fbpx

Պարույր Սևակ – ԱՌԱՆՑ ՔԵԶ

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ուշ գիշեր է ,ու ես` անքուն,
Ու ես` նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է,թե անտես մի ձեռք,
Ծանր,ինչպես ձուլված կապար,
Սրտի’ս,սրտի’ս,սրտի’ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է…
Բայց սպասի’ր,
Քեզնից,անգի’ն,չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր,անսեր – տրտում:
Չեմ գանգատվում:
Քաղցր է այնպես
Դժվար սիրուտ խայտանքն զգալ,
Մութ բիբերիտ փայլով հարբել,
Հարբել – և էլ խելքի չգալ.
Զգալ,որ դու իմն ես հեռվում
Ցավով,սիրով,կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ,որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե’ս,որ սեր չերգես`
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Պարույր Սևակ – ԱՌԱՆՑ ՔԵԶ
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար