Երբեմն մենք դաս ենք քաղում ոչ առաջին անգամից: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է սիրուն, որը կուրացնում է՝ վարդագույն ակնոցներ դնելով մեր աչքերին: Երբ սկսում ենք դա գիտակցել արդեն չափազանց ուշ է լինում: Ներկայացնում ենք սիրո մասին 3 չափազանց կարևոր դաս, որոնք արժե սերտել:
1. Երբեք մի ստիպիր սիրել քեզ: Փորձիր միայն լինել այնպիսին ում կարելի է սիրել: Մնացածը կախված է դիմացինից:
Որքան էլ, որ ուժգին սիրես կամ հոգ տանես նրա մասին, դա պատճառ չէ, որ նա էլ քեզ նույն զգացմունքներով պատասխանի:
Երբեք մի մեղադրիր ինքդ քեզ կամ որևէ պատճառ փնտրիր քո մեջ: Այնպես արա, որ ոչ թե դու ունենաս նրա կարիքը, այլ նա ունենա քո կարիքը: Պետք չէ սիրել միայն այն բանի համար, որ դիմացինը սիրում է քեզ: Պետք չէ պարտադրել ոչ ինքդ քեզ, ոչ էլ դիմացինին: Սերը ազատություն է՝ յուրաքանչյուրիս ազատ կամքը:
2. Յուրաքանչյուր մարդ սիրում է իր ձևով՝ տալով այն սերը, որը կարող է և ոչ թե այն, որը մենք ենք ակնկալում:
Յուրաքանչյուրն իր զգացմունքներն արտահայտում է յուրովի: Պետք չէ սովորեցնել, թե նա ինչպես պետք է սիրի քեզ: Սերը դա մարդու հոգու արտացոլումն է: Սովորիր ընդունել նրա սերն այնպիսին, ինչպիսին, որ այն կա: Գնահատիր դա և երախտապարտ եղիր:
3. Սիրիր նաև ինքդ քեզ
Մենք կարող ենք սիրել որոշակի հանգամանքներում, կարող ենք դատել, քննադատել: Իսկ, երբ դադարում ենք անել դրանք, մենք սկսում ես զգալ իրական սերը: Պետք է սկսես ինքդ քեզնից՝ սիրիր ինքդ քեզ ինչպիսին էլ որ լինես, իսկ հետո սիրիր մյուսներին: