությունների ալգորիթմը մոտավորապես նույնն է։ Եթե դուք հավանություն և ճանաչում չեք ստանում Ձեր արժանիքների համար, ապա սկսում եք շատ մտածել՝ համարելով Ձեզ անհաջողակ և չկայացած մարդ։ Դուք անընդհատ ցանկանում եք իմանալ, որ բոլոր ջանքերը, որ ներդնում եք Ձեր յուրաքանչյուր հարաբերության մեջ՝ ինչ-որ բան են նշանակում, և որ մարդիկ դրա համար քեզ շնորհակալ են՝ չէ՞ որ դուք չեք ցանկանում Ձեր թանկարժեք ժամանակը ծախսել նրանց վրա, որոնք անտարբեր են Ձեր հանդեպ։ Բայց միայն թե իմանայիք, թե այդ ժամանակ որքան կպչուն և սևեռուն տեսք ունեք՝ կողքից դիտելուց։