fbpx

Քաղաքավարության այբուբեն: Էթիկետի 10 քիչ հայտնի օրենքներ

Իրականում քաղաքավարության հիմունքները բավական պարզ են: Մեզնից որոշներին սովորեցրել են դպրոցում՝ խոսքի մշակույթ, քաղաքավարություն, մեծերի հանդեպ հարգանք, արտաքին տեսք և այլն: Բայց այդ ժամանակից ի վեր նոր օրենքներ են ի հայտ եկել, իսկ որոշներն էլ մոռացվել են: Այդ պատճառով մենք որոշել ենք պատրաստել ձեզ համար 10 կետ, որոնք իրեն հարգող մարդը արժե որ իմանա: Ահա թե ինչն է բացահայտում մարդու մեջ անքաղաքավարությունը:

1. Սրճարանում ոչինչ մի դրեք սեղանին

Անքաղաքավարի է սրճարանում սեղանին դնել բանալիներ, դրամապանակ, ակնոցներ և ձեռնոցներ: Ձեր բոլոր իրերը դրեք կողքի աթոռին կամ տեղավորեք պայուսակի մեջ: Հատկապես դա վերաբերում է հեռախոսին:

Երբ հասարակական վայրում հեռախոսը դնում եք սեղանին, դուք դրանով ցուցադրում եք, թե որքան անկարևոր է ձեզ համար ձեր դիմաց նստած մարդը: Դուք պատրաստ եք ամեն վայրկյան թերթել սոցցանցերի ձեր ժապավենը, պատասխանել հեռախոսազանգին կամ խաղ խաղալ: Փորձեք հետաձգել ձեր գործերը:

2. Մի հայտնվեք առանց զգուշացման

Եթե ձեզ մոտ եկել են չհրավիրված հյուրեր, դուք պարտավոր չեք դիմավորել նրանց տոնական կերպով և անմիջապես անցնել թխվածք պատրաստելուն: Մի կին այդպիսի դեպքերում այսպես էր անում՝ հագնում էր բարձրակրունկներն ու գլխարկը և բացում դուռը: Եթե դռներից այն կողմ նկատում էր հաճելի հյուրի, ապա ասում էր․ «Ինչ լավ է, որ ես հենց նոր եկա»: Իսկ եթե ոչ, ապա հյուրը լսում էր․ «Ցավում եմ, բայց ես պետք է վազեմ»:

3. Եթե դուք հրավիրում եք, ապա դուք էլ վճարում եք

Եթե տղամարդն ասում է․ «Հրավիրում եմ քեզ ընթրիքի»-, նա նկատի ունի․ «Ես վճարում եմ հաշիվը»: Երբ դուք լսում եք «Արի գնանք ռեստորան սնվելու», – դա նշանակում է, որ դուք պետք է պատրաստի վիճակում պահեք դրամապանակը: Չնայած տղամարդը կարող է տեղյակ չլինել վարվեցողության այս կանոնին և արդյունքում շփոթություն լինի: Այդ պատճառով գնալուց առաջ փափուկ կերպով կամ կատակին տալով ճշտեք՝ թե ինչ նկատի ուներ նա:

4. Զանգահարեք՝ հանդիպման համաձայնեցման համար

Դուր է գալի՞ս կինը: Մի ժամադրեք նրան sms-ի կամ սոցցանցերի միջոցով: Իհարկե եթե դուք 16 տարեկան չեք: Մարդուն ժամադրել, ինչ-որ տեղ հրավիրել հարկավոր է նախորոք՝ 2 օր առաջ:

5. Կանացի պայուսակներ տղամարդիկ չեն կրում

Տղամարդը կարող է օգնել կնոջը տանել ծանր տոպրակները, բայց ոչ մի դեպքում պայուսակը՝ ոչ: Կինը պետք է ինքը այն բռնի: Եթե ձեր պայուսակում գիրք է դրված, հեռախոսի լիցքավորող սարք և կոսմետիկայի փոքրիկ պայուսակ, ապա հարկավոր է դրանցից մեկը հանել պայուսակից: Արդեն որոշե՞լ եք ինչը:

6. Ավտոմեքենան կոկիկ վարեք

Վարորդները անձրևային եղանակին պետք է ավտոմեքենան դանդաղ վարեն ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլ նաև շատ կարևոր է չջրել հետիոտներին:

7. Հազացեք ձախ ձեռքի մեջ

Եթե դուք աջլիկ եք, ապա հազալու կամ փռշտալու ընթացքում բերանը փակեք ձախ ձեռքով: Եվ հակառակը: Չէ՞ որ ոչ մեկին դուր չի գա սեղմել ձեր ձեռքը այն բանից հետո, երբ դուք այնտեղ եք թողել մանրէներ:

8. Ներողություն խնդրեք միայն մեկ անգամ

Եթե դուք ինչ-որ բանում մեղավոր եք՝ ներողություն խնդրեք: Ներվա՞ծ եք: Այդ դեպքում այլևս չարժե վերադառնալ այս հարցին, եթե նույնիսկ ձեզ անհարմար եք զգում: Այժմ ավելի կարևոր է չկրկնել սխալը:

9. Օծանելիքն օգտագործեք չափավոր

Եթե ձեզ նվիրել են նոր պարֆյում, մի շտապեք ձեր վրա լցնել շշի կեսը: Հիշեք, որ դուք երթևեկում եք հանրային տրանսպորտով, հերթի եք կանգնում, շփվում եք մարդկանց հետ: Ինչ-որ մեկի համար ձեր բույրը կարող է չափազանց ուժեղ լինել: Այն պետք է շատ թույլ զգացվի ուրիշների կողմից, երբ նրանք գտնվում են ձգված ձեռքի հեռավորության վրա:

10. Պահպանեք ինտերնետ էթիկետը

Սոցցանցերի պոպուլյարության աճի հետ զուգընթաց՝ այնտեղ ի հայտ է գալիս սեփական էթիկետը, որը թույլ է տալիս օգտատերերին փոխհարաբերվել միմյանց հետ:

Գլխավոր կանոններն են․

  1. Մեկնաբանություններում մի պարտադրեք սեփական կարծիքը, եթե դրա մասին ձեզ չեն խնդրել:
  2. Մի նշեք ընկերներին անհաջող լուսանկարներում:
  3. Մտերիմների տոները շնորհավորեք հեռախոսազանգի միջոցով, այլ ոչ թե անորակ և պատճենված նկարների միջոցով:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քաղաքավարության այբուբեն: Էթիկետի 10 քիչ հայտնի օրենքներ
ԹԵՍՏ. Ի՞նչն է ղեկավարում Ձեր կյանքը՝ էմոցիանե՞րը, թե՞ տրամաբանությունը