fbpx

Անգերազանցելի նարցիսներ: Ամենաբարձր ինքնագնահատականով Կենդանակերպի 5 նշաններ

Մենք բոլորս ունենք թերություններ, և այսօր մենք կխոսենք այնպիսի որակների մասին, ինչպիսիք են մեծամտությունն ու եսասիրությունը: Ինքնասիրահարված մարդկանց հետ շփումը հազվադեպ է հաճելի լինում, մեզանից շատերը փորձում են խուսափել այդպիսի մարդկանցից:

Կենդանակերպի ո՞ր նշանների մեջ են առավելագույն թվով նարցիսներ հանդիպում:

1. Առյուծ

Այս նշանի տակ ծնված մարդիկ ցանկանում են միշտ լինել ուշադրության կենտրոնում: Այն գաղափարը, որ մյուսները կարող են լինել ավելի խելացի և ավելի հաջողակ, քան նրանք հունից հանում է առյուծներին: Այս նշանի ներկայացուցիչների կյանքի նշանաբանն է. «Նպատակը արդարացնում է միջոցները»: Նրանք պատրաստ են ամեն ինչ անել ցանկալիին հասնելու համար:

2. Այծեղջյուր

Նա ավելի շուտ սառնասիրտ է, քան ինքնասիրահարված: Առյուծի նման, Այծեղջյուրը պատրաստ է ցանկացած միջոց օգտագործել իր նպատակին հասնելու համար: Այս նշանի ներկայացուցիչների նարցիսիզմը պարզապես դիմակ է, որի ետևում թաքնված է նրանց անինքնավստահությունը:

3. Խոյ

Այս անհատներն ուղղակի ունեն հսկայական էգո: Խոյը վստահ է, որ ցանկացած գործում նա հավասարը չունի: Նա կանի հնարավոր ամեն ինչ իր ուզածին հասնելու համար, նույնիսկ եթե դա վնասում է այլ մարդկանց: Ահա թե ինչու Խոյը սովորաբար շատ ընկերներ չունի:

4. Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները պաթոլոգիական նարցիսներ են: Կարիճը սիրում է ինքնահաստատվել ուրիշների հաշվին: Նա թքած ունի, թե իր ուզածին հասնելու համար քանի մարդու պետք է նվաստացնի և օգտագործի:

5. Ջրհոս

Այս մարդիկ շատ են վիրավորվում, երբ նրանց անվանում են նարցիս կամ ինքնասիրահարված, չնայած նրանք հենց այդպիսին են: Ջրհոսները սիրում են, երբ իրենցով հիանում են, իսկ եթե դուք դա չեք անում, նա կանտեսի ձեզ կամ նույնիսկ բամբասանքներ կտարածի ձեր մեջքի հետևից:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Անգերազանցելի նարցիսներ: Ամենաբարձր ինքնագնահատականով Կենդանակերպի 5 նշաններ
ԹԵՍՏ. Ձեր մտահորիզոնն ավելի ընդարձակ է, քան բնակչության 50%-ինը, եթե ճիշտ պատասխանեք 9 հարցից առնվազն 7-ին