fbpx

Յուրատեսակ չիզքեյք։ Բաղադրատոմսը բերված է Ճապոնիայից։ Այսպիսի չիզքեյք պատրաստում են միայն այնտեղ

Այս պիրոգը կոչում են ճապոնական։ Բայց դատելով բաղադրամասերից՝ ամենայն հավանականությամբ, հեղինակն իտալացի է։ Պատրաստվում է այն շատ հեշտ և բաղկացած է ամենապարզ և հասանելի մթերքներից։

Այն անհավանական համեղ, նուրբ, փափուկ և ամենակարևորը՝ ցածր կալորիականությամբ է ստացվում։

Ճապոնական պիրոգը հրաշալի այլընտրանք է դասական բիսկվիտին։ Եվ այսպես սկսենք։

Բաղադրիչներ

  • 140գ շաքարավազ,
  • 250գ սերուցքային պանիր,
  • 60գ եգիպտացորենի ալյուր (կամ կրախմալ),
  • 60գ ցորենի ալյուր,
  • պտղունց աղ,
  • 100մլ կաթ,
  • 50գ. սերուցքային կարագ (սենյակային ջերմաստիճանի),
  • 1 գդալ կիտրոնի հյութ,
  • 6 ձու,
  • 1 փաթեթ փխրեցուցիչ։

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացրեք 160ºC, տեղադրեք այնտեղ ջրով լի սկուտեղ։
  2. Բաժանեք ձվի դեղնուցը սպիտակուցից։ Մաղեք ալյուրն ու կրախմալը։
  3. Հարեք սերուցքային պանիրը կարագի և կաթի հետ՝ միջին արագությամբ 5 րոպե։
  4. Պանրին ավելացրեք դեղնուցը, ալյուրն ու կրախմալը, 1 գդալ կիտրոնի հյութը և պտղունց աղը։ Հարեք միջին արագությամբ մոտ 3 րոպե։
  5. Սպիտակուցը հարեք շաքարավազի հետ մինչև կայուն փրփուրի ստացում։
  6. Խմորի մեջ քիչ-քիչ ավելացրեք սպիտակուցը։ Զգուշությամբ խառնեք ամբողջը։
  7. Լցրեք խմորը սերուցքային կարագով քսված ֆորմայի մեջ։ Ֆորման տեղադրեք ջրով լի սկուտեղի վրա։ Պիրոգը թխեք 160ºC-ում, 55 րոպեից ոչ պակաս։

8. Պիրոգի պատրաստ լինելը ստուգվում է ատամմաքրիչով։ Թողեք, որպեսզի պիրոգը սառչի ֆորմայի մեջ, հետո հանեք այն և թողեք վերջնականապես սառչի մոտ 30 րոպե։

Պիրոգի վրա կարելի է ցանել շաքարի փոշի։ Պիրոգը մատուցել թթվասերով, ջեմով կամ թարմ մրգերով։

Պիրոգի չափերն ու փքվածությունը՝ տպավորիչ է։ Այն անպայման պետք է փորձեք դուք և Ձեր մտերիմները։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Յուրատեսակ չիզքեյք։ Բաղադրատոմսը բերված է Ճապոնիայից։ Այսպիսի չիզքեյք պատրաստում են միայն այնտեղ
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 18-ից 24-ը