fbpx

Օրվա մեջ 30 րոպե, որ կարող է փոխել Ձեր կյանքը

Անհաջողությունների ամենամեծ պատճառը՝ համբերության բացակայությունն է: Դա և անմիջապես արդյունք ստանալու և բոլոր երազանքների կատարման անսանձ ցանկությունը՝ ձախողումների մեծ մասի հիմնական պատճառն են:

Ռիչարդ Բրենսոնը մի գիշերվա մեջ չի դարձել միլիարդատեր: Մադոննան մի գեղեցիկ առավոտ չի զարթնել և դարձել փոփ-երաժշտության թագուհի: Դեյվիդ Բեքհեմը սուպեր ֆուտբոլիստ չի դարձել ընդամենը մի քանի մարզումներից հետո:

Բայց այնուամենայնիվ կա մի մեթոդ, որը բացարձակ աշխատում է յուրաքանչյուր մարդու համար և յուրաքանչյուր իրավիճակում: Շատ մարդիկ գիտեն այդ մասին, բայց չեն օգտագործում դա: Ինչո՞ւ: Չէ՞ որ ավելի հեշտ է սպասել, մինչև աշխարհը կհայտնվի ոտքերիդ առաջ: Սակայն, որպես օրենք, աշխարհը չի շտապում խոնարհվել քո առաջ:

Զինվեք այս պարզ մեթոդով, որն անպայման Ձեզ հաջողություն կբերի: Այն կոչվում է «Կես ժամի տեսություն»: Այս մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ այն հարմար է յուրաքանչյուրի համար և հեշտությամբ տեղավորվում է յուրաքանչյուր գրաֆիկի մեջ: Ամբողջ միտքը կայանում է նրանում, որ դուք ամեն օր, 30 րոպե պետք է կատարեք ոչ մեծ գործողություն, իսկ հետո կատարելագործվելով՝ բարդացնել այն:

Չափազանց ակնհայտ է թվում, այնպես չէ՞: Բայց դուք կզարմանաք, թե որքան մարդ է խոսում դրա պարզունակության մասին՝ երբեք չփորձելով այն կիրառել:  Դա կարող է նշանակել, որ դուք պետք է օրվա մեջ կես ժամ հատկացնեք ընթերցանության համար: Հեշտ է, այնպես չէ՞:  Բայց այդպիսով տարվա մեջ դուք կկարդաք մոտավորապես 24 գիրք՝ իսկ դա ավելի շատ է, քան մարդկանց մեծ մասը կարդում է 10 տարվա ընթացքում:

Դուք կարող եք օրվա մեջ կես ժամը հատկացնել օտար լեզվի ուսումնասիրությանը կամ մեկ այլ օգտակար ունակության ձեռքբերմանը: Ստացեք խորացված գիտելիքներ Ձեզ հետաքրքրող հարցի շուրջ, ստացեք այդքան պակասող փորձը: Օրվա մեջ կես ժամը հատկացրեք Ձեր կյանքի երազանքին հասնելու համար: Զբաղվեք նրանով, ինչը միշտ հետաձգում եք ժամանակի սղության պատճառով: «Կես ժամի տեսության» կիրառումից որոշ ժամանակ անց, օրինակ կես տարուց, ետ նայեք և հիշեք, թե ինչից եք սկսել:

Դուք ուղղակի կապշեք, թե որքան եք առաջ գնացել Ձեր ճանապարհով ընդամենը օրվա մեջ 30 րոպե ծախսելու շնորհիվ: Հիշե՛ք, դուք արդեն շատ ավելին եք արել, քան մարդկանց մեծ մասը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Օրվա մեջ 30 րոպե, որ կարող է փոխել Ձեր կյանքը
Եղի՛ր խելամիտ կամ փոխհարաբերությունների գաղտնիքը