fbpx

Հոգեբանական հետաքրքիր 10 փաստեր

1. Նրանք, ովքեր քնում են 6-7 ժամ, ավելի քիչ են հակված վաղաժամկետ մահվան վտանգին, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ: Բայց գիշերները 5 և ավելի քիչ ժամ քնողների մոտ ավելի մեծ է հավանականությունը հոգեկան պրոբլեմների, քան 8-9 ժամ քնողների մոտ:

2. Մարդու համար չկա ավելի հաճելի ձայն, քան արտասանված իր անունը: Առաջինը ինչ պետք է հիշել ծանոթանալուց՝ դա անունն է: Ոչ պաշտոնը, ոչ մասնագիտությունը, այլ անունը: Դա լավ հարաբերությունների հիմնական պայմանն է:

3. Որպեսզի կարողանաք արագ քնել, պետք է պառկել մեջքի վրա, ձգվել և թուլացնել ամբողջ մարմինը: Փակել աչքերը և փակ կոպերով բարձրացնել աչքերը դեպի վեր: Դա աչքերի համար քնի պահին սովորական դիրք է: Այդպիսի դիրք ընդունելով, մարդը քնում է արագ, թեթև և խորը:

4. Հոգեբանները պարզել են, որ կնոջը անհրաժեշտ է ընդամենը 45 վայրկյան, որպեսզի կարողանա գնահատել անծանոթ տղամարդուն: Դրանից 10 վայրկյանը նա ծախսում է տղամարդու կառուցվածքը գնահատելու վրա, 8 վայրկյանը՝ աչքերը գնահատելու վրա, 7 վայրկյան նայում է մազերին, 10-ը ծախսում է շուրթերի և ծնոտի վրա, 5 վայրկյանը՝ ուսերի: Իսկ մնացած 5 վայրկյանը նայում է ամուսնական մատանուն, եթե այն առկա է:

5. Հոգեբանության իմացությունը դժվարեցնում է կյանքը, իսկ նրա կիրառումը՝ հեշտացնում:

6. Օքսֆորդի համալսարանի գիտնականները որպես հոգսերի և անհանգստության դեմ պայքարի լավագույն միջոց համարում են ընթերցանությունը: Նրանք պնդում են, որ այս մեթոդը շատ արագ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Անհավանական է, բայց այս մեթոդը ավելի լավ է ազդում, քան ալկոհոլի ընդունումը, զբոսանքը, թեյը կամ երաժշտություն լսելը:

7. Շատ հաճախ անփոխադարձ սերը վեր է ածվում իսկական գլխացավանքի և նույնիսկ մեծանում է հոգեկան շեղումների հավանականությունը, այնպիսի շեղումների,  ինչպիսին է օրինակ Ադելի սինդրոմը:

Ադելի սինդրոմը դա երկարատև ցավալի և անփոխադարձ սիրահարվածությունն է այլ մարդուն:

8. Մեծ սպորտային իրադարձությունների ժամանակ միլիարդավոր թվիթեր ուսումնասիրելով, գիտնականները հանգել են այն մտքին, որ որքան «բարձր» և վստահ է վիճողի հայտարարությունը, այքան մեծ է նրա վեճում հաղթելու հավանականությունը:

Այլ խոսքերով՝ խոսեք վստահ, եթե նույնիսկ հասկանում եք, որ սխալ եք:

9. Եթե մարդ փորձում է ինչ-որ բան հիշել և այդ ընթացքում նայում է Ձեր աչքերի մեջ, ապա վստահ եղեք, որ Ձեզ խաբում են:

10. Կանայք զգում են իրենց սիրված, երբ դեմ առ դեմ հաղորդակցվում են զուգընկերոջ հետ: Տղամարդիկ ընդհակառակը, էմոցիոնալ մտերմություն են ապրում, երբ աշխատում են, խաղում են կամ զրուցում են նստած զուգընկերուհու կողքը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Հոգեբանական հետաքրքիր 10 փաստեր
Պետրոս Դուրյան – Իմ ցավը