fbpx

Պաուլո Կոելյո, առակ «Հիշելու ունակություն»

Պաուլո Կոելյոի այս իմաստուն առակը անտարբեր չի թողնի և ոչ մեկին:

Չինացի ծեր մի իմաստուն քայլում էր ձնապատ դաշտով, երբ տեսավ արտասվող մի ծեր կնոջ.

– Ինչո՞ւ եք լաց լինում, հարցրեց նա:

– Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, և այն տղամարդու մասին, ում սիրում էի: Աստված դաժան է, որ հիշողություն է տվել: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունը և լաց կլինեմ:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Իմաստունը կանգնած էր ձնապատ դաշտում, ուշադիր նայում էր մի կետի և խորասուզված էր մտքերի մեջ:

Անսպասելիորեն կինը դադարում է արտասվել.

– Ի՞նչ եք տեսնում այնտեղ, – հարցնում է նա:

– Վարդերի դաշտ, – պատասխանում է իմաստունը: – Աստված առատաձեռն էր իմ հանդեպ, երբ ինձ հիշելու ունակություն տվեց: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կկարողանամ հիշել գարունը և կժպտամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Պաուլո Կոելյո, առակ «Հիշելու ունակություն»
ԹԵՍՏ-ՎԻԿՏՈՐԻՆԱ․ Դժվար հարցեր, որոնց քչերն են կարողանում պատասխանել: Իսկ դուք կարո՞ղ եք