✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

40 պարզ, բայց գեղեցիկ պահեր, որոնք մենք մոռանում ենք գնահատել

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մարդիկ չափազանց շատ են սևեռված նյութական արժեքների վրա: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ պետք է ինչ-որ բան գնել`ավելի երջանիկ լինելու համար: Այո, դա կարող է ձեզ հաճույք պատճառել, բայց միայն կարճ ժամանակով: Դրանից հետո դուք ընտելանում եք նորին և մոռանում եք այն հույզերը, որոնք զգացել եք գնելիս: Այնուամենայնիվ, կյանքում կան շատ փոքր բաներ, որոնք թանկ չեն արժենա ձեզ համար, բայց ձեզ ավելի երջանիկ կդարձնեն:

Ահա 40 պարզ, բայց գեղեցիկ բաներ, որոնք մենք մոռանում ենք գնահատել.

1. Հանգիստ առավոտը:
2. Սիրելիի գրկախառնությունները:
3. Երբ կարող ես հանգիստ խմել մեկ բաժակ սուրճ կամ թեյ:
4. Կարդալ մի քանի գլուխ սիրելի գրքիցդ:

5. Ինքնուրույն նոր հմտություն սովորել:
6. Մկանների թեթև այրոց ծանր մարզումներից հետո:
7. Մանկական ծիծաղ:
8. Երբ քեզ համար յուրահատուկ մեկը փափագում է քո ուշադրությունը:

9. Անհարմարություն չզգալ իսկական ընկերոջ շրջապատում, նույնիսկ երբ լռում եք:
10. Ծիծաղել ընտանեկան հին լուսանկարների վրա:
11. Այն պահը, երբ ծանր օրվանից տուն ես գալիս և դուռը փակում քո հետևից:
12. Ընդհանուր մաքրումից հետո շրջել տանը:

13. Զգալ թարմ եփած ուտելիքի բույրը:
14. Նետել պոպկորնը կամ ընկույզները և որսալ բերանով:
15. Լսել երգ, որը նկարագրում է քեզ:
16. Երբ ինչ-որ մեկի հետ տեսողական կապ ես հաստատում, և երկուսդ էլ ակամայից ժպտում եք:

17. Հետաքրքիր զրույց օտարի հետ:
18. Պարզել, որ միայն դու չես բախվել այս կամ այն ​​խնդրին:
19. Ճիշտ վարվելուց բավարարվածություն զգալ:
20. Նայել երկնքին պարզ գիշերով և հիանալ աստղերով:

21. Տաք ամռանից հետո զովության առաջին ակնարկը:
22. Կրակի ճթճթոցը զով երեկոյի ժամանակ:
23. Առավոտյան արագ վեր կենալ զուգարան գնալու համար, իսկ հետո վերադառնալ անկողնու ջերմությանն ու հարմարավետությանը:
24. Անձրևանոցը կիսել ուրիշի հետ:

25. Անդորր՝ ուժեղ անձրևից կամ ձյան տեղումներից հետո:
26. Ոտաբոբիկ քայլել խոտերի վրա:
27. Լսել քամու ձայնը ծառերի պսակներում:
28. Ազատ ճանապարհներ, երբ արագ ու հեշտությամբ տուն ես վերադառնում:

29. Գրադարանի լռություն:
30. Գիտակցումը, որ ընտրել ես խանութի այն դրամարկղը, որտեղ հերթն ավելի արագ է շարժվում:
31. Երբ փոքր երեխան քեզ ձեռքով է անում:
32. Երբ անծանոթը լուսանկարում է քեզ և քո ընկերներին:

33. Նպատակին հասնելը, որի վրա երկար ու քրտնաջան աշխատել ես:
34. Երբ ինտերնետում տեսանյութերն առանց զայրացնող գովազդի են:
35. Նայել սեփական լուսանկարին և հասկանալ, որ հիանալի տեսք ունես:
36. Ինչ-որ մեկին իսկապես լավ լուր պատմել:

37. Քնել՝ անմիջապես պառկելուց հետո:
38. Այն զգացողությունը, երբ հիանալի գիրք ես ավարտում:
39. Քնել մեկի կողքին, ում իսկապես սիրում ես:
40. Իմանալ, որ փոխել ես ուրիշի կյանքը դեպի լավը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
40 պարզ, բայց գեղեցիկ պահեր, որոնք մենք մոռանում ենք գնահատել
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք գտնել Հռոմեական դիցաբանության աստվածների հունական նմանակին
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց