fbpx

Կարմայի 5 հիմնական օրենք, որոնք Ձեզ կհուշեն այն մասին, թե ինչն այնպես չեք անում

Հոգ տարեք Ձեր մասին ու հիշեք, որ կյանքում ամեն ինչ վերադառնում է…

Արդյոք հավատու՞մ եք Կարմայի Օրենքին: Արդյոք հավատո՞ւմ եք այն բանին, որ Արարիչը հետևում է Ձեզ: Հավատո՞ւմ եք արդյոք նրա պատժին և օրհնությանը: Ապրո՞ւմ են արդյոք Ձեր մարմնում համաձայնությունն ու ներդաշնակությունը: Ինչի՞ց արժե վախենալ և ինչի՞ մասին մտածելն է անվտանգ:

Կարմայի օրենքները ցույց են տալիս, որ ցանկացած գործողության համար կա հատուցում հենց նույն արժեքով ու դա բնական գործընթաց է:

Բոլոր վատ ու լավ բաները վերադառնում են: Կգա նաև մեր «աստղային» ժամը և մենք կամ կպատժվենք, կամ էլ կստանանք արժանապատիվ վարձատրությունը:

Յուրաքանչյուր մարդ կարող է ապրել ներդաշնակ ինչպես ինքն իր, այնպես էլ շրջապատող աշխարհի հետ: Պետք է միայն լսել Տիեզերքին ու կատարել Նրա պահանջները:

1. Կանոն-Պահպանություն

Դուք այս հսկայական աշխարհի մի մասնիկն եք ու Ձեր առաքելությունը կայանում է նրանում, որ պահպանեք այն: Աշխարհն ավելի լավը դարձրեք: Մի վախեցեք: Հոգ տանելով աշխարհի ու շրջակա միջավայրի մասին՝ Դուք կփրկեք Ձեզ ու Ձեր ժառանգներին:

2. Կանոն-Խոնարհություն

Այս աշխարհում մենք շրջապատված ենք տարբեր բաներով: Մենք պետք է սովորենք տեսնել ամեն ինչի միայն դրական կողմերը: Բացասականը կարող է միայն ներսից քայքայել: Հասկացեք, որ Տիեզերքը սիրում է Ձեզ ու նրանում ամեն ինչ դրական է:

3. Կանոն-Զարգացում

Ժամանակն արագ է ընթանում: Նրանում ամեն ինչ անխուսափելի է: Աշխարհն անընհատ փոփոխվում է, իսկ մարդիկ ընթացքի մեջ են: Դուք պետք է հասկանաք ու ընդունեք, որ ամեն ինչ հավերժ չէ: Սովորեք փոփոխվել այնքան արագ, որքան ժամանակը ու Դուք միշտ մեկ քայլ առաջ կլինեք:

4. Կանոն-Մեծահոգություն

Ինքներդ Ձեզ վարժեցրեք լինել կարեկից, ըմբռնող, համբերատար ու գթասիրտ: Այս հմտությունները երբեք  ոչ մեկին չեն խանգարել ապրել: Հենց այս հմտությունների շնորհիվ Դուք կկարողանաք Ձեզանից դրական էներգիա ճառագել: Լավ մարդ լինելով՝ Դուք լավ օրինակ կլինեք Ձեր երեխաների համար:

5. Կանոն-Ոգեշնչում

Հավատարիմ մնացեք Ձեր երեզանքին: Գնացեք դեպի Ձեր նպատակները: Երբեք մի հանձնվեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ոգեշնչեք մյուսներին: Մարդկանց տարեք Ձեր հետևից: Միայն նրանք են ստանում ամեն ինչ, ովքեր անդադար առաջ են ընթանում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Կարմայի 5 հիմնական օրենք, որոնք Ձեզ կհուշեն այն մասին, թե ինչն այնպես չեք անում
9 մեջբերում, որոնք կօգնեն դիմանալ բաժանման ցավին