fbpx

Ինչպես է մարդու աչքերի գույնն ազդում բնավորության վրա

Մարդու մասին կարելի է դատել ոչ միայն ըստ նրա խոսքերի, այլև կատարած քայլերի, ժեստերի, կեցվածքի, քայլվածքի, դեմքի արտահայտության և ոչ վերբալ հաղորդակցության մի շարք այլ ձևերի։ Մարդու քիթը, ճակատը, մարմնի կազմվածքը շատ բան կարող են «ասել» տվյալ անձնավորության բնավորության մասին, սակայն այս գործում հատկապես մեծ դեր ու նշանակություն ունեն աչքերը, որոնք հոգու հայելին են։ Այս անգամ խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարող է աչքերի գույնն ազդել մարդու բնավորության վրա։

Սև աչքեր

Սևաչյա մարդիկ բավականին հետաքրքրասեր ու եռանդուն են, ովքեր նախաձեռնող բնավորություն ունեն և շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել։

Շագանակագույն աչքերը

Բավականին տաքարյուն ու բռնկվող բնավորության տեր մարդիկ են, ում ոգևորությունը շատ շուտ է մարում։ Եթե ինչ-որ մեկին սիրում են, ապա սիրում են հավերժ, իսկ եթե ատում՝ ապա ամբողջ կյանքում։

Բաց շագանակագույն

Բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ հուսալի ու վստահելի, բավական տպավորվող, երազկոտն ու ամաչկոտ են։

Կանաչ աչքեր

Իդեալական հարաբերություններ փնտրելու համար կանաչ աչքեր ունեցող մարդիկ երկար ժամանակ են ծախսում, քանի որ շատ պահանջկոտ են. բայց նրանք սիրում են շատ անկեղծ ու ջերմ սիրով։

Մոխրագույն աչքեր

Մոխրագույն աչքեր ունեցողները շատ հազվադեպ են դավաճանում։

Երկնագույն աչքեր

Երազկոտ և ռոմանտիկ մարդիկ, ովքեր արցունքներին չէր հավատում։

Կապույտ աչքեր

Կրկին երազկոտ, զգայուն և զգացմունքային մարդիկ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ինչպես է մարդու աչքերի գույնն ազդում բնավորության վրա
Աֆորիզմներ կյանքի մասին