fbpx

Ի՞նչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ սիրելի մարդուց բաժանվելուց հետո

Երկրորդ կեսից բաժանվելը՝ միշտ էլ չափազանց ցավոտ է: Եթե նույնիսկ ամաններ չեք կոտրել և բաժանումը խաղաղ է եղել՝ ձեր մարմինը շատ բուռն է արձագանքում դրան: Բաժանման հետևանքները հաղթահարելու համար, դուք պետք է հասկանաք, թե ինչով են պայմանավորված ձեր արարքները, էմոցիաները և ինքնազգացողությունը:

1. Դանդաղում է պուլսը

Բաժանումը կուրացնում է: Եվ ձեր մարմինը արձագանքում է դրան յուատեսակ կերպով: Օրինակ, համաձայն հետազոտությունների, ընկնում է սրտի զարկերի հաճախականությունը: Այս ախտանիշը բնութագրական է այն մարդկանց, ովքեր անցնում են սոցիալական մերժման իրավիճակով, այդ թվում նաև սիրելի մարդուց բաժանվելու միջով:

2. Վատանում է իմունիտետը, քունը և ախորժակը

Շոկը անցնելուց հետո, դուք կզգաք էմոցիոնալ սթրես: Կսկսեք հարցնել ձեզ․

Ի՞նչը ես այնպես չարեցի: Մի՞թե ես միշտ միայնակ կլինեմ: Ժամանակը չէ՞ տանը պահել տասնյակներով կատուներ:

Այդպիսի լարվածությունը ծանրաբեռնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, ինչը, իր հերթին, բարձրացնում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակը և հրահրում բորբոքում: Քունը, մարսողությունը և իմունիտետը նույնպես կտուժեն՝ ախորժակը կորցնելու, հիվանդանալու կամ անքնությամբ տառապելու հավանականությունը շատ մեծ է: Հազվագյուտ դեպքերում՝ բաժանումը կարող է կոտրել ձեր սիրտը բառիս բուն իմաստով:

Գոյություն ունի նույնիսկ կոտրված սրտի համախտանիշ կամ կարդիոմիոպատիա տակոցուբո: Դա միոկարդի կծկման հանկարծակի նվազումն է, որը առաջ է գալիս ուժեղ էմոցիոնալ սթրեսերի դեպքում: Եվ եթե սիրելի մարդուց բաժանումը ձեզ համար ուժեղ ցնցում էր, ապա ձեզ մոտ կարող է զարգանալ այդպիսի համախտանիշ:

3. Ամեն ինչ ցավում է

Հաճախ մարդը զգում է նաև ֆիզիկական ցավ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղի հատվածները, որոնք պատասխանատու են ցավային ազդակների համար, սոցիալական մերժումը կամ բաժանումը ընկալում են որպես ֆիզիկական:

4. Դժվար է դառնում սթափ դատելը

Ձեր մտքերը կխառնվեն: Դուք հեշտությամբ կմոռանաք թե ինչ օր է այսօր և կլինեք ավելի իմպուլսիվ, քան սովորաբար: Ծայրահեղ մտածելակերպը և ինքնակառավարումը վտանգված կլինեն: Դուք ստիպված կլինենք հատուկ հետևել ձեզ, որովհետև բաժանումը կփոխի ձեր սովորական վարքը:

5. Զգացվում է կախվածություն

Հազար անգամ ինքներդ ձեզ խոսք տալով դա չանել, դուք կրկին ու կրկին անգամ կմտնեք նրա էջը սոցիալական ցացերում և կդիտեք ընդհանուր լուսանկարներ: Այդ վարքը բացատրվում է նրանով, որ, երբ տեսնում եք սիրելիին՝ ուղեղի որոշ հատվածներ կարծես որոշակի չափաբաժին թմրանյութ են ստանում:

