fbpx

Կենդանակերպի 5 ամենաոճային նշանները

Յուրաքանյուր մարդ ունի իր յուրատեսակ ոճը։ Սակայն աստղաբանները պնդում են, որ Կենդանակերպի որոշ նշաններ նորաձևությունն ավելի լավ են զգում, քան մյուսները։ Մենք պատրաստել ենք Ձեզ համար Կենդանակերպի ամենաոճային նշանների ընտրանին։

Կենդանակերպի ամենաոճային նշանները

5. Առյուծ

Առյուծը պաշտում է շոփինգը և դեմ չէ մի փոքր գումար ծախսել, որպեսզի լավ տեսք ունենա։ Այս նշանի տակ ծնված մարդիկ սիրում են բարձրաճաշակ նորաձևությունը, հատընտիր կտորներ և անսովոր ձևվածքներ։

Երբեմն Առյուծները հագուստի ընտրության մեջ բավական խիզախ են լինում։ Նրանք հագնում են որևէ խռովարկու բան, որպեսզի ուշադրություն գրավեն։ Երբեմն նրանց ձգում է դեպի ոսկեգույնը և վառ դիմահարդարումը, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք վուլգար տեսք չեն ունենում։

Ջենիֆեր Լոպեսը՝ իսկական Առյուծ է։ Միշտ սեքսուալ և գեղեցիկ։

4. Այծեղջյուր

Այծեղջյուրներն ունեն նրբաճաշակ և զուսպ ոճ։ Նրանք երբեք չափը չեն անցնում։Նրանց զգեստապահարանում միշտ կգտնվի համապատասխան իր՝ յուրաքանչյուր դեպքի համար։

Այս Կենդանակերպի նշանը կարող է լինել շատ նորաձև, բայց երբեք չի անցնում սահմանագիծը։ Նրա համար բավական է լավ զգալ այն հագուստի մեջ, որը կրում է։

Ամենաոճային Այծեղջյուրը՝ Քեյթ Միդլթոնն է։ Հագուստը որ նա է կրում կամ գնում իր երեխաների համար, երկրպագուները անմիջապես «մաքրում են» խանութների կախիչներից։ Նաև նրա ոճը պատճենում են ամբողջ աշխարհով։

3. Կույս

Կույսերն ունեն ոճի անհավանական զգացում։ Նրանք որպես օրենք գնում են իրոք լավ հագուստ և կոշիկ՝ իրեր, որոնք միշտ նորաձև կլինեն։

Այս նշանի տակ ծնված մարդիկ ավելի լավ է գնեն հասարակ իր, որը նրանց կսազի, քան իր նորաձև, բայց ոչ սազող։ Նայելով նրանց զգեստապահարանի նոր իրը՝ երբեք չեք ասի, որ դա մասս-մարկետ է։ Դրանով էլ նրանք շահում են։

Կույս Կամերոն Դիասը համարվում է ամենափայլուն աստղերից մեկը՝ կարմիր գորգի վրա։ Նրա տոնական արտաքին տեսքի հիմնական բաղկացուցիչներն են՝ սև կամ կարմիր գույն և ընդգծող զգեստ։ Իսկ հանգստյան օրերին նա գերադասում է ուղիղ ջինսեր և սպորտային ոճ։

2. Խոյ

Խոյերը լավ ճաշակ ունեն, բայց ունեն պրոբլեմ կապված իմպուլսիվ գնումների հետ։ Նրանք տեսնում են գեղեցիկ իր և անմիջապես գնում, իսկ հետո էլ չգիտեն արժե դա կրել, թե ոչ։ Այս նշանը իր զգեստապահարանից կրում է միայն մի քանի իր՝ ամենասիրելիները։ Լավ է, որ Խոյերը կարողանում են կոմբինացնել։ Դա նրանց փրկում է։

Խոյերի ամենաոճային ներկայացուցիչն է՝ Վիկտորիա Բեքհեմը։ Նա իրեն իդեալական չի համարում, բայց կարողանում է լավագույն կերպով ընդգծել այն, ինչը տվել է բնությունը։

1. Կշեռքը

Մեր ընտրանու ամենաոճային նշանն է՝ Կշեռքը։ Այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում նորաձև փորձարկումներ։ Բայց նույն ժամանակ՝ նրանք մանրակրկիտ ծանրութեթև են անում և երբեք չեն գնում ինչ պատահի։ Կշեռքների կարգախոսն է՝ ավելի լավ է քիչ, բայց որակյալ։

Մոնիկա Բելուչին երբեք իրեն թույլ չի տվել կրել վուլգար հագուստ։ Նա միշտ եղել է սեքսուալ, բայց նույն ժամանակ էլեգանտ։

Եթե դուք չկաք ամենաոճային Կենդանակերպի նշանների վարկանիշային ցուցակում՝ մի վհատվեք։ Նորաձև հագնվել կարելի է սովորել։ Եվ ահա տեսանյութ, որը կսովորեցնի դրանում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի 5 ամենաոճային նշանները
Այս դեպքերը ապացուցում են, որ խելագարությունը հանճարեղության սահմանն է