Երբ առաջին անգամ դիտում ես այս նկարչի աշխատանքները, ակամա մեջդ կասկածներ են առաջանում՝ իսկ մի՞թե հնարավոր է այսքան իրական նկարել։ Եվ այդ պահին աշխարհը երկու կես է լինում՝ մի մասը հիանում է վարպետի տաղանդով և ձեռքով, իսկ մյուսները քննադատում են նրան անազնվության մեջ և այն բանում, որ նա օգտագործում է սովորական լուսանկարներ։ Բայց իրականությունն այն է, որ Պոլ Կադդենը իրոք նկարում է հիպերռեալիստական ոճում։
Շոտլանդացի նկարիչը իր նկարների վրա աշխատում է շատ երկար՝ ամեն մեկի վրա գրեթե երկու ամիս։ Նրա աշխատանքների գինը հասնում է $8 000, բայց կոլեկցիոներների խոսքերով, արվեստի այդպիսի նմուշ ունենալը շատ նորաձև է։
Ինքը՝ Կադդենը ասում է, որ իր աշխատանքներով նա ուզում է ստիպել կյանքի հոսքին կանգ առնել, որպեսզի դիտորդը կանգ առնի, նայի և ընկնի մտորումների գիրկը։
Այս նկարները իրոք հիացնում են և ոգեշնչում։ Կարծես ինչ-որ մեկի կողմից կանգնեցված հին կինոժապավենը՝ դրանք սովորեցնում են տեսնել և գնահատել կյանքի ամեն մի պահը։ Լավ և վատ, իդեալական և ոչ իդեալական, լուսավոր և խավար՝ այն ամենը ինչ մեզ է տալիս շրջապատող աշխարհը։