Ինչ էլ որ ասեն, սեփական անձիդ մասին հաճոյախոսություն լսելը՝ միշտ էլ հաճելի է։
Mediamag-ը հավաքել է մի քանի պարզ հաճոյախոսություններ, որոնք պետք է (չալարել և չամաչել) ասել զուգընկերոջը, որքան հնարավոր է շատ։
Հաճոյախոսություններ, որ կօգնեն նրան հավատալ սեփական ուժերին
«Ես հավատում եմ, որ դու կարող ես»։
«Ինձ դուր է գալիս քո նպատակասլացությունը»։
«Դու արդեն կյանքում այնքան բանի ես հասել։ Քեզ դա հեշտ չի տրվել։ Դու դեռ շատ բաների էլ կհասնես»։
Արտաքինի վերաբերյալ հաճոյախոսություններ
«Այժմ դու չափազանց գրավիչ տեսք ունես»։
«Քեզ այնքան է սազում այս վերնաշապիկը»։
«Քեզ այնքան է սազում ժպիտդ»։
«Դու շատ գեղեցիկ ծիծաղ ունես։ Այն ուղակի կաշառում է»։
Հաճոյախոսություններ նրա ջանքերի վերաբերյալ
«Դու այնքան բան ես արել օրվա ընթացքում»։
«Դու այնքան բարի ես իմ հանդեպ»։
«Դու երևի կարողանում ես վերանորոգել ամեն ինչ»։
«Շնորհակալություն, որ մնացիր ինձ հետ, երբ խնդրեցի»։
Հաճոյախոսություններ, որոնք խոսում են այն մասին, թե ինչպես է նա ազդում ձեզ վրա
«Դու միշտ գիտես, թե ինչ անել, որպեսզի ես ժպտամ»։
«Դու ամենասրամիտն ես իմ իմացած բոլոր տղամարդկանցից»։
«Դու ստիպում ես ինձ փոխել վերաբերմունքս կյանքի հանդեպ»։