Ձեզ առաջվա պես ձգում է դեպի այն մարդը, ում հետ երջանկություն էիք զգում: Ինչո՞ւ է այդպես: Բանը սովորությունների մեջ է՝ դիտելով ընդհանուր լուսանկարներ, դուք զգում եք, որ կրկին միասին եք:

Բայց դա լավ է: Որովհետև ուղեղը փորձում է ձեզ օգնել: Նրա այն հատվածները, որ պատասխանատու են վարքի փոփոխության և մարտավարային մտածելակերպի համար՝ նույնպես գործի մեջ են ներառվում: Այդ պատճառով վաղ թե ուշ ձեզ մոտ ի հայտ է գալիս լուսավոր ապագայի հույս և դուք ինքներդ կդադարեք դիտել հին լուսանկարները:

6. Ի հայտ է գալիս միայնությունը

Սկզբից դուք կզրուցեք միայն մեկ մարդու հետ՝ պիցցա (սուշի, աղցան և այլ կերակուր) առաքողի հետ: Գոնե «Բարևն» ու «Շնորհակալությունը» կարելի է կարճ զրույց համարել: Բայց հետո ի հայտ կգա միայնության զգացումը, որովհետև պրոգեստերոնի մակարդակը կսկսի աճել: Եվ դա, ինչպես գտնում են գիտնականները՝ լավ է, քանի որ նպանատիպ զգացումները ստիպում են մեզ միանգամից հագնել ամենալավ հագուստները և դուրս գալ աշխարհ, ընկերների, բարեկամների կամ ծանոթների մոտ:

7. Սկսում են թափվել մազերը

Մի քանի ամիս անց կարող է առաջ գալ նաև մեկ այլ համախտանիշ: Եթե դուք նույնիսկ հաղթահարել եք բաժանումը և սկսել եք առաջ շարժվել՝ սթրեսը, որ այդ օրերին հարձակում էր գործել ձեզ վրա, կհիշեցնի իր մասին: Դուք հնարավոր է սկսեք կորցնել մազերը մոտավորապես բաժանումից երեք ամիս անց: Դա նորմալ է՝ օրգանիզմը վերագործարկել է գեղձջաբշտիկները աճի ռեժիմից քնի ռեժիմ: Եվ դրանում սարսափելի ոչինչ չկա՝ մազերը կրկին կաճեն և կդառնան խիտ և առատ:

Իմանալով թե ինչպես է ձեր օրգանիզմը արձագանքում բաժանմանը՝ դուք կարող եք հաղթահարել վերքն ավելի արագ: Օրինակ ձեր առողջության համար օգտակար կլինի, եթե սկսեք զբաղվել սպորտով: Ե՛վ մարմինը, և՛ ուղեղը զբաղված կլինեն և հոգեկան տվայտանքների համար ժամանակ ավելի քիչ կլինի: Բացի դրանից, սպորտը օգնում է օրգանիզմին արտադրել ուրախության հորմոններ և ակտիվացնում է ուղեղի աշխատանքը:

 

Իսկ ընդհանրապես, սիրելի ընթերցող, շատ ավելի լավ կլինի, եթե բաժանվելու փոխարեն երկկողմանի փորձեք պահպանել ձեր սերը՝ հաղթահարելով խոչընդոտները: Չէ՞ որ հենց դա է իսկական սերը: Պետք է փորձել լինել առավելագույնս փոխզիջող, հանդուրժող: Իսկ եթե ի սկզբանե սեր չկա, ապա զուր հույսեր մի տվեք այն մարդուն, ով սիրում է ձեզ, որովհետև այդպես դուք ոչ միայն սարսափելի ցավ եք պատճառում նրան, այլ, ինչպես նշվեց վերևում, նաև առողջական վնաս եք հասցնում:

Սիրեք և եղեք սիրված և թող երբեք չտեսնեք բաժանման ցավ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Ի՞նչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ սիրելի մարդուց բաժանվելուց հետո
Աճպարարի այս ելույթը ցնցող է։ Դուք այսպիսի բան չեք տեսել (տեսանյութ)